
02/10/2023 15:06
28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հոկտեմբերի 2–ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սամաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Արտաշատ բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։