![Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Հայաստանի ապագան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար](https://www.aysor.am/news_images/718/2152233_1/356267552_258999793413819_4718784568150558372_n.thumb.jpg)
18/09/2023 14:07
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Հայաստանի ապագան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում, այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ՝ Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում: Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան»,- Facebook-ում գրել է նա։
ՔՊ-ականը շնորհակալություն է հայտնել իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար: