
06/06/2023 12:23
Թե՛ համայնքների ղեկավարները, թե՛ բնակիչներն իմ աշխատանքը դրական են գնահատում. Սյունիքի մարզպետ
Հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է լինի՝ անկախ ամեն ինչից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ես Սյունիքի մարզում եմ ու եթե մեկ վայրկյան ես մտածեմ, որ մարզում բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, կամ ՕԳԳ-ս չի բավականացնում իրենց, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնում։ Վստահ եմ, որ Սյունիքի մարզում թե՛ համայնքների ղեկավարները, թե՛ բնակիչներն իմ աշխատանքը դրական են գնահատում։ Եթե ես տեսնեմ՝ չկա այդ վստահությունը, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա», - ասաց մարզպետը։