
06/06/2023 18:05
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին, տեղեկացնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:
Երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան»: