Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան

02/10/2023 13:46

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Իհարկե հասկանալի է, որ այդ ճգնաժամային պայմաններում ամեն ինչ չէ, որ եղել է անթերի, բնականաբար, եղած կլինեն նաև որոշակի թերություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ և՛ հանրային արձագանքը, և՛ մեր դիտարկումները, և՛ այն փաստը, որ ըստ էության, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ մենք չունենք որևէ տեղ, դրա ամենակարևոր աջակցությունն էր, ճգնաժամային իրավիճակ՝ հումանիտար առումով, բայց այն, ինչն ինքնին արդեն ճգնաժամ է, դրանից դուրս մենք ավելի սրված իրավիճակ չունենք»:

Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Մենք խնդիր ունենք այդ աջակցությունը հնարավորինս արագ հասցնել մեր քույրերին և եղբայրներին: Այս հարցում նաև նրանց աջակցության կարիքն ունենք, և ուզում եմ խնդրել, որ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն այս պահից սկսած, նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ, իհարկե, բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տևել, բայց հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց:

Իսկ նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն՝ Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին և քարտերին: «Իհարկե գիտենք, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին: Երեխաների պարագայում, իհարկե, նրանց տվյալները կամրակցվեն նրանց մայրիկների անուններին և մայրիկները երեխաների գումարները իրենց հաշիվներին նույնպես կստանան:

Հաջորդ որոշումը, որ մենք կայացրել ենք, վերաբերում է կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը: Մենք որոշում ենք կայացրել, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: Շատ կարևոր է, որ նաև այս ծրագրից օգտվելու համար բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ մոտենան բանկ և հաշիվները բացեն, որպեսզի մենք արդեն համապատասխան արագությամբ կարողանանք այդ գումարները փոխանցել:

Բայց նաև մինչև գումարների փոխանցումը, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում՝ հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 000 դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը: Իհարկե, նաև հանձնարարված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարաններն աջակցեն նրանց այդ հարցում: Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ կամավորները կարողանան այնպես անել, որպեսզի պոտենցիալ վարձակալները և վարձով բնակելի տարածքներ տրամադրողներն իրար հանդիպեն և պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը: «Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն:

Իհարկե, աշխատանքի ընդունվելու որոշակի ընթացակարգեր կան, մրցույթներ և այլն, այդ ընթացակարգերը չեն զրոյացվի, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորինս կպարզեցնենք, որպեսզի գործող մանկավարժները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել, նաև առողջապահության ոլորտի մասնագետներին է վերաբերվում, այլ ոլորտներին նույնպես: Դրա հետ կապված տրված են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է վարչապետը:

Այսօրվա խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև պետական կապիտալ ներդրումների իրականացմամբ զբաղվող կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերում ԼՂ մեր հայրենակիցներին ներգրավվելու հարցը: «Կապ կհաստատենք և կհավաքագրենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նրանց պահանջարկը, նաև հումանիտար կենտրոնի եթերների ընթացքում հնարավորինս մատչելի այդ տեղեկատվությունը կտարածենք: Սա կարևոր պահ է, որովհետև եթե օրինակ, լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի տեսնում է, որ ենթադրենք Շիրակի մարզի որևէ բնակավայրում ուսուցչի թափուր աշխատանք կա, և ինքը կարող է այդ տեղում աշխատանքի ընդունվել, այս տեղեկատվությունը հնարավորինս շուտ պետք է նրան հասցնել, որովհետև նա արդեն պիտի պլանավորի, որ այդ բնակավայրում բնակելի տարածք կամ բնակարան վարձակալի և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ պետք է անենք, որ այդ 750 հազար, կամ 10 հոգանոց ընտանիքի պարագայում 1.5 մլն դրամը, օգնենք նաև, որ մարդն էֆեկտիվ ծախսի, որովհետև խնդիրը միայն գումար ունենալը չէ, խնդիր է նաև այդ գումարն այնպես ծախսել, որ էֆեկտիվ լինի: Մասնավորապես, եթե մարդը պիտի տեղավորվի Շիրակի մարզի իքս գյուղում և այս պահին գտնվում է, օրինակ, Կոտայքի մարզի որևէ բնակավայրում, այս գումարները ծախսելիս էլ պետք է պլանավորի: Դրա համար, կարծում եմ, հումանիտար կենտրոնը, նրա հանրային կոմունիկացիան այս հարցերում շատ ակտիվ պետք է աշխատի, որպեսզի մարդկանց կարողանանք այս հարցում հնարավորինս աջակցել:

Էլ չեմ ասում, որ այդտեղ այլ հարցեր են առաջ գալիս՝ երեխայի դպրոցի խնդիրն է, այդ պարագայում ավելի խելամիտ կլինի երեխային միանգամից ընդունել այն բնակավայրի դպրոցը, որտեղ առաջիկա առնվազն 6 ամիսը պետք է բնակվեն, որպեսզի երեխաները կրկնակի սթրեսի չենթարկվեն։ Իհարկե ուսանողների խնդիրը նույն կերպ պետք է լուծվի, որպեսզի նրանք ինտեգրվեն մեր բուհական համակարգին, այսինքն նրանց կրթության գործընթացը չընդհատվի։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կրթության գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերենք, խթանենք բարձր առաջադիմությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ կարևոր և սուր խնդիրը, վարչապետի խոսքով, վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին։ «Լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և մենք նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չենք ունենա։ Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Մեր մոտեցումն այն է, որ գումարները կփոխանցենք և այդ գումարների հարցը հնարավորինս շուտ կլուծենք։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք, առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որևէ աջակցության հասանելիությունից։

Ամփոփելով ասեմ, որ այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ։ Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և հնարավորինս արագ։ Իհարկե նաև պետք է հետևենք իրադրությանը, եթե որևէ տեղ կտեսնենք, որ հերթեր են գոյանում, նաև մեր կամավորներին պետք է ուղղորդենք, որպեսզի նրանք հերթերը կառավարեն և մարդկանց օգնեն, որ ավելի լավ միջավայրում այդ գործողություններն իրականացնելու հնարավորություն ունենան և բանկերի բնականոն աշխատանքը որևէ կերպ չխաթարվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:49 Եթե ինչ-որ մի սրիկա, լինելով պատգամավոր, չմո է ասում, դուք գնահատականը տվեք. Թամազյանը՝ ՔՊ պատգամավորի մասին Այսօր, 12:42 Թամազյանի վրա գոռացել եմ՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», որովհետև վիրավորել է, նիստերը ցածր մակարդակի է անցկացրել. ՔՊ պատգամավոր Այսօր, 12:32 Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան Այսօր, 12:29 Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով. Զուրաբյան Այսօր, 12:22 «Էդ սպառնը՞մ եք». Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին Այսօր, 12:17 «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն». ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ (Տեսանյութ) Այսօր, 12:10 Հայաստանը պատրաստ է ծառայել որպես հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող հանգույց. Հարությունյան Այսօր, 12:07 Լիտվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային Այսօր, 12:05 Հունգարիայի հայ համայնքն օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Այսօր, 12:04 ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին Այսօր, 12:02 Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում Այսօր, 11:59 Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում և ձգտում է ավելի զարգացնել կապերը. Փոխնախարար Այսօր, 11:54 Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին. ԱԳ փոխնախարար Այսօր, 11:47 Արտակարգ դեպք. 1,5-ամյա երեխան տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն Այսօր, 11:45 Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Այսօր, 11:36 Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Այսօր, 11:33 Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 11:25 ՔՊ-ն լարված իրավիճակում անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին և Ալավերդի համայնքի նոր ղեկավար ընտրեց Այսօր, 11:21 Ալավերդիում լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է (Տեսանյութ) Այսօր, 11:16 Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2023թ. նոյեմբերին իրականացվել է 55.7 մլն գործարք Այսօր, 11:09 Ոստիկանության աջակցությամբ ՔՊ-ն հակաօրինական գործընթաց է սկել. Ալավերդու համայնքապետարանում լարված իրավիճակ է Այսօր, 11:01 ՔՊ-ն դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն Այսօր, 10:54 Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ՔՊ անդամներին և դավաճանին տարավ ներս՝ չթողնելով, որ ներս մտնենք, ապօրինությունն էլ ոնցա՞ լինում. Ալավերդու ղեկավար Այսօր, 10:47 Եթե «ՀայաՔվե»-ի նախագիծն ընդունվեր`Վլադիմիր Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 10:40 «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Այսօր, 10:38 Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը (Տեսանյութ) Այսօր, 10:29 Երևանում բախվել են պարեկային ծառայության մեքենան և Opel-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ պարեկներ Այսօր, 10:25 Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին Այսօր, 10:23 Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ Այսօր, 10:19 «Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Այսօր, 10:16 ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Այսօր, 10:13 Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել ինքնություն. Ոսկանյան Այսօր, 10:09 ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 10:05 Արմեն Գրիգորյանն ու Լաուրա Կուպերը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 10:03 Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Այսօր, 10:02 «Փաստ». Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կլինի՞ բացառապես էլեկտրոնային Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել», ո՞վ է Ավետ Պողոսյանը Այսօր, 09:58 «Հրապարակ». Արևմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուս խորհրդարան Այսօր, 09:56 «Փաստ». Իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ Ալավերդու ավագանու այսօրվա նիստին ընդառաջ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են մարզերում նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա Այսօր, 09:53 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շաբաթ է սպասվում Այսօր, 09:51 «Փաստ». Ինչո՞ւ է կարևորվել ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքում Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու և դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին Այսօր, 09:44 «Հրապարակ». 202 միլիոն դրամը միայն կենտրոնի զարդարման գումարն է Այսօր, 09:42 «Փաստ». Տոնածառի լույսերը Տիգրան Ավինյանի հետ վառելու են արցախցի երեխաները Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա Այսօր, 09:38 «Հրապարակ». Ինչո՞ւ են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկ չիմանա 04/12/2023 23:37 «Գինու համբույրից»․ Վահագ Ռաշի նոր ստեղծագործությունը 04/12/2023 23:31 Մարդկային բջիջներից ստեղծված կենդանի ռոբոտները կօգնեն շատերին ապաքինվել.Հետազոտություն 04/12/2023 23:21 ԱՄՆ նախկին դեսպանին ձերբակալել են Կուբայի օգտին լրտեսության մեղադրանքով 04/12/2023 23:10 Պետք է խորությամբ ընդունենք մեր պարտությունը, որպեսզի կարողանանք նաև բուժվել․ Բագրատ Սրբազան 04/12/2023 22:53 Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի. Արման Թաթոյան 04/12/2023 22:43 Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն օրինական չէ․ Որոշումը կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում․ Փաստաբան 04/12/2023 22:36 Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը գրանցել է բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ (Տեսանյութ) 04/12/2023 22:30 Գիտնականները ԴՆԹ-ի երկու հավաքածուով քիմերային կապիկ են ստեղծել 04/12/2023 22:24 Բացառիկ երկվորյակներ են Հայաստանում լույս աշխարհ եկել՝ միևնույն քաշով և հասակով 04/12/2023 22:19 Փոքրիկ Գաբբիին բարեհաջող վիրահատել են, ուռուցքի 90 տոկոսից ավելին հնարավոր է եղել հեռացնել 04/12/2023 22:12 Տղաս շատ էր սիրում Արցախը ․․․ 04/12/2023 22:06 Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների և զորքերի ուղղությամբ 1,5 ամսում առնվազն 76 գրոհ է ձեռնարկվել 04/12/2023 21:56 Աշխարհում ստեղծված այս իրավիճակում Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է գերխնդիր․ Արտակ Զաքարյան 04/12/2023 21:45 ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Հայաստանում է՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանվածներին 04/12/2023 21:35 Որո՞նք են ստամոքսի խնդրի մասին հուշող ախտանշանները․ Ուռուցքաբան 04/12/2023 21:25 Գրական ցերեկույթ՝ նվիրված երգիծաբան Հակոբ Պարոնյանի 180-ամյակին 04/12/2023 21:15 «Երևանի փողոցների բույրը»․ Երգիչ Դավիթի նոր երգի տեսահոլովակը 04/12/2023 21:03 Երևանում օտարերկրացի երիտասարդը դանակահարել է համերկրացուն․ մեկին հիվանդանոց են տեղափոխել, մյուսին՝ ոստիկանության Կենտրոնական բաժին 04/12/2023 20:50 Հանցավոր խումբը Տելեգրամի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 04/12/2023 20:38 Տեր Նորայր քահանա Գազազյանը հոգևոր ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում 04/12/2023 20:27 Մեր համատեղ ջանքերն ուղղված են մարդկության ապագային․ Արարատ Միրզոյան 04/12/2023 20:17 Կլման խանգարում՝ դիսֆագիա․ Ովքե՞ր են ռիսկի խմբում 04/12/2023 20:07 Ռուսաստանից պետք է վտարել հանցագործություն կատարած միգրանտների ազգականներին․ Միրոնով 04/12/2023 19:56 Որ երկրներն են զենքի վաճառքից ամենաշատ եկամուտն ստացել․ SIPRI 04/12/2023 19:44 Իրավապաշտպանը Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին է ներկայացրել Արմեն Աշոտյանի և բանտարկված այլ անձանց նկատմամբ հետապնդման քաղաքական բնույթը հիմնավորող փաստեր 04/12/2023 19:31 Գարեգին Երկրորդն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության խնդրի վերաբերյալ նրա կոչի համար 04/12/2023 19:23 Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն 04/12/2023 19:17 Ինչո՞ւ են հայ ծնողներն իրենց տղա երեխաներին վերածում ագրեսորների ու «գելուգազանների» 04/12/2023 19:11 «Դիլիջան ազգային պարկում» հրդեհը շարունակվում է (Լուսանկարներ) 04/12/2023 19:03 Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ԱԳ նախարարները 04/12/2023 18:51 Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ 04/12/2023 18:46 Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց ինքը՝ արհեստածին Ադրբեջանը․ Վարդան Ոսկանյան 04/12/2023 18:34 Զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, փոքր երեխա ուներ 04/12/2023 18:25 Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը 04/12/2023 18:16 Լարսի անցակետը բաց է արագ փչացող արտադրանք տեղափոխող բեռնատարների համար, Մոսկվայի հետ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում 04/12/2023 18:05 ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին 04/12/2023 17:56 Ադրբեջանի ԶՈՒ կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ ՊՆ հրապարակեց զոհված զինծառայողի անունը 04/12/2023 17:47 Զոհ առաջնագծում. Նոր մանրամասներ են հայտնի դարձել («Հրապարակ») 04/12/2023 17:40 «Ֆլայ Արնա»-ի գործունեությունը շարունակվում է 04/12/2023 17:31 10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը (Տեսանյութ) 04/12/2023 17:20 Մրցումային օրվա առաջին ոսկե մեդալն ապահովեց բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը (Տեսանյութ) 04/12/2023 17:09 Միայն ընդդիմադիր դաշտի համախմբմամբ ու միասնական քայլերով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում 04/12/2023 16:57 Միքայել Արզումանյանը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Տիգրան Աբրահամյան 04/12/2023 16:47 «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը հրաժարվու՞մ է տարածք տրամադրել զոհվածների երեխաների համար միջոցառում կազմակերպելու նպատակով 04/12/2023 16:38 Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց, պարո՛ն Սարգսյան, ինձ չեք համոզել, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն է. Գաբրիելյան 04/12/2023 16:23 9 տարում 50 000-ից ավելի քաղաքացի բանակում չի ծառայել առողջական և 10 000-ը՝ այլ խնդիրների պատճառով, 2 265-ը արտոնություն է ստացել. Հայկ Սարգսյան 04/12/2023 16:06 Մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ. Նիկոլ Փաշինյան 04/12/2023 15:58 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը (Hetq.am) 04/12/2023 15:41 ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգի փոփոխություն է կատարվել 04/12/2023 15:20 2,5 մլն դրամ վճարելով՝ կարող ես ազատվել բանակից. Հայկ Սարգսյանը ներկայացրեց, թե մինչ այս քանի քաղաքացի է օգտվել օրենքից 04/12/2023 14:56 Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ոստիկանություն 04/12/2023 14:51 Լեհաստանի առաջին տիկինը Երևանում հանդիպել է ԼՂ բռնի տեղահանվածների հետ 04/12/2023 14:39 ԱՀ նախագահի կողմից շնորհված զենքը պետք է դարձնել կառավարելի. Քոչարյան