Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները

09/06/2023 10:58

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները


Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր:

Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում:

Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ։

«2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց:

Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից[1]: Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը[2]։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում:
Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:
Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով:

Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ[3]: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»:

Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը:

Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում[4]։ Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը:

Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն:

Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին,
ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես՝  դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը:

Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում.

Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով:

Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց,

Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը,

Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը,

Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ»,- ասվում է հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:36 Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Փաշինյանի հետ. Էրդողան Այսօր, 21:18 Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ Այսօր, 21:14 Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան Այսօր, 21:10 Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են․ Աբրահամյան Այսօր, 21:08 Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը Այսօր, 21:04 Մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի երիտասարդ ցուցարարի և հարվածներ էին հասցնում նրան Այսօր, 20:52 Հովիկ Աղազարյանի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն է արվել․ Քննչական կոմիտե Այսօր, 20:43 Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան Այսօր, 20:31 Փաստաբանները շարունակում են իրավական օժանդակություն տրամադրել երկիրը կործանող խմբակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիներին. Սոս Հակոբյան Այսօր, 20:20 Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան Այսօր, 20:00 Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց Այսօր, 19:43 «Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի Այսօր, 19:42 Վաղը առավոտյան ժամը 10։00-ին կառավարության շենքը կշրջափակվի Այսօր, 19:35 Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները Այսօր, 19:27 Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան Այսօր, 19:11 ԵԱՀԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացվել Այսօր, 19:02 Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան Այսօր, 18:59 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ Այսօր, 18:55 ՄԻՊ աշխատակազմը հանրային խոսույթի մոնիթորինգ է արել Այսօր, 18:44 Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:38 Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 18:32 Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա. վարչապետ Այսօր, 18:30 Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում Այսօր, 18:19 Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին Այսօր, 18:18 Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:13 «Բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»․ Շտաբը՝ Եվլախում կայացած բանակցության մասին Այսօր, 18:07 Ոչ մի րոպե մի մոռացեք, այս գործընթացը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 Ադրբեջանական ստորաբաժանումները Ստեփանակերտում չեն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 «Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ տեղեկություն չկա»․ Հանրահավաքի վայրից ձերբակալված 18-ամյա արցախցուն տարան կալանավորման Այսօր, 18:01 ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:49 ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ Այսօր, 17:48 «Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ Այսօր, 17:36 ՀՅԴ կառավարության անդամներին, ՔՊ պատգամավորներին կոչ է անում մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը և միանալ ժողովրդին Այսօր, 17:24 «Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ Այսօր, 17:24 Հովիկ Աղազարյանին հարվածելու համար ձերբակալել են զոհված զինծառայողի հորը Այսօր, 17:14 Դա աբսուրդ է և լկտի սուտ. Վահան Քերոբյանը՝ Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերի մասին Այսօր, 17:05 Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ հայտարարությունը Այսօր, 17:03 Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 17:00 Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով Այսօր, 16:56 Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով Այսօր, 16:36 Երևանն՝ այս պահին. Լուսանկարներ Այսօր, 16:31 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն Այսօր, 16:28 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան Այսօր, 16:19 Համազգային զորաշարժի կոչ ենք անում. Արամ Ա Կաթողիկոսի կոչը (Տեսանյութ) Այսօր, 16:13 Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Այսօր, 16:06 Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ Այսօր, 15:59 Հայտնի է Արցախում սպանված ևս մեկ ռուս զինծառայողի անուն Այսօր, 15:48 Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած Այսօր, 15:38 Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան Այսօր, 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով Այսօր, 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան Այսօր, 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել Այսօր, 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան Այսօր, 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր Այսօր, 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ Այսօր, 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար Այսօր, 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները Այսօր, 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Այսօր, 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Այսօր, 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին Այսօր, 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել Այսօր, 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր Այսօր, 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են Այսօր, 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա Այսօր, 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ Այսօր, 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում Այսօր, 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը Այսօր, 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան Այսօր, 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն Այսօր, 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն Այսօր, 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) Այսօր, 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ) Այսօր, 12:19 Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ Այսօր, 12:15 Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը Այսօր, 12:10 ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում Այսօր, 12:06 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:00 «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. » (Տեսանյութ) Այսօր, 11:56 Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր Այսօր, 11:55 Մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. Արցախում առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել Այսօր, 11:50 Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հավանաբար ես էլ կարող եմ հայտնվել ադրբեջանական այդ ցուցակում. Օհանյան Այսօր, 11:42 Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար. Տիգրան Ավինյան Այսօր, 11:36 Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները (լուսանկարներ) Այսօր, 11:36 Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան Այսօր, 11:35 Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել Այսօր, 11:32 Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը Այսօր, 11:30 «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Այսօր, 11:23 Եռաբլուրն այս պահին. Լուսանկարներ Այսօր, 11:21 Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան Այսօր, 11:19 Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանելԱլիևը Այսօր, 11:08 Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. Վարուժան Գեղամյան Այսօր, 11:03 Սեպտեմբերի 21-ին լույսը Ստեփանակերտում այսպես է բացվել. Մարութ Վանյան Այսօր, 10:57 Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը Այսօր, 10:56 Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն հայ ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը