
21/09/2023 10:57
Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը
«Երբ ռազմական գործողությունների սկսման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք սահմանեցինք, այսօր հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլ տրվեց իրականացնել», - ասել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել էր, որ չվերթերը դադարեցվել են՝ ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով: