Եթե պայմանագիրը ստորագրվի ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս

05/06/2023 18:55

Եթե պայմանագիրը ստորագրվի ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս


 Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։ 

Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում նշված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առաջ: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել:  Ձեր ժողովուրդը, ում  հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել  է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգոյատևեք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից: Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր ես այցելել եմ Արցախի Հանրապետություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը...

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ  պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տառապում էր իր որդու և  տասնչորս հարազատների մահվան պատճառով, ովքեր սպանվել էին Մարաղայի 2 ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:

Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք  ասելիք ունի՞, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառերը մտքովս անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվել է այս պատմությունը՝ հայկական խոսելու ոճով, լրագրողը գովել է տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։ Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները,հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը, և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։ Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:

Իմ սիրելի ընկերներ, 

Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար։ Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։

Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը, բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ իմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունելու խաղաղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:55 Սիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրը Այսօր, 14:47 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Այսօր, 14:46 «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը Այսօր, 14:39 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե… Այսօր, 14:37 «Սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում». Սոթքի համայնքապետը դիմել է արցախցիներին Այսօր, 14:27 Գիշերային հետապնդում. Մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից Այսօր, 14:14 Երևանում 28-ամյա տղան սպանել է քրոջ նախկին ամուսնուն Այսօր, 14:05 ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Այսօր, 14:01 Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը Այսօր, 13:59 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:54 Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյան. ArmLur.am Այսօր, 13:46 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:39 Օգնությունն ավելացնելուց բացի, սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտու Այսօր, 13:30 Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 13:27 Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 13:20 Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները Այսօր, 13:13 Ադրբեջանի նախագահ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. Ալֆրեդ դե Զայաս Այսօր, 13:03 Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ այնտեղ. Նարե Սիմոնյան Այսօր, 12:57 Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան` օգնելու Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին Այսօր, 12:51 Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին. Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ Այսօր, 12:45 Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը Այսօր, 12:39 Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի Այսօր, 12:29 Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Այսօր, 12:27 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 12:22 Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch Այսօր, 12:20 Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:17 Իսրայելը նպաստել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին. «Հաարեց» Այսօր, 12:08 Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան, փողոցները վերածվել են «լճերի». Լուսանկարներ Այսօր, 11:59 Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ցույցեր են նախատեսված եվրոպական 20 քաղաքներում․ Լուսանկարներ Այսօր, 11:56 Մոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից» Այսօր, 11:47 Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին Այսօր, 11:37 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Այսօր, 11:35 Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am Այսօր, 11:30 Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:22 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը Այսօր, 11:07 Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին Այսօր, 10:56 Մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը. Սարգիս Ավետիսյան Այսօր, 10:54 «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:48 Հրդեհ` Արցախի պողոտայում․ տուժածներ չկան Այսօր, 10:41 Կանիաշիր գյուղում այրվում է տուն Այսօր, 10:40 Կրակոցներ՝ Կոտայքում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com Այսօր, 10:36 Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին Այսօր, 10:34 Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով Այսօր, 10:26 Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին Այսօր, 10:13 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Այսօր, 10:03 Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի Այսօր, 09:49 Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն Այսօր, 09:31 Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ Այսօր, 09:26 Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 01/10/2023 22:54 Փաշինյա՛ն, թող հայրենիք փրկենք․ մտածի՛ր առաջարկիս մասին․ Օսկանյան (Տեսանյութ) 01/10/2023 22:11 Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել 01/10/2023 21:44 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում 01/10/2023 20:54 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան 01/10/2023 20:39 Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք 01/10/2023 20:35 Արմեն Գրիգորյանն ու Իրանի գործընկերը կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը 01/10/2023 20:22 ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից 01/10/2023 20:06 Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված 01/10/2023 20:03 Իրանի Կարմիր մահիկը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածների համար 01/10/2023 19:57 Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 01/10/2023 19:49 Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը 01/10/2023 18:54 Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (Տեսանյութ) 01/10/2023 18:06 Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն ԼՂ-ի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին 01/10/2023 18:00 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել 01/10/2023 17:28 Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գրեթե դադարել է 01/10/2023 17:22 Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել 01/10/2023 16:35 Արմեն Գրիգորյանը Թեհրանում է 01/10/2023 16:28 Առայժմ Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան 01/10/2023 16:15 Արցախում մնացած հայերին գրանցում են. նրանց թիվն անհայտ է․ Լուսանկարներ 01/10/2023 16:08 Արցախից Հայաստան է եկել 100.490 բռնի տեղահանված 01/10/2023 16:00 ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Լաչինի ապօրինի անցակետ՝ «գնահատելու մարդասիրական կարիքները» 01/10/2023 15:48 Ավելի քան100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ՝ «որոշելու բնակիչների հումանիտար կարիքները» 01/10/2023 15:08 Հռոմի պապը հետևում է իրավիճակին․ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել 01/10/2023 13:05 Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Կաթողիկոս (Տեսանյութ) 01/10/2023 12:45 Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին բնակության ու կոմունալ ծախսերի համար (Տեսանյութ) 01/10/2023 12:29 Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից (Տեսանյութ) 01/10/2023 12:16 «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»․ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել 01/10/2023 12:04 Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ Հայաստանում է 01/10/2023 11:51 ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել Եղեգնաձորում 01/10/2023 11:39 Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան 01/10/2023 11:24 Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ 01/10/2023 11:14 «Հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով 01/10/2023 11:06 Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու․ «Որդիների կանչ» 01/10/2023 10:52 «Հարավկովկասյան երկաթուղին» Արցախից ժամանած քաղաքացիներին էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է տալիս՝ ամենօրյա ռեժիմով 01/10/2023 10:39 Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել 01/10/2023 10:35 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է 01/10/2023 10:32 Ռուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա, զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան 01/10/2023 10:25 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում 01/10/2023 10:20 Ալիևը հրաման է տվել քանդել «Դեդո-Բաբո»-ն 01/10/2023 10:14 ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է 01/10/2023 10:11 ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը 30/09/2023 21:33 Արդեն 3 տարի է՝ Արցախից տեղահանվածների համար գործում է աջակցության ծրագիր, հիմա բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Ոչ մի նոր ծրագիր էլ չկա․ Առաքելյան 30/09/2023 21:20 «ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր»․ Փաշինյան 30/09/2023 21:04 ՀՀ իշխող ուժը ի՞նչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ Գոհար Մելոյան 30/09/2023 20:19 Արցախից բռնի տեղահանված 100 480 անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից 30/09/2023 20:04 Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել Հայաստան 30/09/2023 19:20 ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին է հայտարարել 30/09/2023 19:03 Շտապօգնության մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխել խնամքի կարիք ունեցող 20 անձանց 30/09/2023 18:48 Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես...սըրտս ու հոգիս թողալում Արցախումս. Սոսե Բալասանյան 30/09/2023 18:42 Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ 30/09/2023 18:26 Տիրոջից խնդրենք իմաստնություն՝ մեր առաջնորդների համար. Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը