![ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ](https://www.aysor.am/news_images/718/2152065_1/378178298_331974455864899_7504795173859675468_n.thumb.jpg)
18/09/2023 10:25
ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ
Ակնա-Ասկերան ճանապարհով և Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի կողմից ուղարկված բեռնատարները Ստեփանակերտում են:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելանը։
«Բեռները տեղ են հասել, երկու ճանապարհներով էլ միաժամանակ: Բեռնատար ավտոմեքենաներից մեկը դեղեր և մանկական տակդիրներ է բերել, Լաչինի միջանցքով եկած բեռնատարը` ալյուր»,- ասել է «Արցախպրես»-ի զրուցակիցը:
Էթերի Մուսայելյանը հույս է հայտնել, որ հումանիտար օգնությունը պարբերաբար բնույթ կկրի, որպեսզի բնակչությունը կարողանա իր պահանջները ապահովել: