![«Ոչ, ես տեղյակ չեմ». Արցախի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանից օգնություն ստանալու մասին](https://www.aysor.am/news_images/719/2155939_1/64023156_0_0_1600_901_1920x0_80_0_0_899d14135947f276d72b09c4635cf9ab_thumb.thumb.jpg)
22/09/2023 12:48
«Ոչ, ես տեղյակ չեմ». Արցախի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանից օգնություն ստանալու մասին
Արցախի Հանրապետությունից չեն հաստատում, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։
Aysor.am-ը կապ է հաստատել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ՝ հետաքրքրվելով՝ հաստատո՞ւմ է, որ ադրբեջանական կողմն օգնություն է ուղարկել Արցախ։
«Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը։
Ադրբեջանական կողմն այսօր հայտարարել էր, թե Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով սննդամթերք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Նշվում է, թե ուղարկվել է 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով ու հիգիենայի պարագաներով, 2 ավտոմեքենա՝ հացով։