
06/06/2023 14:46
Կոլոնոսկոպիայի գները Հայաստանում. ու՞ր դիմել
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում հաստ աղիքի հիվանդությունները, որոնց վաղաժամ հայտնաբերումն ու բուժման կազմակերպումը էապես փոխում են մարդու կյանքի որակը և տևողությունը:
Ներկայում հաստ աղիքի հիվանդությունների վաղաժամ ախտորոշման հարցում գործիքային հետազոտությունների մեջ կոլոնոսկոպիան համարվում է լավագույն մեթոդը:
Նախորդ հոդվածում Aysor.am-ն անդրադարձել էր կոլոնոսկոպիայի հետազոտության ցուցումներին ու ընթացակարգին, իսկ այժմ ներկայացնում ենք Հայաստանի տարբեր բուժհաստատություններում գործող գնացուցակը:
Հայաստանում 1977 թ. առաջին կոլոնոսկոպիկ հետազոտությունները կատարվել են «Իզմիրլյան» ԲԿ (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ) էնդոսկոպիկ ծառայության բժիշկների կողմից:
«Իզմիրլյան» ԲԿ-ում առանց անզգայացման (նարկոզ) կոլոնոսկոպիան արժե 35 000 դրամ, իսկ անզգայացմամբ 60 000 դրամ:
«Նաիրի» բժշկական կենտրոնում առանց անզգայացման՝ 35 000 դրամ, անզգայացմամբ՝ 55 000 դրամ:
«Աստղիկ» ԲԿ-ում առանց անզգայացման՝ 35 000 դրամ, իսկ անզգայացմամբ՝ 55 000 դրամ:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում կոլոնոսկոպիայի հետազոտությունն արժե 35 000 դրամ, իսկ անզգայացմամբ՝ 50 000 դրամ:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում հետազոտությունն արժե 30 000 դրամ՝ առանց անզգայացման, իսկ անզգայացմամբ՝ 50 000 դրամ:
«Էրեբունի» բժշկական հաստատությունում առանց անզգայացման 25 000 դրամ, իսկ անզգայացմամբ՝ 45 000 դրամ:
«Արմենիա» Հանրապետական ԲԿ-ում՝ 25 000 դրամ և անզգայացմամբ՝ 35 000 դրամ:
Հետազոտությունն իրականացնող բժշկի խորհրդով, էնդոսկոպիկ հետազոտության այս տեսակը կարող եք իրականացնել անզգայացման պայմաններում՝ հնարավոր տհաճ իրավիճակները և ցավերը թեթևացնելու համար:
Նշենք նաև, որ կոլոնոսկոպիան իրականացվում է ո՛չ միայն ախտորոշիչ, այլև բուժական նպատակներով`արյունահոսությունների դադարեցում, բարորակ ուռուցքների, օտար մարմինների հեռացում և այլն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։