Աշխարհում խաղաղության հաստատելուն ուղղված աշխատանքը վեհաժողովի առաքելությունն է․ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է

19/11/2023 21:26

Աշխարհում խաղաղության հաստատելուն ուղղված աշխատանքը վեհաժողովի առաքելությունն է․ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաև Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետևանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման մասին և հավելել՝ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, սակայն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Արժևորելով ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությունը՝ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ համատեղ քայլերն ու քաղաքական կամքը կարող են դրական արդյունք ապահովել:

Ճգնաժամերի հաղթահարման ուղիներ, կոնֆլիկտային գոտիներում հումանիտար խնդիրներ, հակամարտությունների պատճառներ. առցանց ձևաչափով այս հարցերին է անդրադարձել փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող (2017-2023) Ֆերնան դը Վարենը: «Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն աշխարհում, և դրա պատճառը հաճախ նրանց փոքրամասնություն լինելն է»,- փաստել է Ֆերնան դը Վարենը: Զեկուցողի գնահատմամբ հակամարտությունների կանխարգելումն ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն բոլորի գործողությունների հիմքում: Անդրադարձ է եղել նաև տարբեր պատճառներով դրսևորվող այլատյացության ու անհանդուրժողականության դեպքերին, որոնք հաճախ ծանր հետևանքներ են ունենում:

Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևորել է նման հարթակում հարցերի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրին պատուհասած խնդիրները, մանրամասնել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի աղետալի հետևանքները: «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- շեշտել է ՀՀ ներկայացուցիչն ու հավելել, որ ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Նրա խոսքով այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են մեր երկրին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով: ՀՀ ներկայացուցիչն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներկայացրել դատական հայցերի արդյունքները:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը: Նա անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում հնչող  ատելության խոսքի անթույլատրելիությանը, որը եւս ունենում է աղետալի հետևանքներ: ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն էլ հանգեցրեց էթնիկ զտման:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման կարևորության, ցեղասպանությունների կանխարգելման, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների, փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսևորումների վերացման ու այս հարցում համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Բելգիայի ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը: Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Հնչել է տեսակետ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, կարևորվել է բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը: Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորվել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Շվեդիայի պատվիրակությունից Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ցեղասպանությունները մեր պատմության մի մասն են, սակայն կան մարդիկ, որոնք դեռևս մերժում են այն: Պատվիրակը խոսել է ռասիզմի և հակասեմիտականության դրսևորումների, կրոնական բռնությունների մասին, որոնց մարդկությունը դեռ ականատես է լինում: Այս համատեքստում նա անթույլատրելի է համարել ցեղասպանության ժխտումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման քաղաքականության մասին և նշել, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար: «Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

«Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների մասին: Նա հիշեցրել է, որ ըստ բանաձևերի, հայտարարությունների և անգամ միջազգային դատարանի որոշումների՝ նրանք պետք է ապրեին իրենց հայրենիքում և ոչ թե դառնային փախստականներ:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են հակամարտությունների գոտիներում երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ, այլ՝ միջազգային հանրության, և միայն բանաձևեր պետք չեն, այլ գործուն քայլեր են անհրաժեշտ՝ մարդկանց իրավունքների իրական պաշտպանություն ունենալու համար: Կարևորվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Եզրափակիչ ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի ընթացքում կարևոր քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին և արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

«Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, ի վերջո, հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հավաքվենք, կհայտնվենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն և խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թվում է, որ հույսը բավարար չէ, տեղի ունեցածին արձագանք արտահայտելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Ավարտելով խոսքը՝ հայկական պատվիրակության ղեկավարը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպելու համար: Պիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա կարևորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:03 Հունվար-հոկտեմբեր ամսիներին ՀՀ-ից ավելի շատ մարդ է գնացել, քան եկել Այսօր, 15:59 Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել Այսօր, 15:52 Եվրոպական լավագույն փորձը կբերվի Հայաստան Այսօր, 15:48 «Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում». ՔՊ-ն միակողմանի խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ Այսօր, 15:45 2023 թ. հունվար-հոկտեմբերին բնակչության թիվն ավելացել է 10 034-ով Այսօր, 15:39 Լվացքս չփռեցի, մնաց լվացքի մեքենայի մեջ․ պատերազմը սկսվեց․ Արցախցի Այսօր, 15:34 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում Այսօր, 15:32 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է Այսօր, 15:30 Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին Այսօր, 15:28 Գեղամ Գևորգյանը մեկնել Է Փարիզ Այսօր, 15:26 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Լոնդոնում Այսօր, 15:23 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարության զգացում, երբ 2 տարի առաջ հղի կնոջը մահ պատճառածները պատասխանատվության չեն ենթարկվել. Րաֆֆի Ասլանյան Այսօր, 15:19 Զախարովան Bastion զրահատեխնիկան, որը Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, անվանել է ոչ իրացվելի Այսօր, 15:16 Կներեք, բայց դուք չեք ընտրվելու. Պատգամավորը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին Այսօր, 15:14 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. Դպրոցի փոխտնօրեն Այսօր, 15:12 Արտանիշում 28-ամյա տանտիրուհին դանակահարել էր 29-ամյա տղամարդուն Այսօր, 15:08 Մերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «ՀայաՔվե» Այսօր, 15:06 Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան, որի համար Ալավերդու քաղաքացիներից ներողություն եմ խնդրում. Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 15:03 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը ՝ գործընկերային մթնոլորտում լուծելու վճարված և չմատակարարված զենքի հարցը. Զախարովա Այսօր, 15:00 Ռուսաստանը միշտ հիշելու է Սպիտակի երկրաշարժը, հայ ժողովրդի այս դժբախտությունը ընկալում ենք որպես մերը. Զախարովա Այսօր, 14:57 Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին Այսօր, 14:46 Տարբերակված մոտեցման որևէ մեկն իմ կողմից երբևէ չի արժանացել. Հայկուհի Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 14:34 Զանգեզուրը վերադարձել է մեծ տերությունների քաղաքականություն, Սյունիքի մարզը դարձյալ աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել. Թոմաս դե Վաալ Այսօր, 14:16 Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողների․ shamshyan.com Այսօր, 14:07 Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում կկատարվի դերերի հստակեցում Այսօր, 13:53 Հայկական կաթնամթերքը նորից կարտահանվի Ռուսաստան. համատեղ վերահսկողություն կիրականացվի Այսօր, 13:51 Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:47 ՔՊ-ն ճնշե՞լ է ձեզ. Թագուհի Թովմասյանը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին Այսօր, 13:41 «ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սխալվեցին». Ալիև Այսօր, 13:32 Վարդենիսում ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջը Այսօր, 13:20 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման Այսօր, 13:19 Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:17 Արդեն քանի տարի տոնածառը չենք փոխում, Արմանն է այդպես ուզում. դրանում մեր անցյալն է. Անահիտ Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը. Անահիտ Մանասյան Այսօր, 13:08 Հիմա նրա նկարն է գրպանումս. մանկության ընկերուհին` Բարձրունիում զոհված Գերասիմի մասին. Sputnik Արմենիա Այսօր, 13:05 Ղրղզստանի նախագահն արգելել է պաշտոնյաներին նվերներ տալ իր ծննդյան օրվա կապակցությամբ Այսօր, 13:03 Լավրովը հրաժարվել է iPhone-ից Այսօր, 13:00 ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին՝ ԼՂ-ում էթնիկ զտումների համար Այսօր, 12:56 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Այսօր, 12:51 Շենգավիթ վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 12:50 Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին դանակահարել է իր համերկրացուն. նա կալանավորվել է Այսօր, 12:41 Հայաստանը «լռվել» է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձև. Հովհաննիսյան Այսօր, 12:36 Գյումրիում 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը. հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ կարևոր իրադարձություն է. Լուսանկարներ Այսօր, 12:33 Վշտունու փողոցի տներից մեկում գազի բալոն է պայթել. Մանրամասներ Այսօր, 12:32 Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին. այն տեղի կունենա Շվեդիայում Այսօր, 12:30 Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կմեկնարկի նոր ծրագիր Այսօր, 12:26 Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոցականների վրա. 7-ամյա տղան մահացել է (Shamshyan) Այսօր, 12:23 Ինչպես և երբ է նկարահանվել ադրբեջանցի Գասիմովի աղմկահարույց տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 12:17 Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո Այսօր, 12:11 Հայաստանը պետք է մոռանա Ղարաբաղը․ Իլհամ Ալիև Այսօր, 12:00 Վրաերթի ենթարկված կնոջ և երեխայի վիճակը գնահատվում է ծանր. Մանրամասներ Այսօր, 11:58 Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են. Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:52 Փաշինյանի և Միշելի հետ հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի. Ալիև Այսօր, 11:50 Պետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը. Թաթոյան Այսօր, 11:47 2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 11:41 Փախի՛ր արագ, փախի՛ր առանց հետ նայելու. Սաակաշվիլին դարձյալ դիմել է Փաշինյանին Այսօր, 11:37 Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:30 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այսօր, 11:27 Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 ԼՂ-ից բռնի տեղահանվածները բախվում են թղթաբանության հետ կապված խնդիրների․ Լուսանկարներ Այսօր, 11:13 Խաղաղության դարաշրջան ու զոհ. զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:04 ՊԵԿ-ն արձանագրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներ Այսօր, 11:01 ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին օգնություն տրամադրելու նպատակով Այսօր, 10:59 ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր Այսօր, 10:47 ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներին ավելացել է նաև Գյումրիի դարբնության ավանդույթը Այսօր, 10:44 ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերից. Շարմազանով Այսօր, 10:32 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023-ի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով Այսօր, 10:20 Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Այսօր, 10:16 ՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Այսօր, 10:12 Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Այսօր, 10:08 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ Այսօր, 10:01 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում Այսօր, 09:57 «Հրապարակ». ՆԳՆ-ում «ձևականությունների» հետևից չեն ընկել․ ցանկացել են՝ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ն բավարարել է Անաիս Սարդարյանի պահանջը, և համերգը կկայանա Այսօր, 09:47 «Հրապարակ». Ոստիկանական օպերացիայով Ալավերդին գրավեցին. ո՞րն է հաջորդը Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին Այսօր, 09:41 «Հրապարակ». Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով և գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Փաշինյանի աչքին բարձրանալ Այսօր, 09:37 «Հրապարակ». Լևոն Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել 05/12/2023 23:12 «Wonka»-ից մինչև «Aquaman» և «Կորուսյալ թագավորություն»․ Դեկտեմբերին դիտելու լավագույն ֆիլմերի տասնյակը՝ ըստ BBC-ի 05/12/2023 23:01 ՔՊ-ի արտաքին կապերի մասին զեկույց է ներկայացվել 05/12/2023 22:51 Իշխան Սաղաթելյանն Իրանում է 05/12/2023 22:40 Բլինքենը եվրոպացիներին հորդորել է Ուկրաինայի հետ չխոսել ՆԱՏՕ-ի մասին 05/12/2023 22:27 Մայր Աթոռը աջակցության ծրագիր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների համար․ Հարկավոր է դիմել թեմերի առաջնորդարաններ 05/12/2023 22:13 Կարելի՞ է արդյոք երեխային «վախ չափողի» մոտ տանել․ Պատասխանում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը (Տեսանյութ) 05/12/2023 21:59 Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից մեկը հիվանդանոցում մահացել է 05/12/2023 21:47 «Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհի մարմանը ներգրավվել են հարակից բնակավայրի բնակիչները 05/12/2023 21:37 Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը 05/12/2023 21:24 Իշխանության ուղղորդմամբ սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ ոտնձգություն տեղի ունեցավ․ Արման Թաթոյան 05/12/2023 21:13 Ականջի ծծմբային խցանումները՝ լսողության խնդիրների պատճառ. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյան 05/12/2023 21:02 Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում (Տեսանյութ) 05/12/2023 20:52 Հնդկաստանը որոշել է ընդլայնել ռազմական համագործակցությունը Քենիայի հետ 05/12/2023 20:37 Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող 05/12/2023 20:17 Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կինը տեղում մահացել է 05/12/2023 20:06 «Հասկանանք՝ ինչ լրամշակումներ պետք է արվեն»․ Ժաննա Անդրեասյանը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի հեղինակների հետ է հանդիպել 05/12/2023 19:52 Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան 05/12/2023 19:40 Գենդերային հիմքով բռնությունը և սեռական ոտնձգությունը խիստ դատապարտելի են․ Անահիտ Մանասյան 05/12/2023 19:29 Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք»