Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան

29/09/2023 14:21

Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան


Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմաբազան։

«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:

2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը:

2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝ «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողություններին:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ:

Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածության մակարդակը:

Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:

Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

  • Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը,
  • Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք,
  • Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով  իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը,
  • «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով:
  • Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»,- ասված է հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:12 Ի՞նչ է «ղեկավարների հիվանդությունը». Դրսևորումները և ազդեցությունը կյանքի որակի վրա Այսօր, 23:01 «Կարևոր է Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»․ Միրզոյան Այսօր, 22:47 Անտառտնտեսության ծառերը բենզասղոցով հատել են և բեռնել «ԿամԱԶ»-ը Այսօր, 22:32 Այս համատարած ավերի ժամանակներում մենք ի՞նչ ժառանգություն ենք թողնելու, մեր անունի ժառանգությունը, մեր պատվի ժառանգությունը ինչպիսի՞ն է լինելու Այսօր, 22:18 Արևմուտքն անկանխատեսելի է․ Պեսկով Այսօր, 22:04 Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Երասխի սահմանային հատվածներ Այսօր, 21:51 Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Այսօր, 21:37 Պատրանքներին տուրք տալու փոխարեն անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ, ճանապարհային քարտեզ կազմել ու առաջ շարժվել․ Վարդան Ոսկանյան Այսօր, 21:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Այսօր, 21:06 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ Այսօր, 20:52 Հայմորիտի բուժումը նոր մեթոդներով. Պունկցիայի կիրառումն արդեն անցյալում է Այսօր, 20:40 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 20:28 Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 4․5 մագնիտուդով է, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ Այսօր, 20:19 Մինգեչաուրում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 20:05 Կքննարկվեն Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրները Այսօր, 19:51 Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում Այսօր, 19:38 Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Գանա Այսօր, 19:25 Գավառը հռչակել են երիտասարդական մայրաքաղաք Այսօր, 19:12 Ինչպե՞ս արագ և անվտանգ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը. Խորհուրդներ թերապևտից Այսօր, 18:59 Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում Այսօր, 18:47 Ռուսաստանում օրինագիծ են պատրաստում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն Այսօր, 18:33 Ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ հարձակվել են քաղաքացու վրա, մահակներով հարվածել են գլխին և դեմքին Այսօր, 18:20 Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք (Mediahub) Այսօր, 18:09 2024 թվականին սոցիալապես անապահով բաժանորդները ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կվճարեն 180 դրամ, մյուսները՝ 205,992 դրամ Այսօր, 17:58 ԼԳԲՏ քարոզչությամբ զբաղվող 7 200 էլեկտրոնային հասցե և հարթակ են արգելափակել Ռուսաստանում Այսօր, 17:47 Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան Այսօր, 17:38 Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ «կարմիր գծերի» վարձավճարը ավելացնելու են 10-ից ավելի անգամ․ Մելիքյան Այսօր, 17:28 Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել Այսօր, 17:18 Հրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում․ ծխահարված քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել Այսօր, 17:08 Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ (Տեսանյութ) Այսօր, 17:00 Խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխի վերաբերյալ ահազանգի դեպքում կարող ենք կարգավորումներ մտցնել. Պետրոս Մարտիրոսյան Այսօր, 16:49 Տարեց կինը մնացել է Հարությունագոմեր գյուղում․ ասում են՝ «ողջ է, միայնակ ապրում է լքված գյուղում» Այսօր, 16:39 ՍԱՏՄ-ի համար մտահոգիչ է ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների դեպքերի շեշտակի ավելացումը Այսօր, 16:29 Կամավոր ատեստավորում կանցնեն նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատողները Այսօր, 16:21 Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն. Քերոբյան Այսօր, 16:12 Կշարունակենք մեր բարի ծառայությունն առաջարկել Հայաստան-Ադրբեջան հանդիպման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Այսօր, 16:03 Գոտիավորված փողոցների բնակիչների վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա. ի՞նչ դրույքաչափով են նրանք վճարելու կայանատեղիների համար Այսօր, 15:58 Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը Այսօր, 15:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը Այսօր, 15:53 Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:50 «Կենդանիների խնամքի» շները սպասում են խնամակալության Այսօր, 15:47 Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 15:45 ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԺ նախագահը խոսել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումների մասին Այսօր, 15:43 Լարսի հարցում քաղաքական խնդիր չեմ տեսնում, ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել. Քերոբյան Այսօր, 15:33 103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը Այսօր, 15:30 Ուջանցի Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ (Տեսանյութ) Այսօր, 15:27 Գարեջուր, գնացքով ճամփորդություն. որտե՞ղ են այս անգամ հանգստանում Դիանա Մալենկոն և ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը. Լուսանկարներ Այսօր, 15:22 Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել Այսօր, 15:20 Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:14 Տոյվո Կլաարն Անկարա այցը դրական է գնահատում և նշում, որ քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 15:03 Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Այսօր, 15:00 2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների տուգանքի վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, մեծ մասը՝ Երևանում. Փոխնախարար Այսօր, 14:51 Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին Այսօր, 14:48 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան Այսօր, 14:46 Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Սամվել Բաբայան Այսօր, 14:42 «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ. նախարարը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել Այսօր, 14:36 Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ 5000 եք դարձնում, ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից. Թադևոս Ավետիսյան Այսօր, 14:28 Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է. Սամվել Բաբայան Այսօր, 14:21 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Այսօր, 14:15 Հայ-բրիտանական 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները կանցկացվեն Երևանում Այսօր, 14:08 Վանաձորցի 27-ամյա տղան խոստովանել է՝ ինքն է սպանել 39-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:01 Կայանատեղիների վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկած փոփոխությունը լուրջ խնդիր է առաջացնելու գոտիավորված հատվածների բնակիչների համար. Տիգրան Քեյան Այսօր, 13:45 Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ Այսօր, 13:40 ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Այսօր, 13:37 Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին Այսօր, 13:27 ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը (Տեսանյութ) Այսօր, 13:25 Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan Այսօր, 13:12 Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար Այսօր, 12:39 Հանրային հեռուստատեսության հիմնական գործառույթը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ իշխանությունների պատվեր կատարելն է. Բորիս Նավասարդյան Այսօր, 12:23 Երևանի կարմիր երկինքը․ Լուսաբաց Այսօր, 12:11 Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան Այսօր, 12:02 «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ Հայաստանից բուսական մթերքների մատակարարման խախտումները հաճախակիացել են Այսօր, 11:54 Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը Այսօր, 11:51 Գլխավոր դատախազն այցելել է ԶՈւ բանակային զորամիավորում. Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի Այսօր, 11:49 Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 11:47 Հայկական բրոքեր «Արմբրոկ»-ը փակում է ռուս հաճախորդների հաշիվները Այսօր, 11:39 Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան Այսօր, 11:21 Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ Այսօր, 11:05 Ավարտվել է Տավուշով անցնող դեպի Դիտավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը Այսօր, 11:03 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան Այսօր, 10:55 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Այսօր, 10:51 Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:47 ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Այսօր, 10:44 ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում. Sputnik Արմենիա Այսօր, 10:34 ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում Այսօր, 10:32 Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:30 Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Այսօր, 10:26 Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Այսօր, 10:23 Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:21 Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին Այսօր, 10:16 «Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի». Ալեն Սիմոնյանը փորձել է հասկանալ՝ ովքեր չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի Այսօր, 10:10 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել էր միակողմանի Այսօր, 10:00 Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:57 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլելու համար, իսկ հիմա ընդունելությունների համար գումարներ չի խնայում