«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ

28/09/2023 09:53

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ


«Հրապարակ» թերթը գրում է. « Տեւական ընդմիջումից հետո երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վերջապես հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ եւ ավելի քան երեք ժամանոց քննարկում ունեցել։ Ուշագրավ է, որ հանդիպման մասին պատգամավորներին «ծանուցել» են հանդիպումից հինգ պակաս, որպեսզի խուսափեն հնարավոր արտահոսքերից եւ դրանցից բխող հետեւանքներից։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան 7-ի սահմաններում է գնացել խորհրդարան, ՔՊ-ական մեծամասնությունը, որոնց օրեր առաջ հրահանգել էին մնալ Երեւանում, գրեթե մեկ մարդու պես ներկայացել է հավաքին, հատուկ զգուշացվել է՝ մամուլում արտահոսք չլինի: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։

Նիկոլ Փաշինյանն Արցախում կատարվածի մասին խոսել է պոստ ֆակտում՝ ասելով, թե պետական գերատեսչություններին հանձնարարել է՝ հնարավորինս արագ եւ սահուն կազմակերպել արցախցիների ոչ միայն վերաբնակեցումը, այլեւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերը՝ շեշտելով, որ որոշում է կայացվել ոչ մի դեպքում նրանց Երեւանում չբնակեցնեն։ Հասկանալի է, թե ինչու:

Իր տպավորությունների մասին է կիսվել, որ ռուսները կփորձեն Արցախում որոշ թվով մարդկանց պահել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը, իմիջիայլոց արձանագրել է, որ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ, թող Ադրբեջանի հետ ռուսներն իրենց հարցերը լուծեն։ Ապա երկար խոսել է հոկտեմբերի 5-ի հանդիպման մասին․ հայտնի է, որ այդ օրը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում նախատեսված է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որին մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թիմակիցներին, կարելի է ասել, աչքալուսանք է տվել, որ այլեւս մոտ ենք այնքան սպասված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով պետք է այդ փաստաթղթի ստորագրման հիմքերը դրվեն։

Ըստ ամենայնի, Գրանադայում կընդունվի հայտարարություն, որով կետ առ կետ կարձանագրվի քայլերի հաջորդականությունը՝ դելիմիտացիա, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով եւս կհայտարարվի գործընթացի փաստական մեկնարկը։ Փաշինյանը բացատրել է, որ Արցախի կորստից հետո այլեւս առոչինչ է դառնում նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմի դերակատարումն այդպիսով ավարտվում է։

Մենք երեկ գրել էինք, որ Գրանադայի հանդիպման օրակարգի առանցքում լինելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկումը՝ այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Իսկ 9-րդ կետով նախատեսվում էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Եվ չնայած Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու քաղաքական գծի որդեգրմանը, Փաշինյանը թիմակիցներին հորդորել է պահպանել առավել զգուշավորություն եւ սառնասրտություն՝ խուսափել Ռուսաստանի դեմ ուղիղ հայտարարություններից, որոնք կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել իրենց իշխանության համար: Փաշինյանի կարծիքով՝ այդ մասին ԶԼՄ-ներով ու ֆեյք էջերով կարելի է խոսել, բայց ոչ ուղիղ։ Փաստենք, որ վերջին օրերին ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանի որոշ սահմանամերձ հատվածներում ռուս խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրի մասին հարցեր են հնչել, սակայն Փաշինյանը հակված չի եղել դրանք օրակարգ մտցնելուն, մոտավորապես հասկացրել է, որ այդ մասին պետք չէ բարձրաձայն խոսել, առանց այն էլ իշխանությունն իր գործն անում է, պետք չէ ավելորդ լարվածության պայմաններում անել։ Ընդգծել է, որ Հռոմի ստատուտը եւս պետք է վավերացնել, խորհուրդ է տվել այդ մասին իր հայտարարությունները նայել, որոնք արվել են վերջին օրերին, եւ ելույթներ ունենալիս մնալ այդ գծի շրջանակներում։ Իր հնարավոր հրաժարականի մասին աշխատել է հնարավորինս քննարկում չծավալել, հակառակը՝ բավականին  ինքնավստահ է պահել իրեն, երբեմն հումորներ արել՝ թիմին հանգստացնելու եւ ինքնավստահություն ներշնչելու նպատակով։

Հետաքրքրվել են Էրդողանի վերջին հայտարարության մասին՝ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա միջանցքը կանցնի Իրանով․ Փաշինյանը թիմակիցներին հորդորել է շատ չուրախանալ, առավել եւս՝ հալած յուղի տեղ չընդունել այդ հայտարարությունը, մանավանդ, որ այդ պարագայում կնշանակի, որ Հայաստանը կրկին շարունակելու է շրջափակված ապրել, բացի այդ` դեռ պետք է հասկանալ, թե թուրքերը «որտեղ են մեզ քցում»: Այս համատեքստում ՔՊ-ականները կարծում են, որ, այնուամենայնիվ, միջանցքի հարցն օրակարգում է, եւ չեն բացառում, որ լուծվի ռազմական ճանապարհով»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:19 Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ․ Արտակ Զաքարյան Այսօր, 18:07 Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար Մելոյան Այսօր, 17:57 Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ») Այսօր, 17:47 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել Այսօր, 17:37 Նախորդ տարի բացված Քոբուլեթիի Նոր բուլվարը փոթորկից վնասվել է (Տեսանյութ) Այսօր, 17:31 «Քաղաքական խաղեր են»․ Արտահանող ընկերությունը ծաղիկները թափելու է․ ի՞նչ է կատարվում Լարսում Այսօր, 17:19 Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա՝ անորոշ ժամանակով Այսօր, 17:09 Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները Այսօր, 17:00 ՀՀ-ում բնակչության 15.7%-ը թոշակառուներ են, 6,5%-ը հաշմանդամություն ունի. ԱՎԿ Այսօր, 16:51 Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել Այսօր, 16:42 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Այսօր, 16:37 ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրեթե 4 300 փախստական երեխայի և ընտանիքի սոցիալական աջակցություն է ցուցաբերել Այսօր, 16:27 Մեծ պատիվ էր կրկին հյուրընկալվել վարչապետ Ղարիբաշվիլիի մոտ. Հարությունյան Այսօր, 16:24 Եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Այսօր, 16:18 Հայաստանի ու Հունաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:16 Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության՝ հանուն նոր տերերի. Շարմազանով Այսօր, 16:11 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հետ Այսօր, 16:09 Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 16:02 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Այսօր, 15:52 Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտանգում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան Այսօր, 15:42 Մհեր Գրիգորյանն ԱԶԲ նախագահին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքները Այսօր, 15:33 Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Մանրամասնում է խոսնակը Այսօր, 15:28 Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը՝ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին Այսօր, 15:22 Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:14 Կորեայի նախագահն ու Փաշինյանը երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել Այսօր, 15:10 Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի Այսօր, 15:01 (Տեսանյութ) Դավիթ Բեկի պողոտայում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենաների․ shamshyan Այսօր, 14:54 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ փոփոխություններ Այսօր, 14:45 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 14:39 Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք, էս մարդը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել ընդամենը 4 մլրդ ՀՆԱ-ի աճ. Բագրատյան Այսօր, 14:31 Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքի հարց այսօր չունի. ԱԺ նախագահ Այսօր, 14:27 Երեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել Այսօր, 14:22 Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:08 Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:04 «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Պարզաբանում Այսօր, 14:02 Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:46 Ֆիլմ՝ այս դարի «էլեգանտ» խաբեբաների մասին. կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ի փակ դիտումը․ Լուսանկարներ Այսօր, 13:36 Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ Այսօր, 13:30 Նիկոլ Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Այսօր, 13:21 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Այսօր, 13:18 ՀԾԿՀ նախագահը չի կարող ասել՝ գազի գինը կբարձրանա՞, եթե ՀՀ-ն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց շեշտում է՝ ՀՀ-ՌԴ համաձայնագիրն այլ բան է ասում Այսօր, 13:11 «Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում. փաստորեն, մենք պետք է ՌԴ կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք». Լարսում իրավիճակը լարված է Այսօր, 12:59 Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ Այսօր, 12:51 Ջրի սակագինը նախատեսվում է իջեցնել, թեև սպառողը կառավարության սուբսիդիայի հաշվին կշարունակի վճարել հին գնով. ՀԾԿՀ նախագահ Այսօր, 12:47 2030թ.-ին արևային էներգիայի մասնաբաժինը էներգետիկայի հաշվեկշռում կլինի 15 տոկոս. Գնել Սանոսյան Այսօր, 12:41 Դատախազը քրեական հետապնդում է հարուցել երեք անձի նկատմամբ Այսօր, 12:38 Միջազգային գործընկերները համոզված են, որ մենք իրականում ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:33 «Խնդիր կա, մեր համապատասխան մարմիններն աշխատում են ռուս գործընկերների հետ». Գնել Սանոսյանը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Այսօր, 12:30 Հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան. Գնել Սանոսյան Այսօր, 12:26 Իրավիճակը՝ Տաթև-Լծեն ճանապարհին. մեքենաներ են բախվել իրար (Տեսանյութ) Այսօր, 12:15 Ինչպե՞ս է տարեդարձը նշել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը և ովքե՞ր են ներկա գտնվել. Լուսանկարներ Այսօր, 12:10 Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. Խոսնակ Այսօր, 12:06 Արցախի պետական ինստիտուտները գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:55 ԱԳ փոխնախարարը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը Այսօր, 11:51 «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ-ի շենք, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի. shamshyan.com Այսօր, 11:42 Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը. Արշակյան Այսօր, 11:33 Իվուի ծննդյան օրն է այսօր Այսօր, 11:27 ՀՀ էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, մասշտաբային աշխատանքներ պետք է կատարվեն. ՀՀ նախագահ Այսօր, 11:23 Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը Այսօր, 11:13 Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների. Օսկանյան Այսօր, 11:01 Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան Այսօր, 10:48 Նարեկ Մալյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու. Փաստաբան Այսօր, 10:44 Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Այսօր, 10:34 Դատախազը դրսևորել է անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը Այսօր, 10:27 Խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Այսօր, 10:17 Կայացել է Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց. մանրամասներ Այսօր, 10:11 Ադրբեջանի նպատակը 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի․ դրանց միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է Այսօր, 09:56 Բլինքենն Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը Այսօր, 09:39 Մահացել է Հայաստանի ամենատարեց կինը Այսօր, 09:34 Լարսը փակ է Այսօր, 09:00 «Փաստ». Լռնադահուկային համալիր ստեղծելու թեման դեռ սկանդալների կիզակետում է Այսօր, 08:59 «Ժողովուրդ». Ինչ է տեղեկացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր Այսօր, 08:56 «Փաստ». Առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ մանկապարտեզներում Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա Այսօր, 08:50 «Հրապարակ». Նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել Այսօր, 08:47 «Փաստ». Սպասվում է ճոխ միջոցառում Այսօր, 08:45 «Հրապարակ». ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Սամվել Բաբայանին Այսօր, 08:44 «Փաստ». «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացվում է նոր կապիտուլյացիային Այսօր, 08:42 «Ժողովուրդ». Սոնա Աղեկյանին հրավիրել են հարցաքննության Այսօր, 08:41 «Հրապարակ». Արցախի պատգամավորները պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել 27/11/2023 21:37 «Չիկարելիներ» մանկապարտեզի և երեխայի մասին. հուշում է մանկավարժը 27/11/2023 21:25 Բայդենը ներողություն է խնդրել Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալներին չհավատալու համար․ The Washington Post 27/11/2023 21:12 Թալինի, Սևանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում 27/11/2023 20:59 Բեռնատարները դժվարությամբ են անցնում Սյունիքի ճանապարհներով 27/11/2023 20:45 Երևանի Եղբայրության փողոցում 30-ամյա երիտասարդն ինքնահրկիզման փորձ է արել 27/11/2023 20:31 Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան 27/11/2023 20:19 Ե՞րբ դիմել լոգոպեդի. Զրույց լոգոպեդ Գրիգորի Մամյանի հետ 27/11/2023 20:06 Եվրոպական փաստահավաք առաքելություն է եկել Հայաստան 27/11/2023 19:50 Ֆինլանդիայի փոխվարչապետը հայտարարել է՝ Ռուսաստանի հետ սահմանը պետք է ամբողջությամբ փակել 27/11/2023 19:36 Ենթադրյալ ընտրակաշառքի գործով դատավարությանը Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը վերահաստատել են՝ մեղադրանքը չեն ընդունում (Տեսանյութ) 27/11/2023 19:22 Ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն․ Վահագն Խաչատուրյան 27/11/2023 19:09 «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել 27/11/2023 18:57 «Հարմարավետությունը սկսվում է ինտերիերից». Ինտերիեր դիզայները՝ ամենակարևոր հարցերի մասին 27/11/2023 18:45 Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի 27/11/2023 18:32 Սյունիքում «Ford» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և կողաշրջվել 27/11/2023 18:20 Պետական ոչ մրցակցային գնումներ՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունից․ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել 27/11/2023 18:07 Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» 27/11/2023 18:01 ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի․ Տիգրան Աբրահամյան 27/11/2023 17:49 Եթե Եվրոպան հարաբերությունները վերականգնելու առաջարկ անի, Ռուսաստանը 10 անգամ կմտածի․ Լավրով