Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

28/09/2023 14:06

Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան


Ավարտվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Աշոտյանը, 2014թ. ապրիլից զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ 2015թ. ապրիլից հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտոնավարման ընթացքում կատարել է պետության և հիմնադրամի շահերին  հակասող գործողություններ՝ կազմակերպելով առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ և փողերի լվացում, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձին՝ չարաշահելու իր պաշտոնեական դիրքը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. մայիսին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մ.Սիմոնյանը, իսկ հունիսին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մ.Նարիմանյանը, որից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորի նոր բացված հաստիքին նշանակվել է Կ. Հարությունյանը:

Այնուհետև, Ա.Աշոտյանը Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանին դրդել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել, այն է՝ առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի.Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 36.994.000 ՀՀ դրամով: Ընդ որում՝ նշված բնակարանները որևէ կերպ անհրաժեշտ չեն եղել  և հետագայում՝ մինչև 2018թ., որևէ կերպ չեն օգտագործվել Համալսարանի կողմից, շարունակել են մնալ նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում և օգտագործվել նրանց կողմից, իսկ Համալսարանը վճարել է այդ բնակարանների սպասարկման վճարները՝ յուրաքանչյուր ամիս 53.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Դրա հետևանքով անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:

Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ մեկ այլ արհեստակցական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը դարձնելու եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մ.Նարիմանյանը նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով, Ա.Աշոտյանի հանձնարարությամբ, «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ, իսկ Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին Մ.Նարիմանյանը հանձնարարել է կատարել համապատասխան փոխանցումները:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը, ինչպես նաև՝ կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ չնշելով դրա չափը:

Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը, որը պատկանում էր մեկ այլ արհեստակցական կազմակերպության:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ դնելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մ.Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագիր, որոնցով կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում ձեռք է բերել 4 տարբեր մակերեսներով բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 86.192.000 ՀՀ դրամով, ինչպես նաև պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային ընդհանուր օգտագործման տարածք՝ որպես սպորտային դահլիճ՝ շուկայականից էականորեն բարձր գնով՝ 99.414.000 ՀՀ դրամով: Նշված բնակարանները և նկուղային տարածքը ևս մինչև 2018 թվականը որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Համալսարանի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում, իսկ Համալսարանը վճարել է դրանց սպասարկման գումարը՝ յուրաքանչյուր ամիս 173.000-ական ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է դարձել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Ա.Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Բացի այդ, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունը։ Մասնավորապես՝ պարտավոր լինելով կազմակերպել և հետևել Հիմնադրամի աշխատողներին տրվող լրացուցիչ աշխատավարձի՝ հավելավճարի, լրավճարի և պարգևավճարների վճարումը օրենքով սահմանված կարգով իրականացնելուն, դրանց վճարումը կատարել է օրենքի պահանջների խախտմամբ։ Արդյունքում 2015-2018թթ. ընթացքում ընդհանուր վճարված 1244951068 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աշխատավարձից, Համալսարանի թվով 20 աշխատակիցներին անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ, վճարվել է 788.525.195 ՀՀ դրամ:

Բացի այդ, Մ.Նարիմանյանը, հանդիսանալով Համալսարանի ռեկտորը, «Հերացի» արհեստակցական կազմակերպության մասնակիցների աշխատավարձերի 0,5-ական տոկոսներից բացի, ավել գումարներ փոխանցելու և այդ կազմակերպությանը դարձնելու միջոցով հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին, որպեսզի վերջինս, որպես նպատակ անդամակցության վճար նշելով, ինչպես նաև Մ.Սիմոնյանի կողմից իրեն հասցեագրված, տարբեր պատրվակներով գումարներ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ զեկուցագրերը հիմք ընդունելով, առանց պատշաճ փաստաթղթավորման և օրինական հիմքերի,  2015թ. հունիս ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր 78.011.311 ՀՀ դրամ ավել գումար փոխանցի «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը։ Դրա արդյունքում Մ.Նարիմանյանը, մեկ ուրիշինը դարձնելու եղանակով, Լ.Պարսեղյանի և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Այնուհետև, վերը նշված՝ հափշտակված 78.011.311 ՀՀ դրամ գումարից կեղծ գործարքների միջոցով փողերի լվացում կատարելու և 16.800.000 ՀՀ դրամի փոխակերպումն իրականացնելու նպատակով, Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Հարությունյանի կազմակերպմամբ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Սիմոնյանը և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դավթյանը, իբր Համալսարանի թվով 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ ձևական պայմանագրի կնքմամբ, կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը։ Արդյունքում Ռ.Դավթյանը կանխիկացրել է այդ գումարները և տվել Կ.Հարությունյանին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը:

Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով և պաշտոնավարության կասեցմամբ:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Համալսարանի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին և ՍՊԸ տնօրեն Ռ.Դավթյանին։

Նախաքննությունն ավարտվել, և նշված անձանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:38 «Բարով վայելեք». ժողովուրդն Ալավերդու ՔՊ-ականներին «պամպերս» է ուղարկել, քանի որ «վախենում են դուրս գալ շենքից» Այսօր, 13:28 Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել. Լևոն Քոչարյան Այսօր, 13:16 Ավելի քան 95 մլն դրամ՝ մարզական 6 ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային Այսօր, 13:04 «Այն զգացումը, որ պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրության պարգևն է». Անի Քրիստին հայտնել է մայրանալու մասին Այսօր, 12:56 Բախվել են տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 12:49 Եթե ինչ-որ մի սրիկա, լինելով պատգամավոր, չմո է ասում, դուք գնահատականը տվեք. Թամազյանը՝ ՔՊ պատգամավորի մասին Այսօր, 12:42 Թամազյանի վրա գոռացել եմ՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», որովհետև վիրավորել է, նիստերը ցածր մակարդակի է անցկացրել. ՔՊ պատգամավոր Այսօր, 12:32 Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան Այսօր, 12:29 Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով. Զուրաբյան Այսօր, 12:22 «Էդ սպառնը՞մ եք». Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին Այսօր, 12:17 «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն». ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ (Տեսանյութ) Այսօր, 12:10 Հայաստանը պատրաստ է ծառայել որպես հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող հանգույց. Հարությունյան Այսօր, 12:07 Լիտվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային Այսօր, 12:05 Հունգարիայի հայ համայնքն օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Այսօր, 12:04 ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին Այսօր, 12:02 Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում Այսօր, 11:59 Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում և ձգտում է ավելի զարգացնել կապերը. Փոխնախարար Այսօր, 11:54 Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին. ԱԳ փոխնախարար Այսօր, 11:47 Արտակարգ դեպք. 1,5-ամյա երեխան տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն Այսօր, 11:45 Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Այսօր, 11:36 Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Այսօր, 11:33 Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 11:25 ՔՊ-ն լարված իրավիճակում անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին և Ալավերդի համայնքի նոր ղեկավար ընտրեց Այսօր, 11:21 Ալավերդիում լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է (Տեսանյութ) Այսօր, 11:16 Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2023թ. նոյեմբերին իրականացվել է 55.7 մլն գործարք Այսօր, 11:09 Ոստիկանության աջակցությամբ ՔՊ-ն հակաօրինական գործընթաց է սկել. Ալավերդու համայնքապետարանում լարված իրավիճակ է Այսօր, 11:01 ՔՊ-ն դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն Այսօր, 10:54 Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ՔՊ անդամներին և դավաճանին տարավ ներս՝ չթողնելով, որ ներս մտնենք, ապօրինությունն էլ ոնցա՞ լինում. Ալավերդու ղեկավար Այսօր, 10:47 Եթե «ՀայաՔվե»-ի նախագիծն ընդունվեր`Վլադիմիր Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 10:40 «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Այսօր, 10:38 Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը (Տեսանյութ) Այսօր, 10:29 Երևանում բախվել են պարեկային ծառայության մեքենան և Opel-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ պարեկներ Այսօր, 10:25 Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին Այսօր, 10:23 Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ Այսօր, 10:19 «Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Այսօր, 10:16 ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Այսօր, 10:13 Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել ինքնություն. Ոսկանյան Այսօր, 10:09 ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 10:05 Արմեն Գրիգորյանն ու Լաուրա Կուպերը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 10:03 Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Այսօր, 10:02 «Փաստ». Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կլինի՞ բացառապես էլեկտրոնային Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել», ո՞վ է Ավետ Պողոսյանը Այսօր, 09:58 «Հրապարակ». Արևմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուս խորհրդարան Այսօր, 09:56 «Փաստ». Իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ Ալավերդու ավագանու այսօրվա նիստին ընդառաջ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են մարզերում նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա Այսօր, 09:53 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շաբաթ է սպասվում Այսօր, 09:51 «Փաստ». Ինչո՞ւ է կարևորվել ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքում Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու և դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին Այսօր, 09:44 «Հրապարակ». 202 միլիոն դրամը միայն կենտրոնի զարդարման գումարն է Այսօր, 09:42 «Փաստ». Տոնածառի լույսերը Տիգրան Ավինյանի հետ վառելու են արցախցի երեխաները Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա Այսօր, 09:38 «Հրապարակ». Ինչո՞ւ են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկ չիմանա 04/12/2023 23:37 «Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը 04/12/2023 23:31 Մարդկային բջիջներից ստեղծված կենդանի ռոբոտները կօգնեն շատերին ապաքինվել.Հետազոտություն 04/12/2023 23:21 ԱՄՆ նախկին դեսպանին ձերբակալել են Կուբայի օգտին լրտեսության մեղադրանքով 04/12/2023 23:10 Պետք է խորությամբ ընդունենք մեր պարտությունը, որպեսզի կարողանանք նաև բուժվել․ Բագրատ Սրբազան 04/12/2023 22:53 Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի. Արման Թաթոյան 04/12/2023 22:43 Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն օրինական չէ․ Որոշումը կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում․ Փաստաբան 04/12/2023 22:36 Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը գրանցել է բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ (Տեսանյութ) 04/12/2023 22:30 Գիտնականները ԴՆԹ-ի երկու հավաքածուով քիմերային կապիկ են ստեղծել 04/12/2023 22:24 Բացառիկ երկվորյակներ են Հայաստանում լույս աշխարհ եկել՝ միևնույն քաշով և հասակով 04/12/2023 22:19 Փոքրիկ Գաբբիին բարեհաջող վիրահատել են, ուռուցքի 90 տոկոսից ավելին հնարավոր է եղել հեռացնել 04/12/2023 22:12 Տղաս շատ էր սիրում Արցախը ․․․ 04/12/2023 22:06 Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների և զորքերի ուղղությամբ 1,5 ամսում առնվազն 76 գրոհ է ձեռնարկվել 04/12/2023 21:56 Աշխարհում ստեղծված այս իրավիճակում Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է գերխնդիր․ Արտակ Զաքարյան 04/12/2023 21:45 ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Հայաստանում է՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանվածներին 04/12/2023 21:35 Որո՞նք են ստամոքսի խնդրի մասին հուշող ախտանշանները․ Ուռուցքաբան 04/12/2023 21:25 Գրական ցերեկույթ՝ նվիրված երգիծաբան Հակոբ Պարոնյանի 180-ամյակին 04/12/2023 21:15 «Երևանի փողոցների բույրը»․ Երգիչ Դավիթի նոր երգի տեսահոլովակը 04/12/2023 21:03 Երևանում օտարերկրացի երիտասարդը դանակահարել է համերկրացուն․ մեկին հիվանդանոց են տեղափոխել, մյուսին՝ ոստիկանության Կենտրոնական բաժին 04/12/2023 20:50 Հանցավոր խումբը Տելեգրամի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 04/12/2023 20:38 Տեր Նորայր քահանա Գազազյանը հոգևոր ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում 04/12/2023 20:27 Մեր համատեղ ջանքերն ուղղված են մարդկության ապագային․ Արարատ Միրզոյան 04/12/2023 20:17 Կլման խանգարում՝ դիսֆագիա․ Ովքե՞ր են ռիսկի խմբում 04/12/2023 20:07 Ռուսաստանից պետք է վտարել հանցագործություն կատարած միգրանտների ազգականներին․ Միրոնով 04/12/2023 19:56 Որ երկրներն են զենքի վաճառքից ամենաշատ եկամուտն ստացել․ SIPRI 04/12/2023 19:44 Իրավապաշտպանը Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին է ներկայացրել Արմեն Աշոտյանի և բանտարկված այլ անձանց նկատմամբ հետապնդման քաղաքական բնույթը հիմնավորող փաստեր 04/12/2023 19:31 Գարեգին Երկրորդն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության խնդրի վերաբերյալ նրա կոչի համար 04/12/2023 19:23 Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն 04/12/2023 19:17 Ինչո՞ւ են հայ ծնողներն իրենց տղա երեխաներին վերածում ագրեսորների ու «գելուգազանների» 04/12/2023 19:11 «Դիլիջան ազգային պարկում» հրդեհը շարունակվում է (Լուսանկարներ) 04/12/2023 19:03 Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ԱԳ նախարարները 04/12/2023 18:51 Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ 04/12/2023 18:46 Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց ինքը՝ արհեստածին Ադրբեջանը․ Վարդան Ոսկանյան 04/12/2023 18:34 Զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, փոքր երեխա ուներ 04/12/2023 18:25 Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը 04/12/2023 18:16 Լարսի անցակետը բաց է արագ փչացող արտադրանք տեղափոխող բեռնատարների համար, Մոսկվայի հետ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում 04/12/2023 18:05 ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին 04/12/2023 17:56 Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը 04/12/2023 17:47 Զոհ առաջնագծում. Նոր մանրամասներ են հայտնի դարձել («Հրապարակ») 04/12/2023 17:40 «Ֆլայ Արնա»-ի գործունեությունը շարունակվում է 04/12/2023 17:31 10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը (Տեսանյութ) 04/12/2023 17:20 Մրցումային օրվա առաջին ոսկե մեդալն ապահովեց բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը (Տեսանյութ) 04/12/2023 17:09 Միայն ընդդիմադիր դաշտի համախմբմամբ ու միասնական քայլերով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում 04/12/2023 16:57 Միքայել Արզումանյանը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Տիգրան Աբրահամյան 04/12/2023 16:47 «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը հրաժարվու՞մ է տարածք տրամադրել զոհվածների երեխաների համար միջոցառում կազմակերպելու նպատակով 04/12/2023 16:38 Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց, պարո՛ն Սարգսյան, ինձ չեք համոզել, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն է. Գաբրիելյան 04/12/2023 16:23 9 տարում 50 000-ից ավելի քաղաքացի բանակում չի ծառայել առողջական և 10 000-ը՝ այլ խնդիրների պատճառով, 2 265-ը արտոնություն է ստացել. Հայկ Սարգսյան 04/12/2023 16:06 Մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ. Նիկոլ Փաշինյան 04/12/2023 15:58 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը (Hetq.am)

Տվյալ բաժնի վերջին նյութերը