ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

26/09/2023 17:14

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ


Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:

«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:25 14 միլիոնի դիմաց խոստացել են ՌԴ բանտից ՀՀ քաղաքացու ազատել (ArmLur.am) Այսօր, 18:15 Լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են եղած մտահոգությունները. Նիկոլ Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին Այսօր, 18:06 «Ես նրան կասեմ՝ Կիրիակոս, բարեկամս, մենք չենք սպառնա ձեզ»․ Էրդողանը ցանկանում է Հունաստանի հետ «բարեկամության և բարիդրացիության» հռչակագիր ստորագրել Այսօր, 17:58 Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև Այսօր, 17:52 Փաշինյանն ասաց` հիմա ժողովրդի վրա չեն կրակում, Քոչարյանն էլ արձագանքեց` «խնդրում եմ`մի ծիծաղեցրեք» Այսօր, 17:36 Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր Այսօր, 17:29 Ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը խոշոր կաշառք է վերցրել Այսօր, 17:21 Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունը և զոռբայությունը, հաղթեց օրենքը. Սանոսյան Այսօր, 17:15 Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:06 «3-րդ աշխարհամարտը սկսվեց Երևանի փողոցներում․ 50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ դուրս եկան փողոցային մարտերի»․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ոչ վաղ անցյալի դրվագներ Այսօր, 16:55 «Խաղաղության խաչմերուկ»-ն ունի ահռելի քաղաքական ու անվտանգային նշանակություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:51 Մի խումբ փաստաբաններ դիմել են եվրոպական դեսպանատներին՝ առաջարկելով նրանց ծանոթացնել հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին Այսօր, 16:48 Լարսում մեքենաների թողունակությունը վերականգնվել է, խնդիրներ կային. Քերոբյան (Տեսանյութ) Այսօր, 16:39 «Ուրալ»-ով փրկեց խաղաղ բնակիչների կյանքը, իսկ պետությունը մեքենան ցանկանում է նրանից խլել. MediaHub Այսօր, 16:36 Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ Այսօր, 16:34 Պարզվում են Սուրենավանում 7-ամյա երեխայի մահվան հանգամանքները. Քննչական կոմիտե Այսօր, 16:32 Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետական բյուջե է վերականգնվել 200 միլիոն ՀՀ դրամ Այսօր, 16:23 Գյումրիում «Բալասանյան» դաշինքն ինքնակամ հանձնելու է իշխանությունը ՔՊ-ականներին, սա արվելու է «դեսպանի պաշտոնը՝ քաղաքապետի պաշտոնի դիմաց» սկզբունքով Այսօր, 16:22 Եթե Նիկոլի կառուցած արդարադատությունը հաջորդ իշխանությունն էլ օգտագործի, ապա բողոքներ չպետք է լինեն. Զաքարյան Այսօր, 16:18 Երևանում ավտովթարի է ենթարկվել Իսլանդիայի պատվո հյուպատոսը Այսօր, 16:08 Ալավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «ոստիկանական հեղաշրջում» է․ «Ապրելու երկիր» կուսակցություն Այսօր, 16:05 Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան Այսօր, 16:03 Հունվար-հոկտեմբեր ամսիներին ՀՀ-ից ավելի շատ մարդ է գնացել, քան եկել Այսօր, 15:59 Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել Այսօր, 15:52 Եվրոպական լավագույն փորձը կբերվի Հայաստան Այսօր, 15:48 «Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում». ՔՊ-ն միակողմանի խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ Այսօր, 15:45 2023 թ. հունվար-հոկտեմբերին բնակչության թիվն ավելացել է 10 034-ով Այսօր, 15:39 Լվացքս չփռեցի, մնաց լվացքի մեքենայի մեջ․ պատերազմը սկսվեց․ Արցախցի Այսօր, 15:34 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում Այսօր, 15:32 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է Այսօր, 15:30 Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին Այսօր, 15:28 Գեղամ Գևորգյանը մեկնել Է Փարիզ Այսօր, 15:26 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Լոնդոնում Այսօր, 15:23 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ 2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. Րաֆֆի Ասլանյան Այսօր, 15:19 Զախարովան Bastion զրահատեխնիկան, որը Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, անվանել է ոչ իրացվելի Այսօր, 15:16 Կներեք, բայց դուք չեք ընտրվելու. Պատգամավորը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին Այսօր, 15:14 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. Դպրոցի փոխտնօրեն Այսօր, 15:12 Արտանիշում 28-ամյա տանտիրուհին դանակահարել էր 29-ամյա տղամարդուն Այսօր, 15:08 Մերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «ՀայաՔվե» Այսօր, 15:06 Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան, որի համար Ալավերդու քաղաքացիներից ներողություն եմ խնդրում. Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 15:03 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը ՝ գործընկերային մթնոլորտում լուծելու վճարված և չմատակարարված զենքի հարցը. Զախարովա Այսօր, 15:00 Ռուսաստանը միշտ հիշելու է Սպիտակի երկրաշարժը, հայ ժողովրդի այս դժբախտությունը ընկալում ենք որպես մերը. Զախարովա Այսօր, 14:57 Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին Այսօր, 14:46 Տարբերակված մոտեցման որևէ մեկն իմ կողմից երբևէ չի արժանացել. Հայկուհի Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 14:34 Զանգեզուրը վերադարձել է մեծ տերությունների քաղաքականություն, Սյունիքի մարզը դարձյալ աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել. Թոմաս դե Վաալ Այսօր, 14:16 Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողների․ shamshyan.com Այսօր, 14:07 Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում կկատարվի դերերի հստակեցում Այսօր, 13:53 Հայկական կաթնամթերքը նորից կարտահանվի Ռուսաստան. համատեղ վերահսկողություն կիրականացվի Այսօր, 13:51 Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:47 ՔՊ-ն ճնշե՞լ է ձեզ. Թագուհի Թովմասյանը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին Այսօր, 13:41 «ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սխալվեցին». Ալիև Այսօր, 13:32 Վարդենիսում ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջը Այսօր, 13:20 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման Այսօր, 13:19 Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:17 Արդեն քանի տարի տոնածառը չենք փոխում, Արմանն է այդպես ուզում. դրանում մեր անցյալն է. Անահիտ Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը. Անահիտ Մանասյան Այսօր, 13:08 Հիմա նրա նկարն է գրպանումս. մանկության ընկերուհին` Բարձրունիում զոհված Գերասիմի մասին. Sputnik Արմենիա Այսօր, 13:05 Ղրղզստանի նախագահն արգելել է պաշտոնյաներին նվերներ տալ իր ծննդյան օրվա կապակցությամբ Այսօր, 13:03 Լավրովը հրաժարվել է iPhone-ից Այսօր, 13:00 ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին՝ ԼՂ-ում էթնիկ զտումների համար Այսօր, 12:56 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Այսօր, 12:51 Շենգավիթ վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 12:50 Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին դանակահարել է իր համերկրացուն. նա կալանավորվել է Այսօր, 12:41 Հայաստանը «լռվել» է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձև. Հովհաննիսյան Այսօր, 12:36 Գյումրիում 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը. հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ կարևոր իրադարձություն է. Լուսանկարներ Այսօր, 12:33 Վշտունու փողոցի տներից մեկում գազի բալոն է պայթել. Մանրամասներ Այսօր, 12:32 Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին. այն տեղի կունենա Շվեդիայում Այսօր, 12:30 Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կմեկնարկի նոր ծրագիր Այսօր, 12:26 Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոցականների վրա. 7-ամյա տղան մահացել է (Shamshyan) Այսօր, 12:23 Ինչպես և երբ է նկարահանվել ադրբեջանցի Գասիմովի աղմկահարույց տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 12:17 Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո Այսօր, 12:11 Հայաստանը պետք է մոռանա Ղարաբաղը․ Իլհամ Ալիև Այսօր, 12:00 Վրաերթի ենթարկված կնոջ և երեխայի վիճակը գնահատվում է ծանր. Մանրամասներ Այսօր, 11:58 Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են. Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:52 Փաշինյանի և Միշելի հետ հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի. Ալիև Այսօր, 11:50 Պետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը. Թաթոյան Այսօր, 11:47 2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 11:41 Փախի՛ր արագ, փախի՛ր առանց հետ նայելու. Սաակաշվիլին դարձյալ դիմել է Փաշինյանին Այսօր, 11:37 Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:30 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այսօր, 11:27 Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 ԼՂ-ից բռնի տեղահանվածները բախվում են թղթաբանության հետ կապված խնդիրների․ Լուսանկարներ Այսօր, 11:13 Խաղաղության դարաշրջան ու զոհ. զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:04 ՊԵԿ-ն արձանագրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներ Այսօր, 11:01 ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին օգնություն տրամադրելու նպատակով Այսօր, 10:59 ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր Այսօր, 10:47 ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներին ավելացել է նաև Գյումրիի դարբնության ավանդույթը Այսօր, 10:44 ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերից. Շարմազանով Այսօր, 10:32 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023-ի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով Այսօր, 10:20 Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Այսօր, 10:16 ՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Այսօր, 10:12 Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Այսօր, 10:08 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ Այսօր, 10:01 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում Այսօր, 09:57 «Հրապարակ». ՆԳՆ-ում «ձևականությունների» հետևից չեն ընկել․ ցանկացել են՝ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ն բավարարել է Անաիս Սարդարյանի պահանջը, և համերգը կկայանա Այսօր, 09:47 «Հրապարակ». Ոստիկանական օպերացիայով Ալավերդին գրավեցին. ո՞րն է հաջորդը Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին

Տվյալ բաժնի վերջին նյութերը