
06/06/2023 10:17
«Ժողովուրդ». Ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի որդու մեքենայում եղել է մոտ 240 պարկ թմրանյութ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին:
Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, և ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաև պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»։