Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան

31/08/2023 18:22

Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար․ Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։

Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։

2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։ Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.

խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,

փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,

դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,

մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:

Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության, մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն ու ստանձնած պարտավորությունները։

Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում բռնատիրական ռեժիմի հաստատմանը։

Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։

Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։

Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։

Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեմ մոռացվելու վերջին հինգ տարվա հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։

Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ», Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։ Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։

Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։

Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։

Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։

Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ դարում դեռ սպասում է կանադացի հեծյալների։ Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։

Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։

Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:18 Վրաերթ՝ Արտաշատում․ Տուժած հետիոտներից երկուսն անչափահաս են Այսօր, 17:05 Իրականությունը լավագույնս իմացող, Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք վերստին խեղաթյուրում են իրականությունը՝ աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին․ Արցախի թեմ Այսօր, 16:49 Սիրո տոներին ընդառաջ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը Այսօր, 16:37 ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի սուվերեն իրավունքն է. Պեսկով Այսօր, 16:15 ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր Այսօր, 16:04 Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին Այսօր, 15:51 Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան Այսօր, 15:47 Լճաշենցի 51-ամյա կինն օտարերկրացի ընկերոջ վրա տարայով լի ծծմբաթթու է լցրել, 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է Այսօր, 15:19 Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ Այսօր, 14:59 Հայաստանի ՊՆ ստորաբաժանումները մասնակցել են «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը Այսօր, 14:50 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am Այսօր, 14:24 Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը. Քաղաքագետ Այսօր, 14:24 Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ-ի ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում. Քաղաքագետ Այսօր, 14:20 Խիստ չորային հունվար է եղել Հայաստանում Այսօր, 14:14 Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն Այսօր, 14:01 Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ 41-ամյա ՌԴ քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին Այսօր, 13:58 Բացառվում է իշխանության հետ համագործակցությունը. Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիում արտահերթ ընտրություններին Այսօր, 13:53 Ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ ՀՀ-ո՞վ անցնի միջանցքը, թե՞ Իրանով. թուրք նախարար Այսօր, 13:49 Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին Այսօր, 13:45 Իշխանությունների ներկայացրած այս «խաղաղություն» կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան. Ռուստամյան Այսօր, 13:41 Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ. նրա վրա ոչ մի ճնշում չի եղել․ Ռուստամյան Այսօր, 13:37 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է չափ ունենա. Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Մեղրիի վերաբերյալ մեղադրանքներին Այսօր, 13:31 Բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր խոսակցություններն էլ ոչ մի տեղ չեն արձանագրվում Այսօր, 13:23 ՀՀ-ում փախստականների 42%-ը հայտնել է, որ մանկապարտեզ չհաճախող երեխա ունի, ուսման մակարդակը վատթարացել է. ՅՈՒՆԻՍԵՖ Այսօր, 13:18 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը Այսօր, 13:07 Պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին․ Կոնջորյան Այսօր, 12:57 Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:51 Սամվել Շահրամանյանը թող պատմի, թե ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ. մենք չենք ուզել, որ «Ղարաբաղը» դատարկվի. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:45 Ալիևը հույս է հայտնել, որ ի տարբերություն վերջին չորս տարիների, Թրամփի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կզարգանան Այսօր, 12:43 ԵՄ անդամակցության որևէ այլ մեխանիզմ, քան հանրաքվեն է, Սահմանադրությունը չի նախատեսում. Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 12:34 Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասվում՝ տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) Այսօր, 12:22 «Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով Այսօր, 12:08 Թրամփի դիրքորոշման հետ կապված եվրոպական երկրները փոխում են մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ. Politico Այսօր, 12:04 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել 14 ՃՏՊ, 17 անձ ստացել է վնասվածքներ Այսօր, 11:26 Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին (Տեսանյութ) Այսօր, 11:21 Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել արցախցիներից Այսօր, 11:17 Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Այսօր, 11:13 Վերջին վայրկյանը վրա է հասել այն պահին, երբ ալենսիմոնյանները փախել են կռվից ու խաղաղության խաչմերուկում բանակցել Արցախը հանձնելու մասին. Արսեն Բաբայան Այսօր, 11:10 Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500 կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 11:07 «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 ՀՀ-ն բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով. Մամիջանյան Այսօր, 10:53 Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ Այսօր, 10:49 «Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ Այսօր, 10:46 Պատվերով տխմարություններ գրելու նոր ցիկլի մեջ եք ընկել. Առողջապահության նախարար Այսօր, 10:44 ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (Տեսանյութ) Այսօր, 10:41 Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Այսօր, 10:39 ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք. Թաթոյան Այսօր, 10:33 Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալու է ոչ թե Եվրոպական միությունը, այլ՝ Թուրքիան. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) Այսօր, 10:23 Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Հովհաննիսյան Այսօր, 10:13 Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Այսօր, 10:06 Ավտոբուսով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 09:44 Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» գարշանքն ու ծաղրը, այլև կրում է իշխանության «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը․ Պատգամավոր Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:28 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Հարգանքից խոսող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել Գյումրու ընտրությունները Այսօր, 09:11 «Հրապարակ». Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին են դատում, Երևանում` Միքայել Արզումանյանին Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում ձևավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում Այսօր, 09:07 «Հրապարակ». Ինչու է Սամվել Բաբայանի թիրախում հայտնվել Արամ Սարգսյանը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Ինչու են ոստիկանները Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան տարել տուգանային հրապարակ 11/02/2025 23:15 Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան ՀՀ իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն, մյուս կողմից՝ բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Բեգլարյան 11/02/2025 22:46 60-ամյա տղամարդը կոտրել է Շենգավիթում կայանված «ՎԱԶ 2107»-ի ապակին, գողացել նվագարկիչը 11/02/2025 22:28 Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ 11/02/2025 22:10 Ռուսաստանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ 11/02/2025 21:52 Երևանյան լճում 68-ամյա տղամարդ է խեղդվել 11/02/2025 21:30 Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 11/02/2025 21:09 Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ Սա ազգային անվտանգության խնդիր է․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 11/02/2025 20:54 Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» 11/02/2025 20:21 Վոլոդինը հայտարարել է՝ Կոնգրեսից պահանջելու են այն մարդկանց անունները, ում ֆինանսավորել է USAID-ն, ցուցակն էլ տրամադրելու են Անվտանգության դաշնային ծառայությանը 11/02/2025 20:05 Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյան 11/02/2025 19:49 Գերագույն գլխավոր կեղծարարը երկու ամիս առաջ ասում էր, թե 1994 թվականից բանակցել ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» շուրջ, այսօր էլ հայտարարում է, թե Հայդատական, պահանջատիրական ենք եղել․ Զուրաբյան 11/02/2025 19:21 Գորիս-Կապան ճանապարհը դուք եք հանձնել, Տավուշի գյուղերի հանձնումը ձեր ձեռքի սև գործն է, Արցախը ստորագրությամբ եք հանձնել, այս արյունը դուք եք հեղել․ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին ու նրա թիմակիցներին 11/02/2025 19:13 «Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակից»․ ՊՆ-ն՝ Պապիկյանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին 11/02/2025 18:58 Եվրամիությունից եկած պատվիրակությունն ԱԳՆ-ում էր 11/02/2025 18:47 2014-ից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եվրաինտեգրվում են․ Ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների 11/02/2025 18:32 Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը (Տեսանյութ) 11/02/2025 18:09 Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ 11/02/2025 17:51 Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում 11/02/2025 17:32 Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 11/02/2025 17:00 Փաշինյանը ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին 11/02/2025 16:43 Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջով դադարեցնում է իր գործունեությունը 11/02/2025 16:25 Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 11/02/2025 16:16 «Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում». Արցախի պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի և Արցախում «հեղաշրջման համաձայնության» մասին 11/02/2025 16:01 Աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք». Աննա Հակոբյան 11/02/2025 15:53 Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու. Քաղաքագետ 11/02/2025 15:28 Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք. Գալուզին 11/02/2025 15:18 Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ 11/02/2025 15:09 Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյանը զվարճացրեց ԱԺ-ին (Տեսանյութ) 11/02/2025 15:03 «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնությանը 11/02/2025 14:56 Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք»․ Հովհաննիսյան 11/02/2025 14:49 ԵՄ-ն ունի Հայաստանի կարիքը, մենք ԵՄ-ի համար շատ արժեքավոր ենք. Արտակ Զեյնալյան 11/02/2025 14:44 Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը 11/02/2025 14:22 Հայտարարագրման համակարգի փորձանքների մասին՝ 10 օրում կանխիկի ծավալները ավելացել են 22 մլրդ դրամով. Առաքելյան 11/02/2025 14:02 ԵՄ էլ ո՞ր երկրում է իշխանությունը կարողանում ավագանու անդամներին զրկել լիազորություններից. պատգամավորը՝ Զեյնալյանին (Տեսանյութ) 11/02/2025 13:51 Ալավերդիում ոստիկանները քաղաքացուն հորդորել են շալվարն իջեցնել, ապա ծեծել են ու ձերբակալել 11/02/2025 13:39 Ավշարի գինու գործարանում հրդեհ չի եղել 11/02/2025 13:34 ՔՊ-ն իրականում եղել է ՀՅԴ, ուղղակի չենք անդամագրվել, որովհետև մտածել ենք՝ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իսկական դաշնակցականը. Փաշինյան (Տեսանյութ) 11/02/2025 13:27 ՀՀ-ն արտահայտելով ժողովրդի կամքը, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը. ՔՊ պատգամավոր 11/02/2025 13:23 ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը 11/02/2025 13:14 ԶՊՄԿ-ն հրաժարվել է «Ինգո Արմենիայից». անորակ ծառայությո՞ւն, թե՞ «Սիլ ինշուրանսի» օգտին գործողություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը