Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

25/11/2023 11:04

Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները


Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խմբի համակարգող, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:

Նախքան հանդիպման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հիշատակը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում 2023 թ. իրականացված աշխատանքները և 2024 թ. նախատեսվելիք ծրագրային նախաձեռնությունները, քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոն ամենամյա խորհրդաժողովների կազմակերպման և փոխհամագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների համար աջակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:

«ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու աշխուժացումն ի սկզբանե եղել են այս համակարգող խմբի ստեղծման նպատակը: Սա խոսում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի հանդեպ ուշադրության մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացին՝ համագործակցության և աջակցության համար:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ Ֆրանոֆոնիայի աշխատանքները համակարգող խմբում ներգրավվելն իր համար մեծ պատիվ է. «Հայաստանը վաղուց մեծ ներդրում ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ: Ընդ որում՝ այդ ներդրումը շատ ավելի մեծ է, քան երկրի չափերն են: Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ համաշխարհային արժեքներին կարելի է հասնել փոխադարձ հարստացմամբ: Այս տարի շատ տպավորված էի այն բոլոր միջոցառումներով, որոնք Հայաստանը շուրջ երկու ամիս կազմակերպել էր Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ»,- ասել է դեսպան Լուկաս Ռոզենկրացը և տեղեկացրել, որ Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակն ընդլայնվել է Բելգիայի և Կանադայի դեսպանների ներկայացուցչությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակի ընդլայնումը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացմանը:

Նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Ըստ այդմ՝ 2024 թվականին նախատեսվում են մի շարք նշանակալի միջոցառումներ հենց այս հոբելյանների շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել, որի նպատակով վերջերս Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կներկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:

«Նախապատրասվում ենք Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելուն և վստահ ենք՝ դա էականորեն կնպաստի ֆրանկոֆոն արժեքների տարածմանը մեր երկրում: Այդ ընտանիքին պատկանելու զգացումը և այդ արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Ֆրանկոֆոն երկրների հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները ներկայացրել են ԿԳՄՍՆ բովանդակային վարչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների անդամ երկրների դեսպաններն ու ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչները ևս ամփոփիչ դիտարկումներ են ներկայացրել 2023 թվականին իրականացված միջոցառումների և սպասվելիք ծրագրերի վերաբերյալ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:21 Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան Այսօր, 16:12 Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը Այսօր, 15:52 Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարին Այսօր, 15:48 Որևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասին Այսօր, 15:45 Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան Այսօր, 15:35 Շարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղել Այսօր, 15:30 Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է (Տեսանյութ) Այսօր, 15:24 Հարցվածների 59.7 տոկոսը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը. GALLUP Այսօր, 15:21 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. Հայտարարություն Այսօր, 15:12 6.7 տոկոսը՝ Բագրատ Սրբազան, 2 տոկոսը՝ Արման Թաթոյան, 1.5 տոկոսը՝ Սերժ Սարգսյան․ ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար Այսօր, 15:06 Ինչպե՞ս են քաղաքացիները պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. GALLUP Այսօր, 15:01 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Հարցում Այսօր, 14:54 Վանաձորցին ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար. ՔԿ Այսօր, 14:48 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան Այսօր, 14:42 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 14:39 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահին Այսօր, 14:36 Արևմուտքը Վրաստանին քննադատում է, ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ քար լռություն է․ Զախարովա Այսօր, 14:27 Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում նոր արագաչափ է տեղադրվել Այսօր, 14:23 Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղությունները Այսօր, 14:20 Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան Այսօր, 14:03 Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. սահմանափակումը կտևի 5 ժամ Այսօր, 13:52 Գավառում կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը Այսօր, 13:36 Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքի վրա. Պատգամավոր Այսօր, 13:33 ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Այսօր, 13:29 Ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումները ՊՆ-ում Այսօր, 13:26 Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին Այսօր, 13:19 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում Այսօր, 13:17 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում Այսօր, 13:13 Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ Այսօր, 13:11 Այս պահի դրությամբ սահմանազատման գործընթացի արդյունքից գոհ չենք, երաշխիքներ են պետք. կիրանցեցի Այսօր, 13:05 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Այսօր, 12:58 Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև Այսօր, 12:54 Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար Այսօր, 12:51 Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն Այսօր, 12:45 Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս Հակոբյան Այսօր, 12:36 Խուլիգանություն՝ Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը Այսօր, 12:21 Հայաստանում գնանկում է արձանագրվել, սննդամթերքի գներն իջել են 4,5 %-ով Այսօր, 12:12 ԱՆ-ն պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը Այսօր, 12:04 ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Այսօր, 11:56 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Այսօր, 11:50 Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Այսօր, 11:46 Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Այսօր, 11:39 Նոր Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:28 Հայ շախմատիստները «ոչ-ոքի»-ներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում Այսօր, 11:22 Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն Այսօր, 11:19 Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից Այսօր, 11:12 Կենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Այսօր, 11:04 Ինձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ Թամամյան Այսօր, 10:52 ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին Այսօր, 10:39 Սրբազանի առաջնորդած շարժման տապալումից ամենաշատը պետք է վախենա ՔՊ-ն․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:25 Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ Այսօր, 10:19 ՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան Այսօր, 10:16 «ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». ՌԴ փոխարտգործնախարար Այսօր, 10:12 Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցել Այսօր, 10:08 Գիշերը ձերբակալություններ են եղել Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է Այսօր, 09:42 «Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում Այսօր, 09:37 «Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին Այսօր, 09:35 «Հրապարակ». Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի Այսօր, 09:33 «Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին Այսօր, 09:32 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում. Ո՞րն է պատճառը Այսօր, 09:30 «Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին Այսօր, 09:29 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին․ խաբել է Այսօր, 09:26 Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են Այսօր, 09:16 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ 14/05/2024 22:50 Ռուսաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, Արտաքին հետախուզության ծառայությունը կշարունակի ղեկավարել Սերգեյ Նարիշկինը 14/05/2024 22:26 Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան 14/05/2024 22:06 ԱԳՆ-ում Նեպալի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել 14/05/2024 21:56 «Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում 14/05/2024 21:37 Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ 14/05/2024 21:18 Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ Ինչ անել 14/05/2024 20:57 Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն 14/05/2024 20:41 Հայ-հնդկական խորհրդակցություններ են անցկացվել ՊՆ-ում՝ Լևոն Այվազյանի և Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ 14/05/2024 20:26 Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին 14/05/2024 20:09 «Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ 14/05/2024 19:56 Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան 14/05/2024 19:43 Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան 14/05/2024 19:31 Որքան ավելի բիրտ ու կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին․ Ոչ ոք ձեզնից չի վախենում, մենք նահանջելու տեղ չունենք․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին 14/05/2024 19:03 Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան 14/05/2024 18:48 Փաշինյանը Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ «Խաղաղության խաչմերուկն» է քննարկել 14/05/2024 18:33 Սանկտ-Պետերբուրգում խուզարկություններ են իրականացվել միգրանտների բնակության վայրերում. 60 հոգու են ձերբակալել 14/05/2024 18:18 Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ Մարտիրոսյան 14/05/2024 18:01 Զելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչ 14/05/2024 17:45 Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ․ Փաշինյան 14/05/2024 17:34 «Մեր ներկայությունը Հայաստանում պահպանվում է՝ ի դեմս սահմանապահների»․ Բորտնիկով 14/05/2024 17:19 Եվրոպան խստացնում է միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրությունը․ ԵՄ խորհուրդը հաստատել է պակտը 14/05/2024 17:05 Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածք 14/05/2024 16:52 Վարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ ղեկավարության հետ տարաձայնության պատճառով 14/05/2024 16:38 Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքը 14/05/2024 16:34 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 14/05/2024 16:29 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում 14/05/2024 16:24 Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը 14/05/2024 16:09 Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Ծառուկյան 14/05/2024 16:04 Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ 14/05/2024 15:52 ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ 14/05/2024 15:46 Փաշինյանը երազում է, որ ՀՀ-ն այս տարի ԵՄ անդա՞մ դառնա 14/05/2024 15:40 Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը 14/05/2024 15:25 Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ 14/05/2024 15:22 Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞. հանրությանը եկեղեցու դեմ տրամադրելու իշխանական թեզի հետ գործ ունենք

Տվյալ բաժնի վերջին նյութերը