
06/06/2023 10:30
«Հրապարակ». ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թև էին կազմում։
Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»։