Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում.  Ամենայն Հայոց Կաթողիկոս

21/09/2023 13:46

Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել:

«Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:

Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով: 
Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։

Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։

Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:

Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:38 «Հրապարակ». Ինչո՞ւ են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկ չիմանա 04/12/2023 23:37 «Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը 04/12/2023 23:31 Մարդկային բջիջներից ստեղծված կենդանի ռոբոտները կօգնեն շատերին ապաքինվել.Հետազոտություն 04/12/2023 23:21 ԱՄՆ նախկին դեսպանին ձերբակալել են Կուբայի օգտին լրտեսության մեղադրանքով 04/12/2023 23:10 Պետք է խորությամբ ընդունենք մեր պարտությունը, որպեսզի կարողանանք նաև բուժվել․ Բագրատ Սրբազան 04/12/2023 22:53 Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի. Արման Թաթոյան 04/12/2023 22:43 Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն օրինական չէ․ Որոշումը կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում․ Փաստաբան 04/12/2023 22:36 Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը գրանցել է բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ (Տեսանյութ) 04/12/2023 22:30 Գիտնականները ԴՆԹ-ի երկու հավաքածուով քիմերային կապիկ են ստեղծել 04/12/2023 22:24 Բացառիկ երկվորյակներ են Հայաստանում լույս աշխարհ եկել՝ միևնույն քաշով և հասակով 04/12/2023 22:19 Փոքրիկ Գաբբիին բարեհաջող վիրահատել են, ուռուցքի 90 տոկոսից ավելին հնարավոր է եղել հեռացնել 04/12/2023 22:12 Տղաս շատ էր սիրում Արցախը ․․․ 04/12/2023 22:06 Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների և զորքերի ուղղությամբ 1,5 ամսում առնվազն 76 գրոհ է ձեռնարկվել 04/12/2023 21:56 Աշխարհում ստեղծված այս իրավիճակում Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է գերխնդիր․ Արտակ Զաքարյան 04/12/2023 21:45 ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Հայաստանում է՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանվածներին 04/12/2023 21:35 Որո՞նք են ստամոքսի խնդրի մասին հուշող ախտանշանները․ Ուռուցքաբան 04/12/2023 21:25 Գրական ցերեկույթ՝ նվիրված երգիծաբան Հակոբ Պարոնյանի 180-ամյակին 04/12/2023 21:15 «Երևանի փողոցների բույրը»․ Երգիչ Դավիթի նոր երգի տեսահոլովակը 04/12/2023 21:03 Երևանում օտարերկրացի երիտասարդը դանակահարել է համերկրացուն․ մեկին հիվանդանոց են տեղափոխել, մյուսին՝ ոստիկանության Կենտրոնական բաժին 04/12/2023 20:50 Հանցավոր խումբը Տելեգրամի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 04/12/2023 20:38 Տեր Նորայր քահանա Գազազյանը հոգևոր ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում 04/12/2023 20:27 Մեր համատեղ ջանքերն ուղղված են մարդկության ապագային․ Արարատ Միրզոյան 04/12/2023 20:17 Կլման խանգարում՝ դիսֆագիա․ Ովքե՞ր են ռիսկի խմբում 04/12/2023 20:07 Ռուսաստանից պետք է վտարել հանցագործություն կատարած միգրանտների ազգականներին․ Միրոնով 04/12/2023 19:56 Որ երկրներն են զենքի վաճառքից ամենաշատ եկամուտն ստացել․ SIPRI 04/12/2023 19:44 Իրավապաշտպանը Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին է ներկայացրել Արմեն Աշոտյանի և բանտարկված այլ անձանց նկատմամբ հետապնդման քաղաքական բնույթը հիմնավորող փաստեր 04/12/2023 19:31 Գարեգին Երկրորդն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության խնդրի վերաբերյալ նրա կոչի համար 04/12/2023 19:23 Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն 04/12/2023 19:17 Ինչո՞ւ են հայ ծնողներն իրենց տղա երեխաներին վերածում ագրեսորների ու «գելուգազանների» 04/12/2023 19:11 «Դիլիջան ազգային պարկում» հրդեհը շարունակվում է (Լուսանկարներ) 04/12/2023 19:03 Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ԱԳ նախարարները 04/12/2023 18:51 Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ 04/12/2023 18:46 Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց ինքը՝ արհեստածին Ադրբեջանը․ Վարդան Ոսկանյան 04/12/2023 18:34 Զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, փոքր երեխա ուներ 04/12/2023 18:25 Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը 04/12/2023 18:16 Լարսի անցակետը բաց է արագ փչացող արտադրանք տեղափոխող բեռնատարների համար, Մոսկվայի հետ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում 04/12/2023 18:05 ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին 04/12/2023 17:56 Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը 04/12/2023 17:47 Զոհ առաջնագծում. Նոր մանրամասներ են հայտնի դարձել («Հրապարակ») 04/12/2023 17:40 «Ֆլայ Արնա»-ի գործունեությունը շարունակվում է 04/12/2023 17:31 10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը (Տեսանյութ) 04/12/2023 17:20 Մրցումային օրվա առաջին ոսկե մեդալն ապահովեց բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը (Տեսանյութ) 04/12/2023 17:09 Միայն ընդդիմադիր դաշտի համախմբմամբ ու միասնական քայլերով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում 04/12/2023 16:57 Միքայել Արզումանյանը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Տիգրան Աբրահամյան 04/12/2023 16:47 «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը հրաժարվու՞մ է տարածք տրամադրել զոհվածների երեխաների համար միջոցառում կազմակերպելու նպատակով 04/12/2023 16:38 Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց, պարո՛ն Սարգսյան, ինձ չեք համոզել, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն է. Գաբրիելյան 04/12/2023 16:23 9 տարում 50 000-ից ավելի քաղաքացի բանակում չի ծառայել առողջական և 10 000-ը՝ այլ խնդիրների պատճառով, 2 265-ը արտոնություն է ստացել. Հայկ Սարգսյան 04/12/2023 16:06 Մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ. Նիկոլ Փաշինյան 04/12/2023 15:58 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը (Hetq.am) 04/12/2023 15:41 ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգի փոփոխություն է կատարվել 04/12/2023 15:20 2,5 մլն դրամ վճարելով՝ կարող ես ազատվել բանակից. Հայկ Սարգսյանը ներկայացրեց, թե մինչ այս քանի քաղաքացի է օգտվել օրենքից 04/12/2023 14:56 Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ոստիկանություն 04/12/2023 14:51 Լեհաստանի առաջին տիկինը Երևանում հանդիպել է ԼՂ բռնի տեղահանվածների հետ 04/12/2023 14:39 ԱՀ նախագահի կողմից շնորհված զենքը պետք է դարձնել կառավարելի. Քոչարյան 04/12/2023 14:29 «ՀայաՔվե»-ի նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց 04/12/2023 14:22 Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել․ MediaHub (Տեսանյութ) 04/12/2023 14:18 ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումների հարցով 04/12/2023 14:14 Ռուսաստանը պայմանագրի շրջանակում որևէ զենք Հայաստանին դեռ չի մատակարարել․ Պաշտպանության փոխնախարար 04/12/2023 13:54 Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտն օրեր անց մահացել է 04/12/2023 13:43 Հանրային ռադիոյի շենքում հրդեհը մեկուսացվել է 04/12/2023 13:40 Օդի ջերմաստիճանը կնվազի 04/12/2023 13:33 Հրդեհ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում 04/12/2023 13:24 Ագարակում 24-ամյա երիտասարդը բռնաբարել է 93 ամյա կնոջը, հարվածներ հասցրել և սպանել նրան 04/12/2023 13:14 Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին 04/12/2023 13:08 Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում (Տեսանյութ) 04/12/2023 13:06 Տիգրա՛ն Ավինյան, ու՞ր ես, ուզում ես ինձ ոչնչացնե՞ս իմ տան մեջ. Անդրանիկ սարկավագ Մանուկյան (Տեսանյութ) 04/12/2023 12:58 Սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել մսամթերք և կերակրի աղ 04/12/2023 12:47 Դեկտեմբերի 4-ի դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 513 է 04/12/2023 12:44 Երևանում Արցախի խորհրդարանը գաղտնի նիստ է անցկացրել. ԱՀ ԱԺ պատագմավորները խուսափեցին հարցերին պատասխանել 04/12/2023 12:36 Գեղարքունիքի լուսաբացը. Սուրենյան 04/12/2023 12:33 Ադրբեջանցիներն առնետների միջոցով ականազերծում են Լեռնային Ղարաբաղի տարածքը 04/12/2023 12:30 Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ 04/12/2023 12:26 ՊԵԿ-ը հունվար-նոյեմբերին ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր 04/12/2023 12:24 «Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք» 04/12/2023 12:16 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. Մանրամասներ 04/12/2023 12:12 Եկե՛ք անմասն չմնանք, հայտարարենք կանաչ շաբաթ. ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան 04/12/2023 12:08 Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին 04/12/2023 12:06 Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի շուրջ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանքել 04/12/2023 12:01 Դուք ավելի վատն եք, քան երբևէ ՀՀ որևէ իշխանություն. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ) 04/12/2023 11:58 ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել 04/12/2023 11:55 Երևանում արցախցի 54 երեխա է ծնվել 04/12/2023 11:50 Հետաքննող հեռուստալրագրողը մատնանշել է՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «վիզաների անօրինական վաճառքից 35 մլն եվրո է յուրացրել» 04/12/2023 11:43 Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս չգիտեմ, եթե Փաշինյանը գիտի, ինչի՞ կոնկրետ չի նշում, թե ովքեր են պարագլուխները. Խաչատրյան (Տեսանյութ) 04/12/2023 11:33 «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծ՝ Ֆրանսիայի Սենատում. (Ազատություն) 04/12/2023 11:29 Պետք է հասկանալ` ինչու են մեր նախագծերը երկար ժամկետներով. Ավինյանը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մասին 04/12/2023 11:26 Մինչև ՔՊ-ի իշխանության գալը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չի ունեցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ. Արծվիկ Մինասյան 04/12/2023 11:18 Վերջնական քանդեք, թող գնան պատմության գիրկը. Ավինյանն՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին 04/12/2023 11:13 Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին. Իշխանյան (Տեսանյութ) 04/12/2023 11:06 Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը (Տեսանյութ) 04/12/2023 11:01 Եթե ՔՊ-ն հրաժարվում է կողմ քվեարկել նախագծին, փաստորեն, դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան (Տեսանյութ) 04/12/2023 10:56 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ենթակա է պաշտպանության. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) 04/12/2023 10:53 «Սա արդեն լավ ցուցանիշ է». Ավինյանը գոհ է 04/12/2023 10:47 Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի 04/12/2023 10:45 Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին 04/12/2023 10:38 Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել 04/12/2023 10:29 Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի 04/12/2023 10:24 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 04/12/2023 10:06 Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները․ խնդրում ենք կասեցնել կիրառումը 04/12/2023 09:51 Ծեծել են «Հայաստանի խուլերի միավորման» նախագահին 04/12/2023 09:45 Ավտոմեքենա է այրվել․ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը