Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու համար․ Փաշինյան

08/06/2023 19:12

Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու համար․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Կառավարության ամուլի ծառայությունը հրապարակել է նրա ելույթը․

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին հյուրընկալության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և հարակից միջոցառումների կազմակերպման ավանդական բարձր մակարդակի համար։

Այս տարի մենք առաջին անգամ նշեցինք Եվրասիական տնտեսական միության օրը, որը կապված է 2014 թվականի մայիսի 29-ին Միության մասին պայմանագրի ստորագրման օրվա հետ, և, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ։

Այս ինը տարիների ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել։

Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։

Վստահ եմ, որ մեր միավորումը կշարունակի ընթանալ իր ստեղծման հիմքում դրված նպատակներին հասնելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ,

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունն ինտեգրման հիմնական սկզբունքներից մեկն է և մեծապես կանխորոշում է մեր ինտեգրացիոն միավորման ստեղծման և գործունեության իմաստը:

Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, հանդիսանում է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն:

Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա դրանց կրողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ նա աշխատում է։

Դրական ենք գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իր շուկա մուտք գործելու խոչընդոտներ չունի։

Մենք, անշուշտ, աջակցում և շատ պահանջված ենք համարում Միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը։ Հանձնաժողովի խնդիրը չպետք է սահմանափակվի Միության իրավունքի խախտումների պաշտոնական արձանագրմամբ։ Մեր վերազգային մարմինը պետք է ելնի Միության ներքին շուկայի լիարժեք և սահուն գործունեության ապահովման անհրաժեշտությունից՝ մեր վերջնական և կարևորագույն նպատակին՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համար։

Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը:

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կլիմայական ոլորտում պետությունների համակարգված գործողությունների մոտեցումը Փարիզի համաձայնագրի շրջանակներում՝ անդամ երկրների տնտեսությունների ապաածխածնացման պլանների լարվածությունը հավասարեցնելու համար։

Դեկլարատիվից փոխգործակցությունից ավելի գործնական ուղղության անցման համատեքստում կցանկանայի նշել Կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը։ Համաձայնեցված և իրատեսական ծրագրի առկայությունը և դրա ձևավորման ու իրականացման գործնական մոտեցումն իսկապես կարող են բազմապատկել ակնկալվող արդյունքները տեխնոլոգիական զարգացման առումով և ապահովել յուրաքանչյուր անդամ պետության կողմից գործադրվող ջանքերի համախմբումը:

Նշեմ, որ ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ նպատակներին կարելի է հասնել այն պարագայում, եթե ավելացվի վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների զարգացումը, անկասկած, կնպաստի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը։

Ակնհայտ է, որ կլիմայական օրակարգն այսօր հիմնված է հարցերի այնպիսի շերտի վրա, ինչպիսիք են` տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը և նոր տեխնոլոգիական հարթակի անցումը։

Թվային տնտեսությունն այսօրվա օբյեկտիվ իրականությունն է։ Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։

Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար։

Լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ:

Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։

Չնայած արդեն ձեռնարկված քայլերին, մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այս առումով, ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև՝ լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում փոխգործակցության կարևորությունը:

Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Զուգահեռաբար, ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։

Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում։

Եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել եվրասիական ինտեգրման առաջնահերթ ոլորտների իրականացման համար։

Օգտվելով առիթից, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որը նշվելու է հունիսի 12-ին, և բոլոր ռուսաստանցիներին մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:21 Սա հանցակցություն է ցեղասպանությանը․ Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու․ Սաղաթելյանը՝ ոստիկաններին Այսօր, 22:16 Կառավարության դիմաց լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ Այսօր, 22:08 Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել Այսօր, 22:01 Մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել և քաշքշելով Էրեբունու բաժանմունք են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պողոսյանին Այսօր, 21:36 Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Փաշինյանի հետ. Էրդողան Այսօր, 21:18 Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ Այսօր, 21:14 Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան Այսօր, 21:10 Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են․ Աբրահամյան Այսօր, 21:08 Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը Այսօր, 21:04 Մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի երիտասարդ ցուցարարի և հարվածներ էին հասցնում նրան Այսօր, 20:52 Հովիկ Աղազարյանի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն է արվել․ Քննչական կոմիտե Այսօր, 20:43 Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան Այսօր, 20:31 Փաստաբանները շարունակում են իրավական օժանդակություն տրամադրել երկիրը կործանող խմբակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիներին. Սոս Հակոբյան Այսօր, 20:20 Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան Այսօր, 20:00 Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց Այսօր, 19:43 «Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի Այսօր, 19:42 Վաղը առավոտյան ժամը 10։00-ին կառավարության շենքը կշրջափակվի Այսօր, 19:35 Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները Այսօր, 19:27 Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան Այսօր, 19:11 ԵԱՀԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացվել Այսօր, 19:02 Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան Այսօր, 18:59 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ Այսօր, 18:55 ՄԻՊ աշխատակազմը հանրային խոսույթի մոնիթորինգ է արել Այսօր, 18:44 Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:38 Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 18:32 Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա. վարչապետ Այսօր, 18:30 Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում Այսօր, 18:19 Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին Այսօր, 18:18 Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:13 «Բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»․ Շտաբը՝ Եվլախում կայացած բանակցության մասին Այսօր, 18:07 Ոչ մի րոպե մի մոռացեք, այս գործընթացը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 Ադրբեջանական ստորաբաժանումները Ստեփանակերտում չեն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 «Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ տեղեկություն չկա»․ Հանրահավաքի վայրից ձերբակալված 18-ամյա արցախցուն տարան կալանավորման Այսօր, 18:01 ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:49 ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ Այսօր, 17:48 «Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ Այսօր, 17:36 ՀՅԴ կառավարության անդամներին, ՔՊ պատգամավորներին կոչ է անում մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը և միանալ ժողովրդին Այսօր, 17:24 «Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ Այսօր, 17:24 Հովիկ Աղազարյանին հարվածելու համար ձերբակալել են զոհված զինծառայողի հորը Այսօր, 17:14 Դա աբսուրդ է և լկտի սուտ. Վահան Քերոբյանը՝ Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերի մասին Այսօր, 17:05 Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ հայտարարությունը Այսօր, 17:03 Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 17:00 Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով Այսօր, 16:56 Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով Այսօր, 16:36 Երևանն՝ այս պահին. Լուսանկարներ Այսօր, 16:31 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն Այսօր, 16:28 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան Այսօր, 16:19 Համազգային զորաշարժի կոչ ենք անում. Արամ Ա Կաթողիկոսի կոչը (Տեսանյութ) Այսօր, 16:13 Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Այսօր, 16:06 Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ Այսօր, 15:59 Հայտնի է Արցախում սպանված ևս մեկ ռուս զինծառայողի անուն Այսօր, 15:48 Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած Այսօր, 15:38 Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան Այսօր, 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով Այսօր, 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան Այսօր, 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել Այսօր, 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան Այսօր, 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր Այսօր, 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ Այսօր, 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար Այսօր, 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները Այսօր, 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Այսօր, 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Այսօր, 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին Այսօր, 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել Այսօր, 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր Այսօր, 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են Այսօր, 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա Այսօր, 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ Այսօր, 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում Այսօր, 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը Այսօր, 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան Այսօր, 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն Այսօր, 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն Այսօր, 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) Այսօր, 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ) Այսօր, 12:19 Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ Այսօր, 12:15 Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը Այսօր, 12:10 ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում Այսօր, 12:06 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:00 «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. » (Տեսանյութ) Այսօր, 11:56 Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր Այսօր, 11:55 Մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. Արցախում առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել Այսօր, 11:50 Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հավանաբար ես էլ կարող եմ հայտնվել ադրբեջանական այդ ցուցակում. Օհանյան Այսօր, 11:42 Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար. Տիգրան Ավինյան Այսօր, 11:36 Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները (լուսանկարներ) Այսօր, 11:36 Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան Այսօր, 11:35 Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել Այսօր, 11:32 Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը Այսօր, 11:30 «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Այսօր, 11:23 Եռաբլուրն այս պահին. Լուսանկարներ Այսօր, 11:21 Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան Այսօր, 11:19 Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանելԱլիևը

Տվյալ բաժնի վերջին նյութերը