Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց

09/06/2023 15:37

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց


Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց։

Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել։

Նա դատապարտվեց ազատազրկման չորս տարի ժամկետով, փաստացի անազատության մեջ գտնվելու 22-օրյա ժամկետը հաշվարկվեց ազատազրկման ձևով նշանակված պատժին ու վերջնական ազատազրկում նշանակվեց 3 տարի 11 ամիս 8 օր ժամկետը։

Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Որոշվեց նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի,  հունիսի 5-ին բեկանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Նույն օրը, սակայն, դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց կրկին կալանավորել Գայանե Հակոբյանին։

Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:

Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել  ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Հիշեցնենք՝ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:
Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել էր և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:45 Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ Այսօր, 13:40 ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Այսօր, 13:37 Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին Այսօր, 13:27 ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը Այսօր, 13:25 Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan Այսօր, 13:12 Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար Այսօր, 12:39 Հանրային հեռուստատեսության հիմնական գործառույթը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ իշխանությունների պատվեր կատարելն է. Բորիս Նավասարդյան Այսօր, 12:23 Երևանի կարմիր երկինքը․ Լուսաբաց Այսօր, 12:11 Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան Այսօր, 12:02 «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ Հայաստանից բուսական մթերքների մատակարարման խախտումները հաճախակիացել են Այսօր, 11:54 Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը Այսօր, 11:51 Գլխավոր դատախազն այցելել է ԶՈւ բանակային զորամիավորում. Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի Այսօր, 11:49 Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 11:47 Հայկական բրոքեր «Արմբրոկ»-ը փակում է ռուս հաճախորդների հաշիվները Այսօր, 11:39 Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան Այսօր, 11:21 Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ Այսօր, 11:05 Ավարտվել է Տավուշով անցնող դեպի Դիտավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը Այսօր, 11:03 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան Այսօր, 10:55 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Այսօր, 10:51 Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:47 ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Այսօր, 10:44 ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում. Sputnik Արմենիա Այսօր, 10:34 ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում Այսօր, 10:32 Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:30 Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Այսօր, 10:26 Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Այսօր, 10:23 Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:21 Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին Այսօր, 10:16 «Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի». Ալեն Սիմոնյանը փորձել է հասկանալ՝ ովքեր չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի Այսօր, 10:10 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել էր միակողմանի Այսօր, 10:00 Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:57 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլելու համար, իսկ հիմա ընդունելությունների համար գումարներ չի խնայում Այսօր, 09:53 «Հրապարակ». Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ. տնօրենների են տարել հարցաքննության Այսօր, 09:39 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի Այսօր, 09:34 «Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Այսօր, 09:32 «Հրապարակ». Դատախազությունն ինտրիգների սիրահար է. Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը կլինի ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին հրավիրյալը Այսօր, 09:28 «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե Ադրբեջանը հստակ երաշխիքներ տա 28/11/2023 23:00 Ատելություն են տարածում արցախցիների հանդեպ․ Չեն հասկանում՝ ինչ նոր ռումբ են դնում մեր պետության ու ժողովրդի տակ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 28/11/2023 22:31 Ձմռան առաջին օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով 28/11/2023 22:20 Ինչու՞ են ավելորդ կիլոգրամներ կուտակվում ձմռանը, ինչպե՞ս խուսափել ճարպակալումից 28/11/2023 22:07 ՔՊ-ի հաջորդ տարվա բյուջեն են քննարկել 28/11/2023 21:52 Ուկրաինայի իշխանության նկատմամբ բնակչության վստահությունն զգալիորեն նվազել է․ Reuters-ը սոցհարցման տվյալներ է հրապարակել 28/11/2023 21:35 Իսրայելը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, նույնիսկ եթե ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Ուշակով 28/11/2023 21:19 Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները, ինչո՞ւ են այստեղ մեր քույրերն ու եղբայրները, ինչո՞ւ մե՛նք այնտեղ չենք ․․․ Բագրատ Սրբազան 28/11/2023 21:06 Հայորդյաց տների մրցանակակիր սաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել՝ ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը 28/11/2023 20:51 Վտանգավո՞ր է արդյոք մաշկային ակտինիկ կերատոզը 28/11/2023 20:39 Տրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ 28/11/2023 20:24 Բոյարսկին սրտի կաթված է տարել, հիվանդանոցում է 28/11/2023 20:11 Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 28/11/2023 19:56 Աշխատանքային միգրանտները պետք է հարգեն Ռուսաստանի ավանդույթները․ Պատրիարք Կիրիլ 28/11/2023 19:41 Արման Ծառուկյանն ու Բենիլ Դարիուշը կմենամարտեն 28/11/2023 19:31 Հաստ աղիքում առկա պոլիպոզը կարող է ձևավորել չարորակ գոյացություն. Ուռուցքաբան 28/11/2023 19:21 Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը․ Պեսկով 28/11/2023 19:07 «Նոր գրոհներ են լինելու Ուկրաինայում»․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինել 28/11/2023 18:54 Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել․ Ասպրամ Կրպեյան 28/11/2023 18:42 Տնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿ 28/11/2023 18:29 Մեկնարկել է «Viva University» կրթական ծրագրի հերթական փուլը 28/11/2023 18:19 Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ․ Արտակ Զաքարյան 28/11/2023 18:07 Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան 28/11/2023 17:57 Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ») 28/11/2023 17:47 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել 28/11/2023 17:37 Նախորդ տարի բացված Քոբուլեթիի Նոր բուլվարը փոթորկից վնասվել է (Տեսանյութ) 28/11/2023 17:19 Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա՝ անորոշ ժամանակով 28/11/2023 17:09 Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները 28/11/2023 17:00 ՀՀ-ում բնակչության 15.7%-ը թոշակառուներ են, 6,5%-ը հաշմանդամություն ունի. ԱՎԿ 28/11/2023 16:51 Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել 28/11/2023 16:42 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 28/11/2023 16:37 ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրեթե 4 300 փախստական երեխայի և ընտանիքի սոցիալական աջակցություն է ցուցաբերել 28/11/2023 16:27 Մեծ պատիվ էր կրկին հյուրընկալվել վարչապետ Ղարիբաշվիլիի մոտ. Հարությունյան 28/11/2023 16:24 Եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան 28/11/2023 16:18 Հայաստանի ու Հունաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան 28/11/2023 16:16 Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության՝ հանուն նոր տերերի. Շարմազանով 28/11/2023 16:11 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հետ 28/11/2023 16:09 Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց 28/11/2023 16:02 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում 28/11/2023 15:52 Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտանգում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան 28/11/2023 15:42 Մհեր Գրիգորյանն ԱԶԲ նախագահին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքները 28/11/2023 15:33 Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Մանրամասնում է խոսնակը 28/11/2023 15:28 Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը՝ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին 28/11/2023 15:22 Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 28/11/2023 15:14 Կորեայի նախագահն ու Փաշինյանը երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել 28/11/2023 15:10 Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի 28/11/2023 15:01 (Տեսանյութ) Դավիթ Բեկի պողոտայում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենաների․ shamshyan 28/11/2023 14:54 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ փոփոխություններ 28/11/2023 14:45 Լարսը փակ է միայն բեռնատարների համար 28/11/2023 14:39 Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք, էս մարդը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել ընդամենը 4 մլրդ ՀՆԱ-ի աճ. Բագրատյան 28/11/2023 14:31 Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքի հարց այսօր չունի. ԱԺ նախագահ 28/11/2023 14:27 Երեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել 28/11/2023 14:22 Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան 28/11/2023 14:08 Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 28/11/2023 14:04 «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Պարզաբանում 28/11/2023 14:02 Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան