
06/06/2023 13:14
Երկրպագուները կարող են հետևել Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը
Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները:
Մեդիայի ներկայացուցիչները կարող են նկարահանումներ իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից:
Մարզումից հետո ֆուտբոլիստների հետ առանձին շփումներ նախատեսված չեն: