Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի. Ալեն Սիմոնյան

29/09/2023 11:09

Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի. Ալեն Սիմոնյան


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:

«Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների եւ սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է եւ բռնություն: Լիբերալիզմի եւ ներկայացուցչական ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների եւ կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին եւ իդեալներին: Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու եւ հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը եւ չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման եւ կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարեւոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ եւ մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը:

Գործընկերնե'ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, եւ կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:

Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:00 ՀՀ-ում բնակչության 15.7%-ը թոշակառուներ են, 6,5%-ը հաշմանդամություն ունի. ԱՎԿ Այսօր, 16:51 Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել Այսօր, 16:42 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Այսօր, 16:37 ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրեթե 4 300 փախստական երեխայի և ընտանիքի սոցիալական աջակցություն է ցուցաբերել Այսօր, 16:27 Մեծ պատիվ էր կրկին հյուրընկալվել վարչապետ Ղարիբաշվիլիի մոտ. Հարությունյան Այսօր, 16:24 Եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Այսօր, 16:18 Հայաստանի ու Հունաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:16 Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության՝ հանուն նոր տերերի. Շարմազանով Այսօր, 16:11 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հետ Այսօր, 16:09 Բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 16:02 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Այսօր, 15:52 Մոտ օրերս Արցախի ԱԺ նիստ ենք հրավիրելու. պասիվությունը վտանգում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան Այսօր, 15:42 Մհեր Գրիգորյանն ԱԶԲ նախագահին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքները Այսօր, 15:33 Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Մանրամասնում է խոսնակը Այսօր, 15:28 Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը՝ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին Այսօր, 15:22 Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:14 Կորեայի նախագահն ու Փաշինյանը երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել Այսօր, 15:10 Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի Այսօր, 15:01 (Տեսանյութ) Դավիթ Բեկի պողոտայում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է 3 մեքենաների․ shamshyan Այսօր, 14:54 Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ փոփոխություններ Այսօր, 14:45 Լարսը փակ է միայն բեռնատարների համար Այսօր, 14:39 Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք, էս մարդը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել ընդամենը 4 մլրդ ՀՆԱ-ի աճ. Բագրատյան Այսօր, 14:31 Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքի հարց այսօր չունի. ԱԺ նախագահ Այսօր, 14:27 Երեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել Այսօր, 14:22 Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:08 Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:04 «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Պարզաբանում Այսօր, 14:02 Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:46 Ֆիլմ՝ այս դարի «էլեգանտ» խաբեբաների մասին. կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ի փակ դիտումը․ Լուսանկարներ Այսօր, 13:36 Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ Այսօր, 13:30 Նիկոլ Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Այսօր, 13:21 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Այսօր, 13:18 ՀԾԿՀ նախագահը չի կարող ասել՝ գազի գինը կբարձրանա՞, եթե ՀՀ-ն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց շեշտում է՝ ՀՀ-ՌԴ համաձայնագիրն այլ բան է ասում Այսօր, 13:11 «Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում. փաստորեն, մենք պետք է ՌԴ կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք». Լարսում իրավիճակը լարված է Այսօր, 12:59 Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ Այսօր, 12:51 Ջրի սակագինը նախատեսվում է իջեցնել, թեև սպառողը կառավարության սուբսիդիայի հաշվին կշարունակի վճարել հին գնով. ՀԾԿՀ նախագահ Այսօր, 12:47 2030թ.-ին արևային էներգիայի մասնաբաժինը էներգետիկայի հաշվեկշռում կլինի 15 տոկոս. Գնել Սանոսյան Այսօր, 12:41 Դատախազը քրեական հետապնդում է հարուցել երեք անձի նկատմամբ Այսօր, 12:38 Միջազգային գործընկերները համոզված են, որ մենք իրականում ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:33 «Խնդիր կա, մեր համապատասխան մարմիններն աշխատում են ռուս գործընկերների հետ». Գնել Սանոսյանը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Այսօր, 12:30 Հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան. Գնել Սանոսյան Այսօր, 12:26 Իրավիճակը՝ Տաթև-Լծեն ճանապարհին. մեքենաներ են բախվել իրար (Տեսանյութ) Այսօր, 12:15 Ինչպե՞ս է տարեդարձը նշել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը և ովքե՞ր են ներկա գտնվել. Լուսանկարներ Այսօր, 12:10 Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. Խոսնակ Այսօր, 12:06 Արցախի պետական ինստիտուտները գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:55 ԱԳ փոխնախարարը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը Այսօր, 11:51 «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ-ի շենք, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի. shamshyan.com Այսօր, 11:42 Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը. Արշակյան Այսօր, 11:33 Իվուի ծննդյան օրն է այսօր Այսօր, 11:27 ՀՀ էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, մասշտաբային աշխատանքներ պետք է կատարվեն. ՀՀ նախագահ Այսօր, 11:23 Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը Այսօր, 11:13 Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների. Օսկանյան Այսօր, 11:01 Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան Այսօր, 10:48 Նարեկ Մալյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու. Փաստաբան Այսօր, 10:44 Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Այսօր, 10:34 Դատախազը դրսևորել է անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը Այսօր, 10:27 Խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը Այսօր, 10:17 Կայացել է Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց. մանրամասներ Այսօր, 10:11 Ադրբեջանի նպատակը 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի․ դրանց միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է Այսօր, 09:56 Բլինքենն Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը Այսօր, 09:39 Մահացել է Հայաստանի ամենատարեց կինը Այսօր, 09:34 Լարսը փակ է Այսօր, 09:00 «Փաստ». Լռնադահուկային համալիր ստեղծելու թեման դեռ սկանդալների կիզակետում է Այսօր, 08:59 «Ժողովուրդ». Ինչ է տեղեկացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր Այսօր, 08:56 «Փաստ». Առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ մանկապարտեզներում Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա Այսօր, 08:50 «Հրապարակ». Նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել Այսօր, 08:47 «Փաստ». Սպասվում է ճոխ միջոցառում Այսօր, 08:45 «Հրապարակ». ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Սամվել Բաբայանին Այսօր, 08:44 «Փաստ». «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացվում է նոր կապիտուլյացիային Այսօր, 08:42 «Ժողովուրդ». Սոնա Աղեկյանին հրավիրել են հարցաքննության Այսօր, 08:41 «Հրապարակ». Արցախի պատգամավորները պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել 27/11/2023 21:37 «Չիկարելիներ» մանկապարտեզի և երեխայի մասին. հուշում է մանկավարժը 27/11/2023 21:25 Բայդենը ներողություն է խնդրել Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալներին չհավատալու համար․ The Washington Post 27/11/2023 21:12 Թալինի, Սևանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում 27/11/2023 20:59 Բեռնատարները դժվարությամբ են անցնում Սյունիքի ճանապարհներով 27/11/2023 20:45 Երևանի Եղբայրության փողոցում 30-ամյա երիտասարդն ինքնահրկիզման փորձ է արել 27/11/2023 20:31 Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան 27/11/2023 20:19 Ե՞րբ դիմել լոգոպեդի. Զրույց լոգոպեդ Գրիգորի Մամյանի հետ 27/11/2023 20:06 Եվրոպական փաստահավաք առաքելություն է եկել Հայաստան 27/11/2023 19:50 Ֆինլանդիայի փոխվարչապետը հայտարարել է՝ Ռուսաստանի հետ սահմանը պետք է ամբողջությամբ փակել 27/11/2023 19:36 Ենթադրյալ ընտրակաշառքի գործով դատավարությանը Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը վերահաստատել են՝ մեղադրանքը չեն ընդունում (Տեսանյութ) 27/11/2023 19:22 Ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն․ Վահագն Խաչատուրյան 27/11/2023 19:09 «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել 27/11/2023 18:57 «Հարմարավետությունը սկսվում է ինտերիերից». Ինտերիեր դիզայները՝ ամենակարևոր հարցերի մասին 27/11/2023 18:45 Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի 27/11/2023 18:32 Սյունիքում «Ford» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և կողաշրջվել 27/11/2023 18:20 Պետական ոչ մրցակցային գնումներ՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունից․ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել 27/11/2023 18:07 Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» 27/11/2023 18:01 ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի․ Տիգրան Աբրահամյան 27/11/2023 17:49 Եթե Եվրոպան հարաբերությունները վերականգնելու առաջարկ անի, Ռուսաստանը 10 անգամ կմտածի․ Լավրով 27/11/2023 17:39 Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ Հայաստանը որ ուղղությամբ է ուզում գնալ․ ՔՊ-ական պատգամավոր (Tert.am) 27/11/2023 17:30 Թբիլիսիում բացվել է եռալեզու հուշատախտակ․ «Այս տանն ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը» 27/11/2023 17:26 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև 27/11/2023 17:18 Քանի՞ երեխա կա ՀՀ-ի պետական մանկատներում, նրանցից քանի՞սն են որդեգրվել և քանի՞սը ընդգրկվել խնամատար ընտանիքներ. ԱՎԿ-ի տվյալները 27/11/2023 17:10 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ 27/11/2023 16:59 Օդի ջերմաստիճանը նոյեմբերին կնվազի, դեկտեմբերին կբարձրանա 27/11/2023 16:52 Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 27/11/2023 16:47 Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

Տվյալ բաժնի վերջին նյութերը