
06/06/2023 15:59
Ո՞ր ընկերությունն է Երասխում 70մլն դոլարի ներդրում կատարել, ի՞նչ արտադրանք է այն տալու
Օրերս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան՝ զրոյից.«Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000 հոգի»։
Էկոնոմիկայի նախարարությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ խոսքը հայ-ամերիկյան GTB Steel LLC ընկերության մասին է.
«Ընկերությունը ժամանակակից արտադրական հզորություններով է, անցել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը։ Գործարանում հիմնականում նախատեսվում է սև մետաղների, ինչպես նաև ամրանների, անկյունակների, խողովակների արտադրություն»։
Այլ տեղեկություն նախարարությունից չհայտնեցին։