![Ճամբարակ քաղաքում և Ակնալիճ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի](https://www.aysor.am/news_images/718/2152156_1/jur_634x445_770x510.thumb.png)
18/09/2023 12:58
Ճամբարակ քաղաքում և Ակնալիճ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից պլանային հոսանքազրկումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին ժամը 11:00- 20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
2. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-15:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի՝ Պ.Սևակի և Սարալանջի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: