Ուսանողները՝ որպես կամավորներ, կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից  տեղահանվածերի աջակցությանն ուղղված ծրագրերում

25/09/2023 16:58

Ուսանողները՝ որպես կամավորներ, կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածերի աջակցությանն ուղղված ծրագրերում


Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ըստ այդմ, ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ:

Առաջարկվել է նաև միջազգային համապատասխան կառույցներին (գործընկեր բուհեր, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միջազգային միջպետական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ուսանողական ասոցիացիաներ և այլն) Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամադրել օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվություն՝ մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության առումով միջազգային իրազեկվածության բարձրացման և դրանով իսկ հնարավոր սպառնալիքների կանխարգելման համար:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։

«Գիտակցում ենք, որ ուսանողության ջանքերը շատ կարևոր են ու այդ օգնությունն էական կլինի: Բուհերն արդեն արձագանքել են նախարարության շրջաբերական նամակին: Բուհերում հավաքագրվում են ուսանողներ և փորձելու են մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշգրտելով անհրաժեշտ աջակցության և կամավորական աշխատանքների շրջանակը, որոնք տարատեսակ բնույթի են: Տեղում արդեն յուրաքանչյուր կամավորի համար աշխատանքները կվերաբաշխվեն, և դրանք համակարգված կընթանան»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դեռ երեկվանից Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում որպես կամավոր ներգրավվել են Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ: Նրանք պետական մարմիների հետ՝ Կարմիր խաչի աջակցությամբ, իրականացնում են որոշակի աշխատանքներ՝ հիմնականում գույքագրելով մարդկանց կարիքները և կատարելով տվյալների մուտքագրում:

Նախարարության հորդորին միացել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր մասնագիտական գործունեության հիմնական գերակա ուղղությունների շրջանակում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տարհանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրեր և ծառայություններ:

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանի խոսքով՝ ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն:

«Ուսանողները նախևառաջ կկատարեն հանրօգուտ, այսինքն իրավիճակից բխող աշխատանքներ, որոնք կուղղորդվեն կազմակերպիչների և պատկան մարմինների կողմից: Կարող են իրականացնել նաև ուսումնական գործընթաց, դասապատրաստումներ, ինչպես նաև որոշակի արտադպրոցական ժամանցի կազմակերպում դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ուսանողների հետ իրականացվել են վերապատրաստման աշխատանքներ, որոնք միտված են եղել իրազեկելու և ուղղորդելու, թե ինչ աշխատանքներ իրենք կարող են կատարել բռնի տեղահանված մեր հայրենակիցների, երեխաների ու նրանց ընտանիքների հետ: Ուսանողները նաև կարող են հոգեբանական, ոչ խորը մասնագիտական ծառայություններ մատուցել՝ մեթոդիկաների, խաղերի, թրեյնինգների տեսքով»,- ասում է Հակոբ Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ:

«Շատ կարևոր ուղղություն ենք համարում նաև մասնագիտական կարիքի գնահատումը հոգեբանական աջակցության տեսանկյունից: Մեր այն աշխատակիցները, որոնք փորձ ունեն աշխատելու արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության պայմաններում՝ վիրավորների, հաշմանդամների հետ, ըստ կարիքի կգործուղվեն հենց այդ թիրախային խմբերի հետ աշխատելու»,- նշում է Հակոբ Թադևոսյանը:

Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Մասնավորապես, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Աշխատելու են առանձին խմբեր, որոնք կզբաղվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։

Կամավորների հավաքագրման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններով են հանդես եկել նաև բարձրագույն ուսումնական մյուս հաստատությունները, որոնց աշխատանքին կանդրադառնանք հաջորդիվ:

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:52 Ի՞նչ ասեմ, սպասեք․ Արևմուտքը «կօգնի»․ Ստանիսլավ Տարասով Այսօր, 20:35 «Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ընդլայնվել է»․ Ռայիսին՝ Պուտինին Այսօր, 20:18 Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարությանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում Այսօր, 20:04 «Եվրոպական կառույցները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների հարցերին»․ Փաստաբանների նամակը եվրոպական երկրների դեսպանություններին Այսօր, 19:47 «Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը»․ Արմեն Աշոտյանը առաջարկներ է ներկայացրել՝ «ի՞նչ է լինելու Նիկոլի հետ՝ Նիկոլից հետո» Այսօր, 19:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառներ և ռիսկի գործոններ Այսօր, 19:24 Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը Այսօր, 19:11 Ես չեմ էլ փորձել Արցախ հասնել, կործանարար էր լինելու․ 90-ականները չեն. Վովա Վարդանով (Տեսանյութ) Այսօր, 19:00 Ուկրաինային հատկացվող օգնության ծավալն անցյալ տարվա համեմատ 90 տոկոսով կրճատվել է․ IfW Այսօր, 18:50 Կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պետք է սառեցվի՝ առանց պայմանավորվածությունների. Ստեփան Դանիելյան Այսօր, 18:38 ՍԱՏՄ-ում հաշվել են՝ որքան սննդամթերք է արտահանվել Հայաստանից Այսօր, 18:25 «Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ»․ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեն Այսօր, 18:11 Ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեն Այսօր, 18:07 Լարսն առայժմ բաց է Այսօր, 17:52 Գյումրիում հարգել են 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ է մատուցվել Այսօր, 17:39 Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կափարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը՝ արցունքներով տաքացնելով սառած գետինը Այսօր, 17:26 Ռուսաստանը ցանկանում է դեմոկրատական աշխարհի մոդել ստեղծել․ Պուտին Այսօր, 17:16 Բռնապետ Ալիևն արտահերթ ընտրություններով զրկում է ընդդիմությանը միավորվելու հնարավորությունից. Գառնիկ Դավթյան Այսօր, 17:07 Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ոչ մի պատգամավոր չէր մասնակցել քվեարկությանը Այսօր, 17:01 Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում ընթացող կեղծ դատավարության ավարտին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման (Տեսանյութ) Այսօր, 16:50 Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 16:41 Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է Այսօր, 16:21 «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ Այսօր, 16:13 Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ Խաչատուրյան Այսօր, 16:07 Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել Այսօր, 15:50 Սպիտակի երկրաշարժի շենքերի 10%-ի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների ապօրինի փոփոխությունները. Նիկոլայ Գրիգորյանը՝ քաղած դասերի մասին Այսօր, 15:42 ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին 3 դատավորների և ՍԴ նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի Այսօր, 15:37 Ինդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում Այսօր, 15:28 Կեղծ դուդուկը՝ ադրբեջանական բալաբանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Այսօր, 15:25 Օզբիլի՛զ, ես հավատում ու աջակցում եմ քեզ. Մարկոս Պիզելի (Տեսանյութ) Այսօր, 15:18 Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը Այսօր, 15:15 ՔՊ-ական ու ընդդիմադիր ո՞ր պատգամավորների նկատմամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել Այսօր, 15:01 Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով. Զաքարյան Այսօր, 14:44 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 14:42 Գյումրիում դեռ շուրջ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են. Գյումրիի քաղաքապետ Այսօր, 14:39 Հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրան հայտնաբերել են իր աշխատասենյակում Այսօր, 14:33 Միասին ավելի ուժեղ ենք․ ԵՄ դեսպանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր, 14:25 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր, 14:17 Սյունիքի մարզի 22-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 62-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ Այսօր, 14:10 Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ. Հայկուհի Հարությունյանը` Արսեն Թորոսյանին Այսօր, 13:53 Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (Տեսանյութ) Այսօր, 13:50 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր, 13:36 Գոմաղբն այսուհետ չի կարելի կուտակել բնակավայրերի մոտ Այսօր, 13:30 Վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, 39-ամյա ուղևորուհին մահացել է Այսօր, 13:26 Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա Այսօր, 13:21 Մասիսի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին արցախցիներին բուլինգի՞ է ենթարկում․ ինչպե՞ս է մեկնաբանում իրավիճակը դպրոցի տնօրենը Այսօր, 13:12 Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում Այսօր, 12:52 Ավարտվել է Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը Այսօր, 12:47 Ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին հրելով դուրս են հանել. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:39 Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի. նախնական այն տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին. Անդրեասյան (Տեսանյութ) Այսօր, 12:32 Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների մասին (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն Այսօր, 12:24 Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին Այսօր, 12:16 Ադրբեջանն ինչ ուզել՝ մեր տարածաշրջանում արել է, իսկ Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:09 Շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը. Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ Այսօր, 12:05 Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ Այսօր, 12:00 Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:53 Վազգեն Սարգսյան ընդունված կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում, կստանան բնակարան. Փաշինյան Այսօր, 11:41 Բրյանսկի դպրոցներից մեկում հրաձգություն կատարած ութերորդ դասարանցին ինքնասպան է եղել Այսօր, 11:34 Բրյանսկի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակել է հրազենից. երկու հոգի մահացել է, չորսը՝ վիրավորվել Այսօր, 11:28 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:26 ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 17-ին Այսօր, 11:19 Կյանքը հետաքրքիր է․ մի օր կարմիր գորգի վրա դիվա ես, մյուս օրը ցանկանում ես շիկահեր լինել. Իվետա Մուկուչյան Այսօր, 11:13 ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը Այսօր, 11:10 Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար (Տեսանյութ) Այսօր, 11:06 Կառավարությունում 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 11:03 Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Այսօր, 11:00 Լիարժեք կտրվել եք իրականությունից. ընդդիմադիր պատգամավորը` ՔՊ-ականներին (Տեսանյութ) Այսօր, 10:53 Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ Այսօր, 10:49 Թբիլիսին՝ որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Կիպիանին գնահատել Է Վրաստանի շանսերը. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 10:47 Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից Այսօր, 10:43 Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 Հաճախ տրվող հարցեր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ Այսօր, 10:36 Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են Այսօր, 10:31 ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Մանուկյան Այսօր, 10:26 Տաք եղանակը երկրաշարժի նշան չէ. Սուրենյան Այսօր, 10:24 Հայաստանի ոստիկանությունը որոնում է Խադիշատ Դիդիգովային Այսօր, 10:22 ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ Այսօր, 10:20 ՔՊ-ին ճնշելն անհնար է, փորձել են ճնշել, բայց հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 10:13 Սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի Այսօր, 10:11 Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին Այսօր, 10:09 Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Այսօր, 10:08 «Հրապարակ». Խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը՝ Գյումրին է Այսօր, 10:06 «Փաստ». Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Այսօր, 10:03 «Փաստ». Ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ճառը Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն խաբել է ժողովրդին Այսօր, 09:59 Մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք երկրաշարժից տուժած քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով. Նախագահ Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Ի՞նչն է ընկած ՔՊ-ականների անբարեհաճ վերաբերմունքի հիմքում Այսօր, 09:52 «Հրապարակ». Դեկտեմբերի վերջերին պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը Այսօր, 09:50 «Փաստ». Փաշինյանական «բռնված» ստերի յոթնյակը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է Այսօր, 09:45 Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը, ցավոք, 2 անգամ մեծացել է, և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու. Քոչարյան Այսօր, 09:41 «Հրապարակ». ԱԺ ՔՊ-ական զանգվածн այսօր, ամենայն հավանականությամբ, չի ընտրի Հայկուհի Հարությունյանին Այսօր, 09:35 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ զգացվել է նաև Հայաստանում 06/12/2023 23:03 Երևանում և մարզերում սպասվում է անձրև ու մառախուղ 06/12/2023 22:52 Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը․ մեքենաներից մեկի ուղևորը մահացել է 06/12/2023 22:46 Չուտող երեխա. Սննդային ստանդարտներ՝ կախված տարիքից 06/12/2023 22:39 ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Արսեն Դավթյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում 06/12/2023 22:25 Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն․ Ինչպիսի՞ մարդ ենք կերտելու՝ արժեք ունեցո՞ղ, թե՞ անսեռ, անդեմ․ Բագրատ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը