06/06/2023 12:30
Սյունիքում և Լոռիում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 8-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Թավշուտ և Բարիկավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նար-Դոսի, Նիզամի, Կոմիտասի, Մռավյան, Ձերժինսկու, Մանուշյան, Իսակովի, Աղայան, Ծատուրյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: