Միջազգային հանրությունը պետք է պահանջի ԼՂ բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որ բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը. Արարատ Միրզոյան

24/09/2023 10:14

Միջազգային հանրությունը պետք է պահանջի ԼՂ բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որ բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը. Արարատ Միրզոյան


Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է` Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և հստակորեն արձանագրված ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

«Ցավոք, մենք առնչվում ենք ոչ թե խաղաղություն ցանկացող գործընկերոջ հետ, այլ երկրի, որը բացահայտորեն հայտարարում է, որ «ուժն է ծնում իրավունքը» և անընդհատ ուժ է կիրառում խաղաղության գործընթացը խաթարելու համար։ Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն էլ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: 

Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։ 120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից։ Այս անմարդկային հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ Ստեփանակերտը և  մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ և համատարած հրետակոծության՝ ծանր զինտեխնիկայի՝ հրթիռների, հրետանու, մարտական անօդաչու թռչող սարքերի, ավիացիայի՝ ներառյալ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ:

Այս սոսկալի լայնածավալ հարձակումը, որը խլեց հարյուրավոր, այդ թվում՝ կանանց և երեխաների կյանքեր, ցինիկորեն որակվեց որպես տեղային հակաահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում՝ հաստատված նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը մնում է առանց ապրուստի միջոցների, քանի որ Լեռնային Ղարաբաղ կարողացել է մուտք գործել միայն սահմանափակ մարդասիրական օգնություն: Չկա սնունդ, դեղորայք, կացարան, ապրելու վայր։ Նրանք ընտանիքից բաժանված են, ահաբեկված ու իրենց կյանքի համար վախեցած։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։

«Հայաստանը բազմիցս նախազգուշացրել է միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց։ Սովահարությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը, մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը, ՄԱԿ-ի գործակալությունների հումանիտար հասանելիության խոչընդոտումը և մերժումը, ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության խոչընդոտումը ոճրագործության վաղ  նախազգուշացնող նշաններ են: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, իրավաբաններ, ցեղասպանագետներ, հեղինակավոր անկախ փորձագետներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդականը, արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը որակել են որպես ցեղասպանության սպառնալիք: Հենց երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է. «ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ տարածքում քաղաքացիական բնակչությանը դնել բռնության, այդ թվում՝ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների ռիսկի տակ։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուանդայում ցեղասպանության կանխարգելման ձախողումից հետո ՄԱԿ-ին հաջողվել է ստեղծել կանխարգելման մեխանիզմներ՝ դրանով իսկ «‎այլևս երբեք» կարգախոսը վերածելով իմաստալից խոստման: Բայց այսօր մենք կանգնած ենք հերթական ձախողման շեմին։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անմարդկային շրջափակման և ռազմական գործողությունների թակարդում հայտնված և իր գոյության սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռևս հույս ունի, որ կանխարգելումը չի մնա լեզվական ձևակերպում, այլ կվերածվի գործողությունների շղթայի:

Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով»,- ասել է Միրզոյանը:

Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, կդրսևորի ամուր քաղաքական կամք՝ դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը և կպահանջի միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների լիարժեք կատարում՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների պաշտպանության, ինչպես նաև կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ:

«Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է: Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ ռազմական հարձակման հետևանքները հասցեագրելու համար՝ ներառյալ զոհվածների դիերի դուրսբերումը և նույնականացումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանմամբ:

Ադրբեջանը, ի վերջո, պետք է հավատարիմ մնա իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իր պարտավորություններին և ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն:

Մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու վերջին ռազմական հարձակման ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մոնիթորինգի և վերահսկողության ներքո, ինչպես դա նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ 

Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է: Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը:

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարավորություն ստեղծվի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»,- շեշտել է Միրզոյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:32 Այս համատարած ավերի ժամանակներում մենք ի՞նչ ժառանգություն ենք թողնելու, մեր անունի ժառանգությունը, մեր պատվի ժառանգությունը ինչպիսի՞ն է լինելու Այսօր, 22:18 Արևմուտքն անկանխատեսելի է․ Պեսկով Այսօր, 22:04 Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Երասխի սահմանային հատվածներ Այսօր, 21:51 Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Այսօր, 21:37 Պատրանքներին տուրք տալու փոխարեն անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ, ճանապարհային քարտեզ կազմել ու առաջ շարժվել․ Վարդան Ոսկանյան Այսօր, 21:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Այսօր, 21:06 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ Այսօր, 20:52 Հայմորիտի բուժումը նոր մեթոդներով. Պունկցիայի կիրառումն արդեն անցյալում է Այսօր, 20:40 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 20:28 Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 4․5 մագնիտուդով է, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ Այսօր, 20:19 Մինգեչաուրում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 20:05 Կքննարկվեն Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրները Այսօր, 19:51 Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում Այսօր, 19:38 Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Գանա Այսօր, 19:25 Գավառը հռչակել են երիտասարդական մայրաքաղաք Այսօր, 19:12 Ինչպե՞ս արագ և անվտանգ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը. Խորհուրդներ թերապևտից Այսօր, 18:59 Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում Այսօր, 18:47 Ռուսաստանում օրինագիծ են պատրաստում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն Այսօր, 18:33 Ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ հարձակվել են քաղաքացու վրա, մահակներով հարվածել են գլխին և դեմքին Այսօր, 18:20 Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք (Mediahub) Այսօր, 18:09 2024 թվականին սոցիալապես անապահով բաժանորդները ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կվճարեն 180 դրամ, մյուսները՝ 205,992 դրամ Այսօր, 17:58 ԼԳԲՏ քարոզչությամբ զբաղվող 7 200 էլեկտրոնային հասցե և հարթակ են արգելափակել Ռուսաստանում Այսօր, 17:47 Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան Այսօր, 17:38 Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ «կարմիր գծերի» վարձավճարը ավելացնելու են 10-ից ավելի անգամ․ Մելիքյան Այսօր, 17:28 Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել Այսօր, 17:18 Հրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում․ ծխահարված քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել Այսօր, 17:08 Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ (Տեսանյութ) Այսօր, 17:00 Խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխի վերաբերյալ ահազանգի դեպքում կարող ենք կարգավորումներ մտցնել. Պետրոս Մարտիրոսյան Այսօր, 16:49 Տարեց կինը մնացել է Հարությունագոմեր գյուղում․ ասում են՝ «ողջ է, միայնակ ապրում է լքված գյուղում» Այսօր, 16:39 ՍԱՏՄ-ի համար մտահոգիչ է ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների դեպքերի շեշտակի ավելացումը Այսօր, 16:29 Կամավոր ատեստավորում կանցնեն նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատողները Այսօր, 16:21 Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն. Քերոբյան Այսօր, 16:12 Կշարունակենք մեր բարի ծառայությունն առաջարկել Հայաստան-Ադրբեջան հանդիպման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Այսօր, 16:03 Գոտիավորված փողոցների բնակիչների վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա. ի՞նչ դրույքաչափով են նրանք վճարելու կայանատեղիների համար Այսօր, 15:58 Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը Այսօր, 15:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը Այսօր, 15:53 Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:50 «Կենդանիների խնամքի» շները սպասում են խնամակալության Այսօր, 15:47 Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 15:45 ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԺ նախագահը խոսել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումների մասին Այսօր, 15:43 Լարսի հարցում քաղաքական խնդիր չեմ տեսնում, ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել. Քերոբյան Այսօր, 15:33 103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը Այսօր, 15:30 Ուջանցի Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ (Տեսանյութ) Այսօր, 15:27 Գարեջուր, գնացքով ճամփորդություն. որտե՞ղ են այս անգամ հանգստանում Դիանա Մալենկոն և ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը. Լուսանկարներ Այսօր, 15:22 Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել Այսօր, 15:20 Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:14 Տոյվո Կլաարն Անկարա այցը դրական է գնահատում և նշում, որ քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 15:03 Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Այսօր, 15:00 2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների տուգանքի վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, մեծ մասը՝ Երևանում. Փոխնախարար Այսօր, 14:51 Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին Այսօր, 14:48 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան Այսօր, 14:46 Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Սամվել Բաբայան Այսօր, 14:42 «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ. նախարարը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել Այսօր, 14:36 Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ 5000 եք դարձնում, ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից. Թադևոս Ավետիսյան Այսօր, 14:28 Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է. Սամվել Բաբայան Այսօր, 14:21 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Այսօր, 14:15 Հայ-բրիտանական 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները կանցկացվեն Երևանում Այսօր, 14:08 Վանաձորցի 27-ամյա տղան խոստովանել է՝ ինքն է սպանել 39-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:01 Կայանատեղիների վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկած փոփոխությունը լուրջ խնդիր է առաջացնելու գոտիավորված հատվածների բնակիչների համար. Տիգրան Քեյան Այսօր, 13:45 Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ Այսօր, 13:40 ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Այսօր, 13:37 Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին Այսօր, 13:27 ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը (Տեսանյութ) Այսօր, 13:25 Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan Այսօր, 13:12 Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար Այսօր, 12:39 Հանրային հեռուստատեսության հիմնական գործառույթը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ իշխանությունների պատվեր կատարելն է. Բորիս Նավասարդյան Այսօր, 12:23 Երևանի կարմիր երկինքը․ Լուսաբաց Այսօր, 12:11 Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան Այսօր, 12:02 «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ Հայաստանից բուսական մթերքների մատակարարման խախտումները հաճախակիացել են Այսօր, 11:54 Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը Այսօր, 11:51 Գլխավոր դատախազն այցելել է ԶՈւ բանակային զորամիավորում. Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի Այսօր, 11:49 Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 11:47 Հայկական բրոքեր «Արմբրոկ»-ը փակում է ռուս հաճախորդների հաշիվները Այսօր, 11:39 Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան Այսօր, 11:21 Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ Այսօր, 11:05 Ավարտվել է Տավուշով անցնող դեպի Դիտավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը Այսօր, 11:03 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան Այսօր, 10:55 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Այսօր, 10:51 Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:47 ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Այսօր, 10:44 ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում. Sputnik Արմենիա Այսօր, 10:34 ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում Այսօր, 10:32 Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:30 Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Այսօր, 10:26 Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Այսօր, 10:23 Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:21 Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին Այսօր, 10:16 «Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի». Ալեն Սիմոնյանը փորձել է հասկանալ՝ ովքեր չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի Այսօր, 10:10 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել էր միակողմանի Այսօր, 10:00 Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:57 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլելու համար, իսկ հիմա ընդունելությունների համար գումարներ չի խնայում Այսօր, 09:53 «Հրապարակ». Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ. տնօրենների են տարել հարցաքննության Այսօր, 09:39 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի

Տվյալ բաժնի վերջին նյութերը