«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

25/09/2023 16:08

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ


Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում, այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:
«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:45 Միրզոյանը համաձայնվել է հանդիպել Բայրամովի հետ Վաշինգտոնում Այսօր, 21:33 Ազատ արձակված 32 հայ զինվորների մասին մանրամասներ են հայտնի դարձել Այսօր, 21:18 «Երկու պետությունները վերահաստատում են խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»․ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը Այսօր, 21:05 Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների Այսօր, 20:52 Ի՞նչ ասեմ, սպասեք․ Արևմուտքը «կօգնի»․ Ստանիսլավ Տարասով Այսօր, 20:35 «Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ընդլայնվել է»․ Ռայիսին՝ Պուտինին Այսօր, 20:18 Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարությանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում Այսօր, 20:04 «Եվրոպական կառույցները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների հարցերին»․ Փաստաբանների նամակը եվրոպական երկրների դեսպանություններին Այսօր, 19:47 «Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը»․ Արմեն Աշոտյանը առաջարկներ է ներկայացրել՝ «ի՞նչ է լինելու Նիկոլի հետ՝ Նիկոլից հետո» Այսօր, 19:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառներ և ռիսկի գործոններ Այսօր, 19:24 Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը Այսօր, 19:11 Ես չեմ էլ փորձել Արցախ հասնել, կործանարար էր լինելու․ 90-ականները չեն. Վովա Վարդանով (Տեսանյութ) Այսօր, 19:00 Ուկրաինային հատկացվող օգնության ծավալն անցյալ տարվա համեմատ 90 տոկոսով կրճատվել է․ IfW Այսօր, 18:50 Կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պետք է սառեցվի՝ առանց պայմանավորվածությունների. Ստեփան Դանիելյան Այսօր, 18:38 ՍԱՏՄ-ում հաշվել են՝ որքան սննդամթերք է արտահանվել Հայաստանից Այսօր, 18:25 «Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ»․ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեն Այսօր, 18:11 Ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեն Այսօր, 18:07 Լարսն առայժմ բաց է Այսօր, 17:52 Գյումրիում հարգել են 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագ է մատուցվել Այսօր, 17:39 Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կափարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը՝ արցունքներով տաքացնելով սառած գետինը Այսօր, 17:26 Ռուսաստանը ցանկանում է դեմոկրատական աշխարհի մոդել ստեղծել․ Պուտին Այսօր, 17:16 Բռնապետ Ալիևն արտահերթ ընտրություններով զրկում է ընդդիմությանը միավորվելու հնարավորությունից. Գառնիկ Դավթյան Այսօր, 17:07 Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ոչ մի պատգամավոր չէր մասնակցել քվեարկությանը Այսօր, 17:01 Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում ընթացող կեղծ դատավարության ավարտին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման (Տեսանյութ) Այսօր, 16:50 Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 16:41 Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է Այսօր, 16:21 «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ Այսօր, 16:13 Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ Խաչատուրյան Այսօր, 16:07 Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել Այսօր, 15:50 Սպիտակի երկրաշարժի շենքերի 10%-ի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների ապօրինի փոփոխությունները. Նիկոլայ Գրիգորյանը՝ քաղած դասերի մասին Այսօր, 15:42 ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին 3 դատավորների և ՍԴ նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի Այսօր, 15:37 Ինդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում Այսօր, 15:28 Կեղծ դուդուկը՝ ադրբեջանական բալաբանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Այսօր, 15:25 Օզբիլի՛զ, ես հավատում ու աջակցում եմ քեզ. Մարկոս Պիզելի (Տեսանյութ) Այսօր, 15:18 Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը Այսօր, 15:15 ՔՊ-ական ու ընդդիմադիր ո՞ր պատգամավորների նկատմամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել Այսօր, 15:01 Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով. Զաքարյան Այսօր, 14:44 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 14:42 Գյումրիում դեռ շուրջ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են. Գյումրիի քաղաքապետ Այսօր, 14:39 Հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրան հայտնաբերել են իր աշխատասենյակում Այսօր, 14:33 Միասին ավելի ուժեղ ենք․ ԵՄ դեսպանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր, 14:25 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր, 14:17 Սյունիքի մարզի 22-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 62-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ Այսօր, 14:10 Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ. Հայկուհի Հարությունյանը` Արսեն Թորոսյանին Այսօր, 13:53 Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (Տեսանյութ) Այսօր, 13:50 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր, 13:36 Գոմաղբն այսուհետ չի կարելի կուտակել բնակավայրերի մոտ Այսօր, 13:30 Վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, 39-ամյա ուղևորուհին մահացել է Այսօր, 13:26 Իրանի նախագահը մեկնել է Մոսկվա Այսօր, 13:21 Մասիսի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին արցախցիներին բուլինգի՞ է ենթարկում․ ինչպե՞ս է մեկնաբանում իրավիճակը դպրոցի տնօրենը Այսօր, 13:12 Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում Այսօր, 12:52 Ավարտվել է Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը Այսօր, 12:47 Ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին հրելով դուրս են հանել. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:39 Սնուփ Դոգի համերգը կկայանա հաջորդ տարի. նախնական այն տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին. Անդրեասյան (Տեսանյութ) Այսօր, 12:32 Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների մասին (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն Այսօր, 12:24 Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին Այսօր, 12:16 Ադրբեջանն ինչ ուզել՝ մեր տարածաշրջանում արել է, իսկ Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:09 Շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը. Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ Այսօր, 12:05 Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ Այսօր, 12:00 Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:53 Վազգեն Սարգսյան ընդունված կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում, կստանան բնակարան. Փաշինյան Այսօր, 11:41 Բրյանսկի դպրոցներից մեկում հրաձգություն կատարած ութերորդ դասարանցին ինքնասպան է եղել Այսօր, 11:34 Բրյանսկի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակել է հրազենից. երկու հոգի մահացել է, չորսը՝ վիրավորվել Այսօր, 11:28 43 ընտանիքի բնակարան կնվիրենք. Գնել Սանոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:26 ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 17-ին Այսօր, 11:19 Կյանքը հետաքրքիր է․ մի օր կարմիր գորգի վրա դիվա ես, մյուս օրը ցանկանում ես շիկահեր լինել. Իվետա Մուկուչյան Այսօր, 11:13 ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը Այսօր, 11:10 Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար (Տեսանյութ) Այսօր, 11:06 Կառավարությունում 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 11:03 Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Այսօր, 11:00 Լիարժեք կտրվել եք իրականությունից. ընդդիմադիր պատգամավորը` ՔՊ-ականներին (Տեսանյութ) Այսօր, 10:53 Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ Այսօր, 10:49 Թբիլիսին՝ որպես միջնորդ Երևանի և Բաքվի միջև. Կիպիանին գնահատել Է Վրաստանի շանսերը. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 10:47 Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից Այսօր, 10:43 Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 Հաճախ տրվող հարցեր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ Այսօր, 10:36 Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են Այսօր, 10:31 ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Մանուկյան Այսօր, 10:26 Տաք եղանակը երկրաշարժի նշան չէ. Սուրենյան Այսօր, 10:24 Հայաստանի ոստիկանությունը որոնում է Խադիշատ Դիդիգովային Այսօր, 10:22 ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ Այսօր, 10:20 ՔՊ-ին ճնշելն անհնար է, փորձել են ճնշել, բայց հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 10:13 Սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի Այսօր, 10:11 Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին Այսօր, 10:09 Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Այսօր, 10:08 «Հրապարակ». Խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը՝ Գյումրին է Այսօր, 10:06 «Փաստ». Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Այսօր, 10:03 «Փաստ». Ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ճառը Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն խաբել է ժողովրդին Այսօր, 09:59 Մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք երկրաշարժից տուժած քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով. Նախագահ Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Ի՞նչն է ընկած ՔՊ-ականների անբարեհաճ վերաբերմունքի հիմքում Այսօր, 09:52 «Հրապարակ». Դեկտեմբերի վերջերին պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը Այսօր, 09:50 «Փաստ». Փաշինյանական «բռնված» ստերի յոթնյակը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է Այսօր, 09:45 Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը, ցավոք, 2 անգամ մեծացել է, և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու. Քոչարյան Այսօր, 09:41 «Հրապարակ». ԱԺ ՔՊ-ական զանգվածн այսօր, ամենայն հավանականությամբ, չի ընտրի Հայկուհի Հարությունյանին Այսօր, 09:35 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ զգացվել է նաև Հայաստանում 06/12/2023 23:03 Երևանում և մարզերում սպասվում է անձրև ու մառախուղ

Տվյալ բաժնի վերջին նյութերը