Աջակցության  ծրագրերով փողը ծախսվում է, բայց արդյունքներ չկան․ Փաշինյանը՝ գյուղատնտեսության մասին

16/09/2023 16:48

Աջակցության ծրագրերով փողը ծախսվում է, բայց արդյունքներ չկան․ Փաշինյանը՝ գյուղատնտեսության մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում, տեղեկացնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչու է Կառավարությունը հետաքրքրված նման միջոցառումներով:

«Գիտեք, Հայաստանում, որպես կանոն, գյուղատնտեսություն բառն ասոցացվում է հիմնականում չարչարանք բառի հետ: Եվ անընդհատ լսում ու տեսնում ենք, որ մեր սիրելի գյուղացիները շատ մեծ ֆիզիկական աշխատանք դնելով, նյարդ դնելով, ի վերջո, կանգնում են հետագա խնդիրների առաջ և այդ շրջապտույտից դուրս գալ չեն կարողանում:

Ո՞րն է այս ոլորտում մեր քաղաքականությունը: Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությունն ասոցացվի արդյունավետություն, բարեկեցություն, գեղագիտություն, առողջություն և առողջ ապրելակերպ հասկացությունների հետ:

Նման միջոցառումները մեզ համար կարևոր են, որովհետև այս հարցերի պատասխանն աշխարհի բազմաթիվ երկրներ տվել են: Գյուղատնտեսության ոլորտում թեև ունենք որոշակի կղզիներ, որտեղ ահա այս հասկացությունները համադրված են, բայց ցավոք, դա Հայաստանի Հանրապետությունում դեռևս համատարած երևույթ չէ:

Եվ մենք նման միջոցառումներով, տեսարաններով փորձում ենք այս օրակարգն ընդգծել և նորից ընդգծել, որ ընդհանրապես մեզնից որևէ մեկի համար սովորելու մեջ ոչ մի անպատվաբեր բան չկա: Ես, օրինակ, ամենատարբեր բաներ սովորում եմ հենց նպատակային, որովհետև գիտեմ, որ դա կամ չգիտեմ, կամ լավ չգիտեմ: Նույնիսկ Սոկրատեսն էր ասում՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, աշխարհի պատմության ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ մեզնից յուրաքանչյուրն ասի, որ ես գիտեմ, որ շատ բան չգիտեմ, և հետևաբար, եթե շատ բան չգիտեմ, ի՞նչ պետք է անեմ, պետք է գնամ այդ գիտելիքի հետևից:

Եվ Կառավարության նպատակն է, առաջինը՝ այս ընկալումը քաջալերել մեր քաղաքացիների մեջ, և երկրորդը՝ ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որովհետև կարող է շատ քաղաքացիներ կան, ովքեր ուզում են իրենց չիմացածը լրացնել, բայց դրա համար չկան հնարավորություններ, չկան ենթակառուցվածքներ, չկան հարթակներ: Եվ ահա նման հարթակների գոյությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք այսօր մի հակասություններ և հակադրություններ ունենք երկրում: Մի կողմից մեր Ագրարային համալսարանը ուսանողների շրջանում, ցավոք, մեծ հետաքրքրություն չի առաջացնում, մյուս կողմից մեր շատ տնտեսություններ՝ ինտենսիվ այգեգործության ոլորտի ժամում 700-800 եվրո աշխատավարձով գյուղատնտեսներ են հրավիրում Եվրոպայից, և շատ դեպքերում օնլայն աշխատանքի համար են այդքան վճարում:

Ես ուզում եմ այս հանդիպումը ողջունել, որովհետև նաև առողջության մասին խոսեցի: Մենք շատ հաճախ չենք տեսնում կապը մեր բնակչության առողջական պրոբլեմների և գյուղատնտեսության մեջ: Տեսեք, այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տանք՝ այնքան մեծ լինի եւ շատ, կարող է ֆիզիկապես տեղի ունենալ, բայց դա իր հետևից բերում է հետևանքներ: Եվ ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության՝ առանձին վերցրած պրոբլեմը: Սա բոլորինս է, որովհետև մեր շուկաներից և խանութներից այդ ապրանքը գնում է բոլորի տուն՝ և՛ ընդդիմադիրների, և՛ կառավարության համախոհների, և՛ չեզոքների, և՛ քաղաքականացվածների, և՛ չքաղաքականացվածների: Հետևաբար, սրանք գլոբալ խնդիրներ են, և սրանց նկատմամբ մեր ուշադրությունը բավարար չէ:

«Հաջորդը՝ չարչարանքի հատվածը. շատ կարևոր է, որ ժամանակակից այգիները ոչ միայն աշխատանքի վայր են, այլև հանգստի, որովհետև երբ մարդը տեսնում է իր աշխատանքի գեղագիտական պատկերը, դա նրան նոր էներգիա է տալիս, իհարկե եկամուտների հետ համատեղ: Մենք էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության ոլորտի մեր գործընկերների առաջ արդեն երկար տարիներ դնում ենք խնդիր, որ յուրաքանչյուր գյուղացի իր ստացած բերքի ինքնարժեքն իմանա, ողջ տեղեկատվությունն իմանա: Որովհետև հարցը հասնում է մթերումներին և տարբեր գներ ենք քննարկում, մենք չգիտենք այդ գներն ինչի համեմատ ենք քննարկում: Երբ մենք ունենանք ինքնարժեքների հաշվարկման հստակ բանաձևեր՝ կիմանանք՝ մթերման համար առաջարկվող գինը շատ է, քիչ է, ինչքան շահույթի մարժա կա դրա մեջ, Կառավարությունն ինչքան պիտի օգնի: Եվ դրանք Կառավարության համար է կարևոր, որովհետև մեր աջակցության շատ ծրագրերով փողը ծախսվում է, բայց մենք տեսնում ենք, որ դրանից մեծ արդյունքներ չկան: Այս պահին ինչ-որ խնդիր ենք լուծում, անցանք, այս էլ անցանք, մյուս տարի գիտենք նույն պրոբլեմի առաջ ենք կանգնելու:

Այսօր առաջին հերթին տոն է, բայց տոնը նաև հանդիպում է, տոնը նաև խոսակցություն է, տոնը նաև փորձի փոխանակումն է: Եվ ես ուզում եմ հավատալ, որ նման միջոցառումներով գյուղատնտեսության ժամանակակից մեթոդների, ձևերի նկատմամբ մեր հանրային ընկալումներն ավելանում են, և շատ կարևորում եմ, որ երեխաները տեսնեն դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ դպրոցներում երեխաները պետք է ներգրավված լինեն տարածքի բարեկարգմանը, հողատարածքները պետք է ոչ միայն մշակվեն, այլև մշակվեն ժամանակակից գիտելիքով, որպեսզի դա ոչ թե լինի երեխայի ֆիզիկական ուժի շահագործում, այլև երեխային իր հետագա կյանքին պատրաստելու գործընթաց: «Ի վերջո, բուսաբանություն են անցնում դպրոցներում: Մենք դպրոցներում նաև ջերմոցային փոքրիկ հատված ենք ստեղծում:

Սա շատ կարևոր ուղղություն է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությունը միայն հողը մշակելու մասին չէ, սա մտածելու ձևերի մասին է: Մենք մտածողության մեր ձևերը ոչ թե պետք է փոխենք, այլ թարմացնենք, որովհետև աշխարհը փոխվում է: Մտածողությունն էլ ծրագիր է:

Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին ավելի ու ավելի առատ բերք և արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը:

Ամենամյա բերքի փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են՝ փորձի փոխանակման՝ համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:

Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով»:

 

 

 

 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/07/2024 22:16 Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էին 26/07/2024 22:06 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակին ձերբակալել են 26/07/2024 21:50 ՊՆ-ից պնդում են՝ Երասխի հատվածում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել 26/07/2024 21:41 Արմեն Աշոտյանն ուղերձ է հղել կալանավայրից՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար 26/07/2024 21:24 Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա 26/07/2024 21:05 Կպչուն մտքեր․ Հոգեբանի անդրադարձը 26/07/2024 20:44 Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել 26/07/2024 20:25 Ինչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նախարար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը 26/07/2024 20:05 Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար 26/07/2024 19:50 Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 26/07/2024 19:34 Արարատ Միրզոյանը Կիպրոս է մեկնում 26/07/2024 19:19 Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան 26/07/2024 19:06 Եղունգների ախտահարում․ մաշկաբան-պոդոլոգը՝ բուժման մեթոդների մասին 26/07/2024 18:54 Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու 26/07/2024 18:39 Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում 26/07/2024 18:23 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում 26/07/2024 18:17 Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (Տեսանյութ) 26/07/2024 18:02 Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում 26/07/2024 17:48 Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել․ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն 26/07/2024 17:33 Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի 26/07/2024 17:20 Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման հարցը 26/07/2024 17:07 Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ 26/07/2024 16:57 Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին 26/07/2024 16:54 Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը 26/07/2024 16:50 Մեկ օրում Հայաստանում բացահայտվել է հանցագործության 124 դեպք 26/07/2024 16:37 Հետևություն աշխատանքային փորձից` լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան 26/07/2024 16:35 Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. Նախարարություն 26/07/2024 16:30 Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետն արդիականացվել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/07/2024 15:56 Ողբերգական վթար՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհին. ամուսինները մահացել են տեղում, 8-ամյա որդին` ժամեր անց. «BMW»-ի վարորդը դիմել է փախուստի 26/07/2024 15:42 Արգիշտի Քյարամյանը Գեղարքունիքում է 26/07/2024 15:19 Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն. Լուսանկարներ 26/07/2024 14:57 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզ 26/07/2024 14:41 «Ասում են` լավ տեղ էր, բայց...». Փաշինյանն առաջարկում է «Զվարթնոց»-ի տարածքում ջուր, սուրճ, գլխարկ գնելու հնարավորություն ստեղծել (Տեսանյութ) 26/07/2024 14:25 Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը` Հայաստանում 26/07/2024 14:08 Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները (Տեսանյութ) 26/07/2024 13:56 Հուլիսի 29-ին և 30-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Թալինում, Գյումրիում, Հրազդանում, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերում 26/07/2024 13:45 «Բարով ես եկել». Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ձնծաղիկ» մանկապարտեզ (Տեսանյութ) 26/07/2024 13:26 Կարևորվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը 26/07/2024 13:12 Վահագն Խաչատուրյանը գնացել է Փարիզ 26/07/2024 13:01 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկն անհետացել է 26/07/2024 12:57 «Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ. պարզապես հաճույք եմ ստանում սպորտից»․ Արթուր Ալեքսանյան 26/07/2024 12:46 Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան 26/07/2024 12:43 Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2024-ի շախմատի ԱՄՆ վետերանների չեմպիոն 26/07/2024 12:29 Պնդումը, թե «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը․ ՍԱՏՄ 26/07/2024 12:07 Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ. դուք կարող եք. Գագիկ Ծառուկյանն` օլիմպիականներին 26/07/2024 11:51 Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր 26/07/2024 11:34 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ` շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ 26/07/2024 11:15 «Էս տարի հույս կա՞». Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ (Տեսանյութ) 26/07/2024 11:07 Պետբյուջե է վճարվել 900.4 միլիարդ դրամ. ովքեր են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 26/07/2024 10:54 Բագրատ Սրբազանը խնդրել է աղոթել Հրանտ Թոխատյանի առողջության համար 26/07/2024 10:38 ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը 26/07/2024 10:27 Աննա Վարդապետյանն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել Արմավիրի մարզի դատախազին 26/07/2024 10:15 Այժմ եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 26/07/2024 10:09 Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլև` հանրապետությունն առհասարակ. Տիգրան Աբրահամյան 26/07/2024 10:00 «Ժողովուրդ». Արհեստական ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների. կրթությունը դանդաղ անկում է ապրում 26/07/2024 09:58 «Հրապարակ». Ինչ օգուտ է տվել հայկական արբանյակը Հայաստանին 26/07/2024 09:56 «Ժողովուրդ». Քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները՝ անձեռնմխելի 26/07/2024 09:53 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ 26/07/2024 09:52 «Հրապարակ». Նախընտրական քարոզարշա՞վ, թե՞ բնակչության իրազեկում վտանգների մասին 26/07/2024 09:48 «Ժողովուրդ». Առաջիկա օրերին Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու 26/07/2024 09:46 «Հրապարակ». Նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է 26/07/2024 09:40 «Ժողովուրդ». Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր 26/07/2024 09:37 «Հրապարակ». Կիրանցում 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերը դեռ չեն ստացել փոխհատուցում 25/07/2024 22:16 «Դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ»․ Փաստաբան 25/07/2024 22:01 Հայաստանը՝ վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի. Բժիշկ-էնդոկրինոլոգ 25/07/2024 21:44 Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով երեխա է ծնվել․ բժիշկները չեն կարողացել ախտորոշում տալ 25/07/2024 21:24 «VAZ» մակնիշի մեքենան հայտնվել է Ազատի ջրամբարում 25/07/2024 21:10 Նոր մանրամասներ՝ Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ունեցած սպանությունից 25/07/2024 20:57 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ տնային կալանքը դադարեցվեց 25/07/2024 20:43 Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատություն եմ մաղթում․ Բագրատ Սրբազան 25/07/2024 20:32 «Քանի մենք կանք, դա տեղի չի ունենալու․ Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, մեր երկրում նրա դեսպանին էլ եմ ասում»․ Բագրատ Սբազանը՝ Ադրբեջանի հերթական պահանջների մասին 25/07/2024 20:15 «Միանշանակ, լինելու է»․ Բագրատ Սրբազանը՝ աշնանը սպասվող ակտիվ պայքարի մասին 25/07/2024 20:04 Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը կդադարեցվի 25/07/2024 19:49 Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները ողջունում են Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) 25/07/2024 19:35 Ցեմենտ տեղափոխող բեռնատարը հարվածել է Երևան-Երասխ ճանապարհով ընթացող հեծանվորդին 25/07/2024 19:23 Լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը. Բժիշկ Լևոն Գրիգորյան 25/07/2024 19:08 Վահագն Խաչատուրյանը Փարիզում է․ դիտելու է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 25/07/2024 18:49 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը անհասկանալի է․ ՀՀ ԱԳՆ 25/07/2024 18:37 Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին 25/07/2024 18:19 Սպանության փորձ՝ Երևանում․ կրակել են «Հոնդա»-ի ուղղությամբ 25/07/2024 18:05 Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կան 25/07/2024 17:45 Մոսկվայի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակը վերանվանվել է․ այսուհետև կկոչվի Եվրասիայի հրապարակ 25/07/2024 17:28 Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում 25/07/2024 17:15 Արդյունաբերության երկնիշ աճը խիստ նվազել է 25/07/2024 16:58 Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ Փաստաբան 25/07/2024 16:45 Թուրքիան և Ռուսաստանը կվերսկսեն համատեղ պարեկությունը Սիրիայում․ TRT Haber 25/07/2024 16:31 Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել հունիսի 12-ի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ 25/07/2024 16:21 Ավազակության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Փարաքարում 25/07/2024 16:16 Հայ շախմատիստները մրցանակակիրների շարքում են 25/07/2024 16:14 Սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին չի կարողացել ինքնուրույն վերադառնալ ափ 25/07/2024 15:51 Կապանում ժայռից տեղի է ունեցել քարաթափում 25/07/2024 15:37 Հարուցված գործն ամբողջությամբ ավարտելուց հետո մեր ընտանիքը կլքի Հայաստանը․ Մարտակերտի քաղաքապետի որդի 25/07/2024 15:16 Արտահանողներն ահազանգում են, թե հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը 25/07/2024 15:06 Դպրոց-թատրոն համագործակցությամբ նոր ներկայացում՝ Սևակի 100-ամյակի շրջանակում 25/07/2024 14:58 Խաղաղության պայմանագրի` ՀՀ-ի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ 25/07/2024 14:54 Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունքներ ցույց տալու պարագայում կկարողանան դրամական պարգևատրում ստանալ 25/07/2024 14:42 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք 25/07/2024 14:28 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 25/07/2024 14:16 Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ Սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան 25/07/2024 14:00 Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է քարերին ու հայտնվել ձորակում

Տվյալ բաժնի վերջին նյութերը