
06/06/2023 13:35
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխաննություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Հիշեցնենք, որ մանկապարտեզի 16 երեխա սննդային թունավորման նշաններով հոսպիտալացվել էր։ Մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն էր եղել։