«Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ». Մանասյան

29/09/2023 19:52

«Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ». Մանասյան


ՄԻՊ գրասենյակը տարածել է Անահիտ Մանասյանի հայտարարությունը, որում նշված է․

«Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ։ Մասնավորապես.

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալման գործընթացը մանրամասն տեսանկարահանել է: Դրանից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են ձերբակալման գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի քանի ծառայողներ ձերբակալում և տեղափոխում Ռուբեն Վարդանյանին: Այնուհետև, մեկ այլ լուսանկարում երևում են ադրբեջանական երկու ծառայողներ, որոնք բռնել են Ռուբեն Վարդանյանի ձեռքերը, իսկ նրանց հետևում կանգնած է դիմակավորված զինված ծառայողը: Մեկ այլ տեսանյութում ադրբեջանական անվտանգության երկու զինված ու դիմակավորված ծառայողներ Ռուբեն Վարդանյանին տեղափոխում են՝ ձեռքերը մեջքին ոլորած ու ձեռնաշղթայված, գլուխը կախ վիճակում ՝ տեսանկարահանելով ամբողջ գործընթացը:

Ադրբեջանական մեդիա տիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը, նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելն, ի թիվս այլնի, ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է:

Այս համատեքստում հատկանշական է, որ մինչև Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելն անգամ Ադրբեջանի նախագահը, պաշտոնատար անձինք իրենց ելույթներում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները նրան արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Հարկ է ընդգծել, որ արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և լրատվամիջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի  սկզբունքի պահպանության հարցերին, հստակ արձանագրել է, որ կասկածյալի վերաբերյալ կադրերը հեռուստատեսությամբ հեռարձակելը արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ է պարունակում։ Իսկ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում ազատությունից զրկելու կամայականության վերաբերյալ Եվրոպական դատարանը հաստատել է, որ «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում սոսկ ազգային օրենսդրության պահանջների բավարարմամբ. ցանկացած պարագայում՝ ազատությունից զրկելը կարող է օրինական լինել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանելու դեպքում։

Վերը շարադրվածի հաշվառմամբ և Ադրբեջանի՝ խորը արմատներ ունեցող հայատյացության քաղաքականությունը նկատի ունենալով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և մյուս անձանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային իրավական չափորոշիչների խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Պաշտպանը շարունակում է ստանալ ահազանգեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղաշարժի ընթացքում Ադրբեջանի կողմից անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտության  վերաբերյալ և ընդգծում է, որ իրավական երաշխիքներին առնչվող վերը նշված բոլոր դիտարկումները վերաբերելի են նաև մնացյալ դեպքերին:

Վերը շարադրվածն ամրապնդում է մտավախությունն առ այն, որ նման պայմաններում Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ:

Նշված անձանց հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկումը և իրավասու մարմինների ու մարդու իրավունքների մանդատ ունեցող դերակատարների արագ և համարժեք արձագանքը խիստ անհրաժեշտություն են»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:18 Արևմուտքն անկանխատեսելի է․ Պեսկով Այսօր, 22:04 Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Երասխի սահմանային հատվածներ Այսօր, 21:51 Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Այսօր, 21:37 Պատրանքներին տուրք տալու փոխարեն անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ, ճանապարհային քարտեզ կազմել ու առաջ շարժվել․ Վարդան Ոսկանյան Այսօր, 21:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Այսօր, 21:06 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ Այսօր, 20:52 Հայմորիտի բուժումը նոր մեթոդներով. Պունկցիայի կիրառումն արդեն անցյալում է Այսօր, 20:40 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 20:28 Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 4․5 մագնիտուդով է, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ Այսօր, 20:19 Մինգեչաուրում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 20:05 Կքննարկվեն Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրները Այսօր, 19:51 Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում Այսօր, 19:38 Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Գանա Այսօր, 19:25 Գավառը հռչակել են երիտասարդական մայրաքաղաք Այսօր, 19:12 Ինչպե՞ս արագ և անվտանգ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը. Խորհուրդներ թերապևտից Այսօր, 18:59 Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում Այսօր, 18:47 Ռուսաստանում օրինագիծ են պատրաստում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն Այսօր, 18:33 Ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ հարձակվել են քաղաքացու վրա, մահակներով հարվածել են գլխին և դեմքին Այսօր, 18:20 Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք (Mediahub) Այսօր, 18:09 2024 թվականին սոցիալապես անապահով բաժանորդները ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կվճարեն 180 դրամ, մյուսները՝ 205,992 դրամ Այսօր, 17:58 ԼԳԲՏ քարոզչությամբ զբաղվող 7 200 էլեկտրոնային հասցե և հարթակ են արգելափակել Ռուսաստանում Այսօր, 17:47 Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան Այսօր, 17:38 Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ «կարմիր գծերի» վարձավճարը ավելացնելու են 10-ից ավելի անգամ․ Մելիքյան Այսօր, 17:28 Նիկոլ Փաշինյանը գործարար Նագիբ Սավիրիսի հետ է հանդիպել Այսօր, 17:18 Հրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում․ ծխահարված քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել Այսօր, 17:08 Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ (Տեսանյութ) Այսօր, 17:00 Խորովածանոցների ծխնելույզներից արձակված ծխի վերաբերյալ ահազանգի դեպքում կարող ենք կարգավորումներ մտցնել. Պետրոս Մարտիրոսյան Այսօր, 16:49 Տարեց կինը մնացել է Հարությունագոմեր գյուղում․ ասում են՝ «ողջ է, միայնակ ապրում է լքված գյուղում» Այսօր, 16:39 ՍԱՏՄ-ի համար մտահոգիչ է ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների դեպքերի շեշտակի ավելացումը Այսօր, 16:29 Կամավոր ատեստավորում կանցնեն նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատողները Այսօր, 16:21 Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն. Քերոբյան Այսօր, 16:12 Կշարունակենք մեր բարի ծառայությունն առաջարկել Հայաստան-Ադրբեջան հանդիպման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Այսօր, 16:03 Գոտիավորված փողոցների բնակիչների վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա. ի՞նչ դրույքաչափով են նրանք վճարելու կայանատեղիների համար Այսօր, 15:58 Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը Այսօր, 15:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը Այսօր, 15:53 Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:50 «Կենդանիների խնամքի» շները սպասում են խնամակալության Այսօր, 15:47 Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 15:45 ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԺ նախագահը խոսել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումների մասին Այսօր, 15:43 Լարսի հարցում քաղաքական խնդիր չեմ տեսնում, ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել. Քերոբյան Այսօր, 15:33 103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը Այսօր, 15:30 Ուջանցի Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ (Տեսանյութ) Այսօր, 15:27 Գարեջուր, գնացքով ճամփորդություն. որտե՞ղ են այս անգամ հանգստանում Դիանա Մալենկոն և ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը. Լուսանկարներ Այսօր, 15:22 Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել Այսօր, 15:20 Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:14 Տոյվո Կլաարն Անկարա այցը դրական է գնահատում և նշում, որ քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 15:03 Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Այսօր, 15:00 2020-2023թթ.-ին ինքնակամ կառույցների տուգանքի վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, մեծ մասը՝ Երևանում. Փոխնախարար Այսօր, 14:51 Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին Այսօր, 14:48 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան Այսօր, 14:46 Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Սամվել Բաբայան Այսօր, 14:42 «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ. նախարարը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել Այսօր, 14:36 Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ 5000 եք դարձնում, ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից. Թադևոս Ավետիսյան Այսօր, 14:28 Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է. Սամվել Բաբայան Այսօր, 14:21 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Այսօր, 14:15 Հայ-բրիտանական 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները կանցկացվեն Երևանում Այսօր, 14:08 Վանաձորցի 27-ամյա տղան խոստովանել է՝ ինքն է սպանել 39-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:01 Կայանատեղիների վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկած փոփոխությունը լուրջ խնդիր է առաջացնելու գոտիավորված հատվածների բնակիչների համար. Տիգրան Քեյան Այսօր, 13:45 Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան. Կրեմլ Այսօր, 13:40 ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Այսօր, 13:37 Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին Այսօր, 13:27 ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը (Տեսանյութ) Այսօր, 13:25 Երևանում ՌԴ համարանիշներով «Ուրալը» բախվել է կայանված «Lexus»-ին. Shamshyan Այսօր, 13:12 Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար Այսօր, 12:39 Հանրային հեռուստատեսության հիմնական գործառույթը, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ իշխանությունների պատվեր կատարելն է. Բորիս Նավասարդյան Այսօր, 12:23 Երևանի կարմիր երկինքը․ Լուսաբաց Այսօր, 12:11 Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է. Հովհաննիսյան Այսօր, 12:02 «Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ Հայաստանից բուսական մթերքների մատակարարման խախտումները հաճախակիացել են Այսօր, 11:54 Հայտնի է՝ երբ ու որտեղ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը Այսօր, 11:51 Գլխավոր դատախազն այցելել է ԶՈւ բանակային զորամիավորում. Տավուշում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի Այսօր, 11:49 Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 11:47 Հայկական բրոքեր «Արմբրոկ»-ը փակում է ռուս հաճախորդների հաշիվները Այսօր, 11:39 Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:31 Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան Այսօր, 11:21 Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ Այսօր, 11:05 Ավարտվել է Տավուշով անցնող դեպի Դիտավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը Այսօր, 11:03 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը. Իշխան Սաղաթելյան Այսօր, 10:55 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Այսօր, 10:51 Իշխանությունն Արցախը «թաղել» է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:47 ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Այսօր, 10:44 ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Այսօր, 10:39 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում. Sputnik Արմենիա Այսօր, 10:34 ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում Այսօր, 10:32 Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:30 Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Այսօր, 10:26 Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Այսօր, 10:23 Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:21 Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին Այսօր, 10:16 «Ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի». Ալեն Սիմոնյանը փորձել է հասկանալ՝ ովքեր չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի Այսօր, 10:10 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել էր ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել էր միակողմանի Այսօր, 10:00 Արագածի, Արարատի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:57 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլելու համար, իսկ հիմա ընդունելությունների համար գումարներ չի խնայում Այսօր, 09:53 «Հրապարակ». Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ. տնօրենների են տարել հարցաքննության Այսօր, 09:39 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի Այսօր, 09:34 «Ժողովուրդ». ՔՊ-ն մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա

Տվյալ բաժնի վերջին նյութերը