![Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել](https://www.aysor.am/news_images/723/2166463_1/fotoram_io_51.thumb.jpg)
11/10/2023 16:22
Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել. Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի», - ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։