20/11/2023 22:57
Ուկրաինայում բանակ կզորակոչեն ազատազրկվածներին
Զորահավաքի, զինվորական հաշվառման և զինվորական ծառայության մասին օրինագիծը, որով նախատեսվում է կալանավայրերում գտնվող անձանց զորակոչել բանակ, շուտով կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը։ Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլայան՝ սոցցանցի իր էջի միջոցով։
«Զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակն ընդլայնվում է․ մասնավորապես, զորակոչի ենթակա են լինելու նրանք, ովքեր մինչ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալը զինվորական ծառայություն են անցել այլ երկրներում, նրանք, ովքեր քրեական հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման, ազատության սահմանափակման, այդ թվում՝ պատժի կրումից ազատվածները»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Ուկրաինացի պատգամավորը հայտնել է նաև, որ բարձրագույն կրթություն ստացած անձանց զորակոչելու կարգում ևս փոփոխություններ են արվել․ օրինագծի ընդունման դեպքում երկրորդ, երրորդ բարձրագույն կրթություն ստանալու հիմքով զորակոչից խուսափել այլևս չի հաջողվի։