Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

20/11/2023 11:09

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար


Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։ 

-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջը, որ Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինի, այստեղ ես ուզում եմ հարց տալ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքին: Բայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էր, և հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելու, նրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է այնպիսի բաներ, որոնք ինքը չի արել:

-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

-Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը եւ ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր  պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։ 

-Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։

-ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիեւի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։

-Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել։ Մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։

-Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում եւ 3+3 ձեւաչափն ավելի շահավետ է Ալիեւի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։

-Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

-Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։ 

-Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։ Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:55 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանը Արա Ֆիդանյանին նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով Այսօր, 20:30 Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում ամրագոտին գցում են նստարանի թիկնակին․ ՆԳՆ Այսօր, 20:18 «Հայաստանում հայտնաբերվել է Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1»․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն Այսօր, 20:08 «Միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին Այսօր, 19:57 Բացառիկ վիրահատություն. ՄԻԱՎ վարակով պացիենտի սիրտը կփոխպատվաստեն Այսօր, 19:46 Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ Այսօր, 19:36 Դատարանը Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի դեմ պաշտպանների բողոքը բավարարեց մասնակի Այսօր, 19:19 Ռեժիմի վերակառուցում. Ինչպե՞ս երեխային պատրաստել մանկապարտեզ հաճախելուն Այսօր, 19:07 Հայկական դուդուկի լեգենդ Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով Այսօր, 18:57 Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել Լուկաշենկոյի հետ Այսօր, 18:47 Չինաստանի դեսպանը Երևանի քաղաքապետարան էր այցելել Այսօր, 18:36 Համացանցի տեսանյութից հայտնի օտարեկրացուն վերարկու են նվիրել Այսօր, 18:25 «Գորոյան ռեյսինգ թիմը» պատրաստվում է Dubai24-ի մեկնարկին Այսօր, 18:12 Գերեզմանատան վարիչը մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք է վերցրել Այսօր, 18:01 Մահվան ելքով վթար՝ Երասխ-Երևան ավտոճանապարհին Այսօր, 17:52 Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարությունում էր․ 2023 թվականի գործունեության հաշվետվությունն է լսել Այսօր, 17:39 Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Այսօր, 17:27 «Նա միշտ կատարում է գործընկերներին տված խոստումները և շատ սառն է իրենց խոսքը դրժող ղեկավարների հանդեպ»․ Նազարբաևը՝ Պուտինի մասին Այսօր, 17:16 Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է Այսօր, 17:09 «Ձեր խոստումների հակառակ արդյունքն է, պոպուլի՞զմ էր», «Կարմիր գծերը վերացնելու խոստում չի տրվել»․ Բանավեճ փոխքաղաքապետի և ավագանու անդամի միջև Այսօր, 16:59 Նոյեմբերին Գեղարքունիքում ծնվել է 202 երեխա. 114-ը ծնվել են Մարտունու ծննդատանը Այսօր, 16:54 Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ֆուտբոլով զբաղվելն այլևս երազանք չէ Այսօր, 16:45 Ուզում ենք քաղաքը բեռնաթափել, որովհետև խցանումների պատճառով հասարակական տրանսպորտին հասցվող վնասն ամենաակնառուն է. Սուրեն Գրիգորյան Այսօր, 16:30 Քաղաքական կուլիսներում կրկին շրջանառում են նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման․ Դա պլանավորված վտանգավոր սցենարի մասին է վկայում․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:25 Խաղաղ համակեցություն և միջազգային դժգոհություններ. Eurasianet-ը փորձել է հասկանալ հրեա-հայկական հարաբերությունները Այսօր, 16:21 Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. Ֆինանսների նախարար Այսօր, 16:08 Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ուրեմն ամբողջ զոնայում կայանատեղին ինձ համար անվճար պետք է լինի. Փոխքաղաքապետ Այսօր, 15:52 Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ և զոհեր․ Լուսանկարներ Այսօր, 15:48 Քաղաքականությունից ընդմիշտ հեռացել եմ. Սոս Ջանիբեկյան Այսօր, 15:41 Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան Այսօր, 15:34 Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ Այսօր, 15:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:16 Մադրիդում ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Այսօր, 15:04 ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան Այսօր, 14:50 Միրզոյանն ու Անդորրայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Այսօր, 14:47 Վթար՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 14:33 ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնահանվածներին Այսօր, 14:17 Մտահոգիչ է ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն չունենալը. Սվաջյան Այսօր, 14:13 ՀՀ նախագահը մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը (Տեսանյութ) Այսօր, 14:06 Շիրակում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. կան զոհեր և վիրավորներ Այսօր, 13:58 ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Քերոբյան Այսօր, 13:49 Իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցան հանդես կգա Երևանում Այսօր, 13:41 Վանաձորի բանտում կռիվ է սկսվել, հարձակվել են աշխատակիցների վրա․ ArmLur Այսօր, 13:32 Հայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին. Բայրամով Այսօր, 13:19 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին Այսօր, 13:12 Պաշտպանենք մոլորակը, որը կժառանգեն մեր երեխաները. Շառլ Միշել (Լուսանկար) Այսօր, 13:05 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասը լքած զինվորները հայտնվել են դատարանի առաջ. ի՞նչ է սպասվում նրանց Այսօր, 13:01 Հնդիկ տղամարդն արդարացել է՝ ՀՀ ԶՈւ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից»՝ չիմանալով, որ վատ բան է արել. նրան նոր բաճկոն են նվիրել (Տեսանյութ) Այսօր, 12:56 Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում. Oragir.news Այսօր, 12:50 Արգենտինահայ աճպարարին Երևանում կողոպտել են (Տեսանյութ) Այսօր, 12:48 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները Այսօր, 12:43 «Պետրո՛ս, քեզ լավ հիշում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ». Աղվան Վարդանյան Այսօր, 12:36 Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները կարևորել են բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալուծումը Այսօր, 12:30 Պետք է ներկայացնենք Հայաստանի իրական վիճակը. ՀՀ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:27 ԱՄՆ-ն հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար. Դեսպան Այսօր, 12:24 Կիրականացվի մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություն Այսօր, 12:20 Տան վարձից հարկ չվճարողներին սկսում են տուգանել. ֆիննախում չեն թաքցնում` հեշտ չի լինելու. Sputnik Արմենիա Այսօր, 12:17 Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ Այսօր, 12:15 Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:05 Եթե ​​ես ապրեմ մամուլի տեղեկություններով, դա ինձ վրա բացասական ազդեցություն կունենա․ Թիկնիզյան Այսօր, 12:02 300 000 դրամ պարտքը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիքներ են տվել պարտապանի խնամուն Այսօր, 12:00 Խմբակային ծեծկռտուք՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ Այսօր, 11:57 Արմեն Գրիգորյանը մեկնում է Վաշինգտոն. կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը Այսօր, 11:55 ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու հնարավորությունները Այսօր, 11:52 Հնդկաստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահն Այսօր, 11:48 Հերթական ֆանտաստիկ նորությունը. Տաթևը վերադարձել է Հռոմից, որտեղ իրականացվել է ոսկրածուծի փոխպատվաստում Այսօր, 11:40 Գաղթի ճանապարհին մահացած տատիկի մի ձեռքում՝ թաշկինակի մեջ, մի բուռ հող էր ու խաչ Այսօր, 11:30 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է, ապա՝ Լոռին և Գեղարքունիքը. Ստեփան Աթոյան Այսօր, 11:21 Հաստատվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը Այսօր, 11:10 ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող 4 356 անձ կա. այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է Այսօր, 11:00 Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր Այսօր, 10:52 ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ Այսօր, 10:47 Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման և գործունեության ապահովման գործում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:43 Դատարանը կալանավորեց Վանաձորում սպանության մեջ կասկածվողին. նա 20-ից ավելի կրակոց էր արձակել Այսօր, 10:34 Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը Այսօր, 10:32 Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը Այսօր, 10:28 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 10:16 Լարսը բաց է Այսօր, 10:13 Բռնցքամարտի պատանեկան ԱԱ․ Հայաստանը 10 մեդալ է ապահովել Այսօր, 10:10 ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Սևան» ՔԿՀ. ցմահ դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Մինչև տարեվերջ արտահերթ նստաշրջաններ կլինեն Այսօր, 10:06 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ». ԲՏԱ նախարարին փոխարինող են գտել Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը. Ինչի՞ համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում Այսօր, 09:58 «Հրապարակ». Ագրարային համալսարանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր է ներկայացրել իր նախկին ուսանողների դեմ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ինչու «Fly Arna»-ն այլևս Հայաստանից չվերթեր չի իրականացնելու Այսօր, 09:42 «Հրապարակ». Որքան գումար է կազմելու Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի ծախսերը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են Այսօր, 09:39 «Հրապարակ». ՔՊ-ականները փակ հանդիպում են ունեցել որոշ դատավորների հետ Այսօր, 09:36 «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանի կալանավորումը կերկարաձգվի 30/11/2023 22:37 Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական մահն է․ Ազդու և համարժեք միջոցներ պետք է ձեռնարկվեն․ Վարդան Ոսկանյան 30/11/2023 22:25 «Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»․ Ալավերդու համայնքապետը՝ ՔՊ-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու մասին 30/11/2023 22:14 Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել 30/11/2023 21:58 Մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի բացառումը կարող են դառնալ «քաղցի» գլխացավի պատճառ 30/11/2023 21:46 Կոռուպցիան «օրինականացվեց»՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, ԱԺ խոսնակի, վարչապետի եղբայրների ծաղկող բիզնեսներով․ Ավետիք Իշխանյան 30/11/2023 21:31 «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը 30/11/2023 21:21 Ղրղզստանում կարգադրել են փակել ինտիմ ծառայություններ մատուցող օբյեկտները և խոստացել են հրապարակել այն պաշտոնյաների անունները, որոնք այցելել են այդպիսի վայրեր 30/11/2023 21:04 Մեծ Բրիտանիան ևս մեկ մարտական նավ է ուղարկել Պարսից ծոց