«Չիկարելիներ»  մանկապարտեզի և երեխայի մասին. հուշում է մանկավարժը

27/11/2023 21:37

«Չիկարելիներ» մանկապարտեզի և երեխայի մասին. հուշում է մանկավարժը


Փոքրիկի ծնող լինելը հսկայական աշխատանք է, և նրանք, ովքեր իրենց պարտականությունների շրջանակում ամեն օր առնչվում են նախադպրոցական տարիքի երեխաների հետ, հասկանում են բոլոր բարդություններն այնպես, ինչպես ոչ ոք:  

Իսկ  ի՞նչ է կատարվում մանկապարտեզում, և ի՞նչ դեր ունի այդտեղ դաստիարակը։

Մի՛ մանիպուլացվեք

Երեխաները  հաճախ են լալիս տուն-մանկապարտեզ ճանապարհին, երբ հեռանում են իրենց ծնողներից: Երեխան կարող է լաց լինել այնքան ժամանակ, մինչև մայրը չխոստանա,օրինակ, բավարարել նրա որևէ պահանջ՝ չնախատեսված հանգստյան օր տալ, գնել որևէ բան և այլն: Սակայն, եթե մայրերը չընկնեն երեխայի բացահայտ մանիպուլյացիայի տակ, ապա նա շատ արագ կդադարի  լաց լինել:

Երկար հրաժեշտ մի՛ տվեք

Մանկապարտեզների բակերում սովորաբար կարելի է նկատել, թե ինչպես են լալիս երեխաներն ու հրաժարվում բաց թողնել ծնողի ձեռքը։ Սակայն, ծնողների խոսքով, նրանք առանց խնդիրների արթնանում են, բարձր տրամադրությամբ դուրս գալիս տնից, իսկ երբ գալիս է ծնողին հրաժեշտ տալու պահը՝ հիստերիա է սկսվում։

Այստեղ նուրբ հոգեբանական երկշերտ խնդիր է առկա. Իրականում մայրն ինքը չի ցանկանում բաժանվել երեխայից և ամեն կերպ ձգձգում է հեռանալու պահը՝ այն ուղեկցելով անվերջ գրկախառնություններով ու համբույրներով։  Երեխան դա զգում է և կրկնօրինակում մոր անհանգստությունը։

Պետք չէ երեխային ցույց տալ, որ անհանգստանում եք, քանի որ այդ դեպքում նրա համար շատ ավելի դժվար կլինի հանդարտվել։ Անհանգստացնող հարցերը կարելի է քննարկել դաստիարակի հետ:

Մի՛ հետաձգեք բաժանումը. ավելի լավ է հրաժեշտ տալ կարճ և արագ, ժպտալով կերպով համբուրել քիթիկն ու հեռանալ:

Մի՛ վազեք մանկապարտեզ, երբ խմբի մեջ հանկարծ լսեք երեխայի լացը

Առանց ծնողի՝ դաստիարակի համար ավելի հեշտ կլինի հանգստացնել փոքրիկին: Հավատացեք, գրեթե բոլոր երեխաները հանդարտվում են  ծնողների հեռանալուց  րոպեներ անց:

Մի՛ հագցրեք երեխային արքայադստեր պես

Հաճելի է, իհարկե, երբ ծնողները երեխաներին մանկապարտեզ են բերում գեղեցիկ հագնված ու կոկիկ։ Բայց չէ՞ որ նրանք խաղի ընթացքում կեղտոտում կամ պատառոտում են հագուստը, իսկ դուք հետո բարկանում եք։ Մի՛ սահմանափակեք երեխային հագուստով, տվեք նրան մանկությունը լիարժեք վայելելու ազատություն։

Մի՛ խոսեք տանն այն ամենից, ինչը «կարող է օգտագործվել ձեր դեմ»

Երեխաները սպունգի պես կլանում են ընտանիքի անդամների, շրջապատի յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը: Եվ դրա հետևանքով մանկապարտեզում շատերը կարող են տեղեկանալ ընտանիքի առօրյայի, ծնողների վեճերի և այլնի մասին, երբեմն էլ՝ աղավաղված ձևով։

Երեխայի փոխարեն հարաբերություններ մի՛ պարզեք

Սխալ և դատապարտելի է այն երևույթը, երբ ծնողը, անտեսելով իր տարիքը, փորձն ու դերը, գնում է մանկապարտեզ՝ իր երեխային հարվածած կամ նեղացած մեկ այլ երեխայի հետ հաշիվ պարզելու։ Ցանկացած գիտակից մարդու համար այս վիճակը նույնիսկ ծիծաղելի է։ Այդկերպ դուք կխանգարեք դաստիարակների աշխատանքին, իսկ վատագույն դեպքում պատասխանատվության կենթարկվեն թե՛ մանկապարտեզի աշխատակիցները, թե՛ անխոհեմ ծնողը։

Վստահիր, բայց  ստուգիր

Ծնողները փաստում են, որ հաճախ են ունենում ամոթի զգացում, երբ իրենց դաստիարակության արդյունքը այնքան էլ չի գոհացնում։ Նշում են, որ երեխաները սկսել են սուտ խոսել, հորինել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Բայց սուտն այն է, երբ մարդը դիտավորյալ ինչ-որ մեկին մոլորեցնում է, և դժվար թե 5 տարեկան երեխան կարողանա դիտմամբ լաց լինել՝ ծնողներին խաբելու համար: Մեծ իմաստով, սա ոչ թե սուտ է, այլ երեխայի կողմից անձնական ընկալման արձագանք, որը չի համապատասխանում իրականությանը։

Այստեղ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակում պատշաճ կերպով օգնել երեխային բացատրել իրողությունը, պարզել, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ՝ ֆանտազիան:

Մի՛ շփոթեցրեք երեխաներին  և դաստիարակին՝ էկզոտիկ անուններով

Ժամանակակից ծնողները սիրում են ընտրել երեխաների համար հազվագյուտ անուններ, քանի որ դրանք, իրենց կարծիքով, կընդգծեն երեխայի անհատականությունը։ Բայց երբեմն դա միայն գլխացավանքի պատճառ է դառնում. մանկապարտեզում նրան կոչում են անվան մի մասով, տանը՝ մյուս, բակում՝ կրճատում անունը և այլն։ Հոգեբանները նաև նշում են, որ երկար անվան ընտրությունը, որն իր մեջ պարունակում է մեկից ավելի առանձին անուն, անվան տիրոջը ևս կարող է շփոթեցնել և հոգեբանության մեջ ձևավորել անձի երկվություն։

Դաստիարակի մեջ թշնամի մի՛ տեսեք

Օրվա ընթացքում դաստիարակները հավասարապես երկար ժամանակ են անցկացնում երեխայի հետ, և այն հանգամանքը, որ վերջիններս կարող են հուշել երեխայի հետ կապված մանրուքներ, չպետք է նյարդայնացնի ծնողին։ Նրանք դա անում են ծնողի ուշադրությունը երեխաների խնդիրների վրա հրավիրելու համար։ Որոշ ծնողներ դա ընկալում են որպես դիտողություն կամ նույնիսկ իրենց հաշվին ինքնահաստատվելու ցանկություն։

Օրինակ, երբ երեխայի մազերը ձիգ են կապված և ցավեցնում են՝ թույլ չտալով երեխային կենտրոնանալ, դաստիարակը կարող է այդ մասին զգուշացնել ծնողին։ Պետք է սա ընդունել որպես օգնություն, քանի որ դաստիարակների խնդիրն է ոչ թե ավելացնել պրոբլեմները, այլ ծնողի հետ լուծել դրանք։

Այս փոքրիկ, բայց շատ կարևոր նրբությունները կօգնեն ծնողներին երեխայի համար մանկապարտեզ ընտրելիս  ուշադրություն դարձնել էական հարցերի վրա։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:27 Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ Այսօր, 15:17 Հունվարի 20-ից հետո, այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան Այսօր, 15:04 Հայաստանի ու Նիդերլանդների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 15:02 Վանաձորում ավտոգազալցակայանում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 14:55 Արագածոտնում բախվել է 2 «Opel». կա 6 տուժած Այսօր, 14:42 Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 14:22 Թիվ 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով. ՔԿ Այսօր, 14:12 Ալեն Սիմոնյանն ու Կոլումբիայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի Այսօր, 13:56 Ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, նախնական տվյալներով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Նոր մանրամասներ՝ երեխայի մահվան դեպքից Այսօր, 13:43 Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 13:33 Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում Այսօր, 13:29 ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում. վերջնաժամկետն ավարտված է Այսօր, 13:22 ՆԳՆ ոստիկանության ծառայողը 4 տարում հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին Այսօր, 13:09 Ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը Այսօր, 13:04 Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն, Թրամփը դա անվանել է «չարաշահում» Այսօր, 12:57 2024 թվականին Հայաստանում կարմրուկի 561 դեպք է գրանցվել Այսօր, 12:50 Թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը չի հաջողվել փրկել Այսօր, 12:41 Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա Այսօր, 12:35 «THE LEADER 2024» մրցանակաբաշխությանը տարվա բարերար անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 12:29 Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 12:25 Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Ղազինյանի․ պահանջում են բռագանձել գույքը Այսօր, 12:20 Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել. Գեղամ Նազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դիմում եմ ընդդիմությանը՝ թույլ մի տվեք, որ արցախցիները հայտնվեն իշխանության լարած ծուղակում. Նարինե Գաբրիելյան Այսօր, 12:08 Գեղամ Նազարյանը խոստացավ՝ մի օր մարդկանց կփորձի բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ (Տեսանյութ) Այսօր, 11:55 Հալեպում կառավարական զորքեր չեն մնացել, ապստամբների առաջխաղացումը շարունակվում է ռուսական ավիահարվածների ներքո. BBC Այսօր, 11:47 Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:33 Շրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Այսօր, 11:31 Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում Այսօր, 11:20 Հայաստանի ազգային տաղավարը ներկայացվել է ՄԱԿ-ի Կանանց միության բարեգործական տոնավաճառին Այսօր, 11:18 Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկու հետ Այսօր, 11:17 Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան Այսօր, 11:14 Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 11:11 Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի Այսօր, 11:05 Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Այսօր, 11:00 Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր Այսօր, 10:55 Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է բանկային քարտերով վճարման եղանակը (Տեսանյութ) Այսօր, 10:52 «BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողները հայտնաբերվել են․ վնասազերծվել են վերելակում Այսօր, 10:42 Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:37 Բանակի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:26 Հրդեհ՝ Գուգարք գյուղում Այսօր, 10:18 Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան. Վարուժան Գեղամյան (Լուսանկար) Այսօր, 10:07 Սիրած աղջկան առևանգած 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Այսօր, 10:00 Արշավախմբից 2 հոգի ընկել էին լանջից․ փրկարարներն օգնության են հասել Այսօր, 09:55 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Լարսը բաց է Այսօր, 09:48 Աղվանիից դեպի Տաթև, «Մեղրու սար» հատվածներում և Լծեն գյուղում ձյուն է տեղում Այսօր, 09:44 3․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստանում 01/12/2024 22:43 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու 01/12/2024 21:19 Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին 01/12/2024 20:48 «Հայկական դժոխքի» հեղինակը մեզ տանում-մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ. Արմեն Աշոտյան 01/12/2024 20:00 Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեք երեխաները տեղափոխվել են հիվանդանոց 01/12/2024 18:46 Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին 01/12/2024 17:24 «Հայրենիքի պաշտպանությունը ընտանիքի պաշտպանություն է, քանի որ հայրենիքը սկսվում է ընտանիքից». Ռազմական ակադեմիայի կուրսանտների հագեցած առօրյան (տեսանյութ) 01/12/2024 16:21 Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել 01/12/2024 16:12 Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում նոր հանգրվանների ենք հասել, անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը. Արարատ Միրզոյան 01/12/2024 15:17 Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել 01/12/2024 14:48 Երանի թե հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի. Արմեն Աշոտյան 01/12/2024 14:12 «Հանկարծ չդնես, ինքնասպան կլնեմ». Փաշինյանի կինն էլի տոլմա է փաթաթում (տեսանյութ) 01/12/2024 13:14 Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան վիրավորներ 01/12/2024 12:50 Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից բավականին ակտիվ է գործում ռուսական ավիացիան. Տիգրան Աբրահամյան 01/12/2024 12:30 Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն 01/12/2024 11:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը 01/12/2024 11:00 Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է նրանով, որ ընտրությունները մոտ են. «ՀայաՔվե» 01/12/2024 10:43 Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը. Արծրուն Հովհաննիսյան 01/12/2024 10:30 Սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում 30/11/2024 21:47 Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա 30/11/2024 21:29 Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով 30/11/2024 21:10 Ներքին Հրազդան ջրատարում դի է հայտնաբերվել 30/11/2024 20:45 Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 30/11/2024 20:27 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը 30/11/2024 20:07 ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները 30/11/2024 19:50 Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան 30/11/2024 19:31 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր 30/11/2024 19:13 Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը 30/11/2024 18:51 Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է 30/11/2024 18:31 Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան 30/11/2024 18:18 Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան 30/11/2024 18:05 Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան 30/11/2024 17:52 Ալագյազ-Արթիկ ճանապարհը դժվարանցանելի է 30/11/2024 17:36 «Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 17:22 Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից․ նրան առաջարկել են դուրս գալ խմբակցությունից 30/11/2024 17:07 Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի 30/11/2024 16:50 Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան․ Արտակ Զաքարյան 30/11/2024 16:34 Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե 30/11/2024 16:18 Լարսը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 30/11/2024 16:06 Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան 30/11/2024 15:52 Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան 30/11/2024 15:45 Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) 30/11/2024 15:24 Հալեպի բնակչությունը մեծ վտանգի մեջ է, այդ թվում՝ հայությունը. առաջիկա ժամերին Իրանի և ՌԴ-ի արձագանքն էական է լինելու. Վարուժան Գեղամյան 30/11/2024 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը 30/11/2024 14:53 Վաղը սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում 30/11/2024 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) 30/11/2024 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 30/11/2024 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 30/11/2024 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին 30/11/2024 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) 30/11/2024 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան 30/11/2024 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա 30/11/2024 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան 30/11/2024 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում