
06/06/2023 12:54
Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզում առաջիկայում ծրագիր կիրականացվի, որ բնակիչներին ինքնապաշտպանվելու համար զենք տրամադրվի։
«Բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ իրենք ևս կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա վստահ է, որ ադրբեջանական զորքերը մի օր հետ են գնալու ՀՀ սուվերեն տարածքից՝ անկախ իրենց ամրաշինական-ինժեներական աշխատանքներ իրականացնելուց։
«Ես չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց, վստահաբար, Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ», - նշեց մարզպետը։