«Խաղաղության խաչմերուկը» հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին․ Արմեն Գրիգորյան

20/11/2023 11:18

«Խաղաղության խաչմերուկը» հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին․ Արմեն Գրիգորյան


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023թ. աշնանային նստաշրջանին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։

Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։

Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 կմ2) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 կմ2)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023թ. հուլիսի 15-ին: Ավելին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։

Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։

Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը», որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:53 Հայկական կաթնամթերքը նորից կարտահանվի Ռուսաստան. համատեղ վերահսկողություն կիրականացվի Այսօր, 13:51 Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:47 ՔՊ-ն ճնշե՞լ է ձեզ. Թագուհի Թովմասյանը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին Այսօր, 13:41 «ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սխալվեցին». Ալիև Այսօր, 13:32 Վարդենիսում ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջը Այսօր, 13:20 ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման Այսօր, 13:19 Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:17 Արդեն քանի տարի տոնածառը չենք փոխում, Արմանն է այդպես ուզում. դրանում մեր անցյալն է. Անահիտ Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը. Անահիտ Մանասյան Այսօր, 13:08 Հիմա նրա նկարն է գրպանումս. մանկության ընկերուհին` Բարձրունիում զոհված Գերասիմի մասին. Sputnik Արմենիա Այսօր, 13:05 Ղրղզստանի նախագահն արգելել է պաշտոնյաներին նվերներ տալ իր ծննդյան օրվա կապակցությամբ Այսօր, 13:03 Լավրովը հրաժարվել է iPhone-ից Այսօր, 13:00 ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին՝ ԼՂ-ում էթնիկ զտումների համար Այսօր, 12:56 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Այսօր, 12:51 Շենգավիթ վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 12:50 Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին դանակահարել է իր համերկրացուն. նա կալանավորվել է Այսօր, 12:41 Հայաստանը «լռվել» է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձև. Հովհաննիսյան Այսօր, 12:36 Գյումրիում 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը. հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ կարևոր իրադարձություն է. Լուսանկարներ Այսօր, 12:33 Վշտունու փողոցի տներից մեկում գազի բալոն է պայթել. Մանրամասներ Այսօր, 12:32 Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին. այն տեղի կունենա Շվեդիայում Այսօր, 12:30 Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կմեկնարկի նոր ծրագիր Այսօր, 12:26 Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոցականների վրա. 7-ամյա տղան մահացել է (Shamshyan) Այսօր, 12:23 Ինչպես և երբ է նկարահանվել ադրբեջանցի Գասիմովի աղմկահարույց տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 12:17 Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո Այսօր, 12:11 Հայաստանը պետք է մոռանա Ղարաբաղը․ Իլհամ Ալիև Այսօր, 12:00 Վրաերթի ենթարկված կնոջ և երեխայի վիճակը գնահատվում է ծանր. Մանրամասներ Այսօր, 11:58 Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են. Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:52 Փաշինյանի և Միշելի հետ հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի. Ալիև Այսօր, 11:50 Պետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը. Թաթոյան Այսօր, 11:47 2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 11:41 Փախի՛ր արագ, փախի՛ր առանց հետ նայելու. Սաակաշվիլին դարձյալ դիմել է Փաշինյանին Այսօր, 11:37 Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:30 Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այսօր, 11:27 Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 ԼՂ-ից բռնի տեղահանվածները բախվում են թղթաբանության հետ կապված խնդիրների․ Լուսանկարներ Այսօր, 11:13 Խաղաղության դարաշրջան ու զոհ. զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:04 ՊԵԿ-ն արձանագրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներ Այսօր, 11:01 ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին օգնություն տրամադրելու նպատակով Այսօր, 10:59 ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր Այսօր, 10:47 ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներին ավելացել է նաև Գյումրիի դարբնության ավանդույթը Այսօր, 10:44 ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերից. Շարմազանով Այսօր, 10:32 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023-ի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով Այսօր, 10:20 Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Այսօր, 10:16 ՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Այսօր, 10:12 Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Այսօր, 10:08 Լույս չի լինելու Այսօր, 10:05 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ Այսօր, 10:01 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում Այսօր, 09:57 «Հրապարակ». ՆԳՆ-ում «ձևականությունների» հետևից չեն ընկել․ ցանկացել են՝ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ԿԳՄՍՆ-ն բավարարել է Անաիս Սարդարյանի պահանջը, և համերգը կկայանա Այսօր, 09:47 «Հրապարակ». Ոստիկանական օպերացիայով Ալավերդին գրավեցին. ո՞րն է հաջորդը Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին Այսօր, 09:41 «Հրապարակ». Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով և գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Փաշինյանի աչքին բարձրանալ Այսօր, 09:37 «Հրապարակ». Լևոն Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել 05/12/2023 23:12 «Wonka»-ից մինչև «Aquaman» և «Կորուսյալ թագավորություն»․ Դեկտեմբերին դիտելու լավագույն ֆիլմերի տասնյակը՝ ըստ BBC-ի 05/12/2023 23:01 ՔՊ-ի արտաքին կապերի մասին զեկույց է ներկայացվել 05/12/2023 22:51 Իշխան Սաղաթելյանն Իրանում է 05/12/2023 22:40 Բլինքենը եվրոպացիներին հորդորել է Ուկրաինայի հետ չխոսել ՆԱՏՕ-ի մասին 05/12/2023 22:27 Մայր Աթոռը աջակցության ծրագիր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների համար․ Հարկավոր է դիմել թեմերի առաջնորդարաններ 05/12/2023 22:13 Կարելի՞ է արդյոք երեխային «վախ չափողի» մոտ տանել․ Պատասխանում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը (Տեսանյութ) 05/12/2023 21:59 Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից մեկը հիվանդանոցում մահացել է 05/12/2023 21:47 «Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհի մարմանը ներգրավվել են հարակից բնակավայրի բնակիչները 05/12/2023 21:37 Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը 05/12/2023 21:24 Իշխանության ուղղորդմամբ սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ ոտնձգություն տեղի ունեցավ․ Արման Թաթոյան 05/12/2023 21:13 Ականջի ծծմբային խցանումները՝ լսողության խնդիրների պատճառ. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյան 05/12/2023 21:02 Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում (Տեսանյութ) 05/12/2023 20:52 Հնդկաստանը որոշել է ընդլայնել ռազմական համագործակցությունը Քենիայի հետ 05/12/2023 20:37 Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող 05/12/2023 20:17 Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կինը տեղում մահացել է 05/12/2023 20:06 «Հասկանանք՝ ինչ լրամշակումներ պետք է արվեն»․ Ժաննա Անդրեասյանը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի հեղինակների հետ է հանդիպել 05/12/2023 19:52 Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան 05/12/2023 19:40 Գենդերային հիմքով բռնությունը և սեռական ոտնձգությունը խիստ դատապարտելի են․ Անահիտ Մանասյան 05/12/2023 19:29 Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» 05/12/2023 19:16 Մաշտոցի պողոտայում 3 մարդ է վրաերթի ենթարկվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա 05/12/2023 19:06 Խուսափեք սալմոնելայով վարակվելուց. Խորհուրդներ սննդաբանից 05/12/2023 18:53 «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինարներ կանցկացվեն Հայաստանում 05/12/2023 18:41 Քաղաքապետարանը ձուկ վաճառողներից 400 կգ սիգ և ձկնկիթ է առգրավել 05/12/2023 18:31 Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր 05/12/2023 18:20 Տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ապահովման պարագայում կդիտարկվի ուղեվարձի գնային քաղաքականությունը․ Քաղաքապետարան 05/12/2023 18:06 ֆինանսական բուրգ ստեղծելու համար Ղազախստանի կողմից հետախուզվող Լյուդմիլա Տ.-ին հայտնաբերել են Երևանի ՀԱԹ Բ-2 թաղամասում 05/12/2023 17:56 Պուտինը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա 05/12/2023 17:43 ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փորձում է ճնշել լրատվամիջոցին․ պահանջում է դանակահարությանը մասնակցած թոռան մասին չգրել (Տեսանյութ) 05/12/2023 17:33 ՏԻՄ-երում շարունակական այլանդակությունը դառնում է օրինաչափություն․ Գրիգոր Երիցյան 05/12/2023 17:21 Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության. Արմեն Աշոտյան 05/12/2023 17:11 Իշխանությունը նախադեպ է ստեղծում փողով ծառայությունից ազատվելը լեգիտիմացնելու համար. Հայկ Նահապետյան 05/12/2023 17:01 Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրողները պարտավոր են վճարել եկամտային հարկ՝ ստացված եկամտի 10% -ը․ ՊԵԿ 05/12/2023 16:51 Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ. Տիգրան Աբրահամյան․ Տեսանյութ 05/12/2023 16:40 Հոգեսոմատիկա. Ինչպե՞ս է այս բարդ եզրույթը հեշտությամբ քայքայում մարդու հոգեկան և ֆիզիկական աշխարհը (Տեսանյութ) 05/12/2023 16:26 «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իշխանազավթումը 05/12/2023 16:09 Նոր նախագծով կառավարությունն ակնկալում է կառավարել նախիրը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով 05/12/2023 15:47 էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել․ նախնական տեղեկություններով՝ մահացել են շմոլ գազից 05/12/2023 15:38 Դատարանը ներգրավվել է իշխանության զավթմանը տեղական մակարդակում․ ՀՔԱՎ-ի հայտարարությունը 05/12/2023 15:25 Մեզ մեղադրում են, թե Արցախը չփրկեցիք, բայց երբ եկավ «ՀայաՔվե»-ի ստորագրություններին տեր կանգնելու փուլը, ընդամենը մի քանի հարյուր մարդ դուրս եկավ. Դավիթ Սարգսյան 05/12/2023 15:21 «Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան». Գեղամ Գևորգյանն ուղերձ է հղել 05/12/2023 15:17 Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ) 05/12/2023 15:12 Ընդդիմադիրների աջակիցները քննարկումների ժամանակ մեզ խարույկների վրա վառում են, իսկ երբ փողոցում հանդիպում ենք` հարգանքով-պատվով բարևում են. ՔՊ-ական 05/12/2023 14:56 Խնդրում եմ գնացեք տներով, անիմաստ պատմության մեջ ենք ընկնելու. Արկադի Թամազյանը բնակիչներին հորդորեց թույլ տալ ՔՊ-ականներին դուրս գալ շենքից 05/12/2023 14:49 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը