
06/06/2023 21:12
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին
Հունիսի 7-ին, 10-ին, 11-ին՝ Հայաստանի շրջանների զգալի մասում, 8-ի և 9-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 7-ին, 10-ին, 11-ին սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։