![Խոշոր հրդեհ` Արարատի բենզալցակայանում և գազի լցակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից](https://www.aysor.am/news_images/718/2152272_1/fotoram_io_13.thumb.jpg)
18/09/2023 14:55
Խոշոր հրդեհ` Արարատի բենզալցակայանում և գազի լցակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ։
Կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։