
06/06/2023 19:01
Իրանը ցուցադրել է իր ստեղծած հիպերձայնային բալիստիկ նոր հրթիռը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ցուցադրել են նոր ստեղծված «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ նոր հրթիռը։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, 1,4 հազար կմ հեռահարությամբ նոր հիպերձայնային հրթիռը, որը մշակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից, կարող է զարգացնել առնվազն 13 պտույտ արագություն, մանևրեր կատարել ինչպես մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն զինատեսակի շնորհանդեսին ներկա է գտնվել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։