20/11/2023 22:29
Կիպրոսում մերժել են իսրայելական թիմերի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել
Կիպրոսի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են չթույլատրել երկրում իսրայելական երկու ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ հանդիպումները, որոնք նախատեսված էին Եվրոպայի լիգայի շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Կիպրոսի արդարադատության նախարար Աննա Կուկիդիս-Պրոկոպիուն։
«Պետության համար ամենակարևորն իր քաղաքացիների անվտանգությունն է։ Հաշվի առնելով առկա տեղեկությունները, մենք որոշում ենք կայացրել չբավարարել իսրայելական թիմերի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հայտերը»,- ասել է նա։
Կիպրոսի արդարադատության նախարարը նշել է նաև, որ ոստիկանությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանվորված, անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկում երկրում։