Արթուր Վանեցյան. Ընտրություններին կմասնակցեինք, եթե դա դառնար ամբողջական իշխանափոխության առաջին քայլը

14/08/2023 15:35

Արթուր Վանեցյան. Ընտրություններին կմասնակցեինք, եթե դա դառնար ամբողջական իշխանափոխության առաջին քայլը


Aysor.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

- Պարոն Վանեցյան, տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Դուք մտադիր եք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին՝ սոցհարցումներում Ձեր անունն անընդհատ նշվում էր պոտենցիալ քաղաքապետի թեկնածուների թվում, իսկ դրանց արդյունքում բավականին բարձր վարկանիշ ունեիք։ Սակայն ոչ Դուք, ոչ Ձեր գլխավորած կուսակցությունը հայտ չներկայացրեցիք մասնակցելու ընտրություններին։ Ի՞նչն էր պատճառը, քաղաքականությունից դուրս եք գալի՞ս։ 

- Երևի թե սկսեմ վերջից։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, և նման «շռայլություն» ինձ թույլ տալ չեմ կարող։ Մեր հայրենիքը՝ ներառյալ Արցախը, մեր ժողովուրդն այնպիսի ծանր շրջան է ապրում, որ որևէ ողջամիտ ու պատասխանատու մարդ չի կարող անտարբեր լինել ու որոշել չզբաղվել քաղաքականությամբ։ Ես քաղաքականության մեջ եմ, և լինելու եմ այնքան, մինչև հասնեմ իմ առջև դրված խնդիրների լուծմանը։ Մանրամասնել չեմ ուզում, դրա մասին շատ եմ խոսել։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին։ Այո, Դուք ճիշտ եք՝ ես և «Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի. նկատի ունեմ որևէ մեկին աջակցելը կամ օգնելը։ 

- Բայց Դուք հայտարարել էիք, որ «Հայրենիք» կուսակցությունն ու անձամբ Դուք անտարբեր չեք լինելու քաղաքական գործընթացներից։ Ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել։

- Ես նախկինում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում՝ եթե միասնական ճակատ չի ձևավորվում, իշխանությունն ինչ թեկնածու էլ դնի, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, այդ ընտրություններում հաղթելու է։ Այնպես որ՝ Ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Կարող եմ նաև կրկնել, որ որևէ իրական քաղաքական գործընթացից մենք չենք խուսափելու։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններն այսօրվա պայմաններում քաղաքական գործընթաց անվանել չի կարելի։ Թող ինձ ներվի, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Երևանի ավագանու ընտրությունները ներկա պայմաններում կարելի է ընդամենը որակել որպես Երևանում շինթույլտվություն տալու և աղբահանություն կազմակերպելու իրավունքի մրցարշավ։ Ոչ մի քաղաքական բաղադրիչ։ Հայ ժողովրդի մի հատվածը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, Հայաստանի էական հատվածներ օկուպացված են և նոր ագրեսիան իրեն զգացնել է տալիս, այդ պայմաններում Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը վերջին «Գազելն» է վարում, մյուսը խոստանում է ռևերսային ճանապարներ, մեկ ուրիշը մարդկանց խոստանում է ճոպանուղիներ կառուցել, չորրորդն անվճար հասարակական տրանսպորտ է խոստանում և այսպես շարունակ։ Չեմ ասում, որ հասարակական տրանսպորտի խնդիրը պետք չէ լուծել, ընդհակառակը։ Բայց այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ, այլ՝ Սկանդինավներում, Արցախն էլ ոչ թե շրջափակման մեջ է, այլ՝ դարձել է Լյուքսեմբուրգը։ Նորմա՞լ է սա։ Նորմա՞լ է, որ ցեղասպանության իրական վտանգի պայմաններում խոսենք խցանումների մասին։ Նորմա՞լ է, որ Արցախում երեխաները սնունդ չունեն, բայց մենք քննարկում ենք հասարակական տրանսպորտի հարցը։

- Դուք կարող էիք մասնակցել և ապահովել քաղաքական բաղադրիչը։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի մասնակցել գործընթացին, ու օրակարգը փոխել։

- Մասնակցելն ինքնանպատակ լինել չի կարող։ Ես և մյուս գործընկերներն այդ բաղադրիչը կարող ենք ապահովել նույնիսկ առանց մասնակցելու։ Հարցը դրանում չէ։ Հարցն այն է, որ այո, կար հնարավորություն՝ Երևանի ավագանու ընտրություններն օգտագործել որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ ու միասնական ճակատով պայքարել իշխանության դեմ։ Ոչ թե մրցակցության մեջ մտնել Երևանի քաղաքապետի աթոռի համար, այլ՝ պայքարել իշխանության դեմ։ Բայց գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողներ նման նպատակ չունեն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ կան ուժեր, որ իրոք դեմ են Նիկոլի Փաշինյանին, բայց որոշները պարզապես նրա ընդդիմություն են խաղում։ Մեծ հաշվով հենց վերջիններն էլ խափանեցին, որպեսզի Երևանի ընտրությունները դառնան իշխանության դեմ պայքարի միասնական ճակատ։ 

- Որո՞նք են այդ ուժերը։

- Կարող եմ հուշել. բոլոր նրանք, ովքեր հիմնական խնդիրները՝ արցախահայության լինելության խնդիրը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, մեր բանակի ու պաշտպանվածության խնդիրները և այլն, մի կողմ կթողնեն ու կսկսեն խոսել աղբահանությունից, հասարակական տրանսպորտից, երթևեկությունից ու վերելակներից, համարեք, որ այդ ուժերը ընդունում են կամ առնվազն համակերպվել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ և ընդամենը փորձում են ընդդիմություն խաղալ։ Իսկ որ ընտրություններում այդ ուժերը պարտվելու են, ես կասկած չունեմ։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն այսօր այլևս մերժված են լայն հասարակության կողմից, բայց միևնույնն է՝ իշխող ուժը ոչ մի գնով ընտրությունները տանուլ չի տալու։ Իմ խորին համոզմամբ՝ ցավոք սրտի, ընտրություններում իշխանության թեկնածուի հաղթանակն անխուսափելի է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրա համար ու արդյունքն էլ սկսելու է հրապարակավ մանիպուլացնել, թե ժողովրդի լայն աջակցություն ունի։ Բնականաբար, նրա օտարերկրյա տերերը, որ մեծ ակնկալիք ունեն այսպես կոչված, խաղաղության օրակարգից, ոչ միայն աչք են փակելու ցանկացած ապօրինության վրա, այլև հնարավորինս օգնելու են, որ իշխանությունը երկրի ներսում խնդիր չունենա։

- Այդ դեպքում Դուք ի՞նչ պետք է անեք։ Եթե մի կողմից համաձայն չեք Փաշինյանի օրակարգին, բայց մյուս կողմից՝ չեք մասնակցում ընտրություններին, ապա ո՞րն է Ձեր անելիքը, ինչպե՞ս եք փորձելու հասնել Ձեր նպատակին։

- Ընտրությունները կարող էին միասնական ճակատ ձևավորելու լավ հարթակ լինել։ Ընդամենը։ Հետևաբար դրանց չմասնակցելով ոչ մենք, ոչ էլ մեր կարծիքը կիսող քաղաքական ուժերը ոչինչ չեն կորցնում։ Վստահ եմ, որ հակաիշխանական միասնական ճակատը շատ մոտ ապագայում կձևավորենք և կկանխենք այն կործանարար գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունների թողտվությամբ արդեն իսկ հասնում են գագաթնակետին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը