![Սևանում և Ջրառատում 24 ժամ ջուր չի լինի](https://www.aysor.am/news_images/718/2152311_1/is_it_bad_to_drink_sink_water_v4_thumb.thumb.jpg)
18/09/2023 23:09
Սևանում և Ջրառատում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի,
Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ու գյուղերի հարակից իրավաբանական բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: