12/06/2023 16:28
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 187 տոկոսով
Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է 187 տոկոսով, մեծ մաս է կազմում վերաարտահանումը, Ազգային ժողովում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2021 թվականի նկատմամբ 2022-ին 187 տոկոս արտահանման աճ ենք ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Մեծ մաս է կազմում նաև վերաարտահանումը: Հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 47 տոկոսային կետով», - ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ գրանցվել է նաև զբոսաշրջիկների այցելության մեծ աճ՝ 90.2 տոկոս, որին նպաստել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները: Այլ երկրներից ևս կա բավականին մեծ աճ:
2022-ին գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև իր ազդեցությունն է ունեցել դրամի արժևորման վրա: