![Խովաևն ու Ալիևը քննարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը](https://www.aysor.am/news_images/716/2145162_1/f64f6dc1e5f115_64f6dc1e5f155.thumb.jpg)
05/09/2023 11:43
Խովաևն ու Ալիևը քննարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ալիևի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը։
Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։