
06/06/2023 09:42
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի և ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկությունները հաստատվում են.ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի և ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել: Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:
Իշխանական թևի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որևէ մեկի հետ: ՔՊ-ականներն այսպիսով համարում են, որ Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց»։