
09/09/2023 21:19
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի Մարտունու շրջանում իրադրության վերաբերյալ
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է», -նշշված է հաղորդագրությունում։